Աննա Հակոբյանն այցելել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+16.09 oC

Աննա Հակոբյանն այցելել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին

11:57 20.07.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 19-ի երեկոյան այցելել է անվանի կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին: Հանդիպմանը, որ կայացել է կոմպոզիտորի հրավերով, քննարկվել են դասական երաժշտության ներկա վիճակն ու խնդիրները:

«Այն հաշվետվությունը, որ դուք ներկայացրեցիք «Իմ քայլը» հիմնադրամի կողմից, այնքան մանրակրկիտ, այնքան բազմաժանր՝ մարդիկ, կազմակերպություններ, համույթներ, անձեր, մինչև վերջին դրամը, փաշինյանական ձեռագիր է՝ հաշվետու լինել, անկեղծ, ազնիվ լինել: Դրա մասին էի Ձեզ ուզում ասել: Ուզում էի ասել այն հպարտության մասին, որը ես ապրեցի և զգացի, թե ինչ նշանակություն եք Դուք տալիս դասական երաժշտությանը: Որքան ժամանակ հատկացրեցիք, կազմակերպություն եք ստեղծել։ Սա էլ հեղափոխություն է»,- ասել է Վլադիլեն Բալյանը՝ հավելելով, որ դասական երաժշտությանն աջակցելու ոլորտում ի դեմս վարչապետի տիկնոջ տեսնում է զինակցի:

«Շատ շնորհակալություն Ձեր խոսքերի, գնահատականի համար, որ տվեցիք իմ աշխատանքին, իմ ամուսնուն:  Անհամբեր սպասում եմ, որ նրան այսօր տեսնեմ և պատմեմ այս հանդիպման մասին: Պատմեմ Ձեր խոսքերի մասին, փոխանցեմ, թե ոնց եք գնահատում իր աշխատանքը, իմ աշխատանքը, որովհետև, հավատացե´ք, Ձեզնից դա լսելը մեզ մեծ ուժ է տալիս և շատ շնորհակալ եմ, որ Դուք մեզ արժանացրեցիք այդպիսի գնահատականի»,- ասել է Աննա Հակոբյանը: Հանդիպմանը Վլադիլեն Բալյանը վերհիշել է, թե ինչպես են ծնվել իր ամենահայտնի ստեղծագործությունները, նաև պատմել, որ աշնանը՝ ծննդյան 95-ամյակի կապակցությամբ, նախատեսում է կազմակերպել ռոմանսի երեկո: Վարչապետի տիկինը շեշտել է, որ մեծ ուրախությամբ ներկա կգտնվի համերգին, ինչպես նաև «Իմ քայլը» հիմնադրամի միջոցով կաջակցի համերգի կայացմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին

11:58 18.05.2024

Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին

Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին և պատվիրակության կազմում գտնվող Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին, «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանին, «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանին ու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանին: Մեծապես կարևորելով համագործակցության խորացումը ֆրանսիական գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ՝ Երևանի փոխքաղաքապետն ընդգծել է, որ […] ...

Թուրքմենստանի մշակույթի նախարարի հետ քննարկվել է հայկական եկեղեցու վերականգնման հարցը

11:25 18.05.2024

Թուրքմենստանի մշակույթի նախարարի հետ քննարկվել է հայկական եկեղեցու վերականգնման հարցը

Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի ոլորտային նախարարների հետ: Թուրքմենստանի մշակույթի նախարար Աթագելդի Շամուրադովի հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության բարելավման հարցերը։ Հանդիպման ընթացքում կողմերը, մասնավորապես, անդրադարձել են Թուրքմենստանում հայկական եկեղեցու և Հայաստանում թուրքմենական էմիրների դամբարանի վերականգնմանը: ԿԳՄՍ […] ...

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին

11:07 18.05.2024

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։ Հանդիպմանն ընդգծվել է մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում ԵԽ հանձնակատարի գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը: Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության բարեփոխումների իրականացման ընթացքին։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ չնայած դժվարություններին, աշխարհաքաղաքական զարգացումների՝ Հարավային Կովկասում ազդեցությանը՝ ՀՀ […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ

09:25 18.05.2024

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ: Զրուցակիցներն ընդգծել են, որ համատեղ ջանքերով, ակտիվ քաղաքական երկխոսության միջոցով հաջողվել է կառուցել լայն երկկողմ օրակարգ և քննարկել այն առավել խորացնելու հեռանկարները՝ թե՛ երկկողմ, թե՛ Եվրոպական միության հարթակում։ Վերջինիս պարագայում մտքեր են փոխանակվել առկա գործիքակազմի առավել արդյունավետ կիրառման, այդ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:42 18.05.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:31 18.05.2024

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

BACK_TO_TOP