14:31 22.07.2019
Միջազգային դրամական փոխանցումներ իրականացնող Western Union ընկերությունը, որն առաջատարներից է իր ոլորտում, սահմանափակումներ է դրել Ռուսաստանից արտերկիր, այդ թվում՝ Հայաստան ուղարկվող դրամական միջոցների վրա։ Այդ սահմանափակումը չի ազդի միայն Ղազախստանի, Ղրղըզստանի, Չինաստանի և Վիետնամի վրա։
Նոր կարգավորումների համաձայն՝ 30 օրվա մեջ առավելագույնը 600 հազար ռուբլի կարելի է ուղարկել արտերկիր, օրինակ՝ Հայաստան։ Այդ գումարը ներկա փոխարժեքով հավասար է 9,5 հազար դոլարի կամ 4,5 միլիոն դրամի։
Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ այդ միջոցառումներն իրականացվում են իրենց փոխանցումային համակարգով ապօրինի շրջանառությունը հնարավորինս սահմանափակելու համար։ Ընդ որում՝ վերը նշված երկրները, որոնք չեն ընկնի այս սահմանափակումների տակ, ավելի խիստ սահմանափակումների տակ են դեռ ապրիլից։ Այն ժամանակ որոշվել է, որ այդ երկրներ ամսական կարելի է ուղարկել առավելագույնը 100 հազար ռուբլի։
Ռուսական մամուլն այս առիթով նաև վիճակագրություն է հրապարակել, ըստ որի՝ Ռուսաստանից 2018 թվականին, ընդհանուր առմամբ, արտերկիր ֆիզիկական անձանց է փոխանցվել 47,84 միլիարդ դոլար, որից 13,28 միլիարդը՝ ԱՊՀ երկրներ, որոնց թվում է նաև Հայաստանը։ Մեր երկիրը, սակայն, առաջատարների թվում չէ։ Այդ գումարների մեծ մասն ուղարկվել է․
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...