15:16 22.07.2019
Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Երևանում գրպանահատները փորձել են երթուղայինում գումար գողանալ քաղաքացիներից.
«Էսօր 70 համարի երթուղայինով իմ համար գնում եմ Սվիտալսկու ասուլիսին, մեկ էլ երթուղային բարձրացան կասկածելի պահվածքով երեք երիտասարդ, մեկի թևին գցած էր բաճկոն, ուսերին՝ պայուսակ։ Ես ջեբկիրներին սկսել եմ 100 մետրից զգալ։ Ուշադիր զննում եմ, մեկ էլ երկուսն արագ իջան, երեքից մեկը մնաց երթուղայինում, 1000 դրամանոց տվեց, թե բա՝ մյուսին պահի։ Էդ ընթացքում մի կին սկսեց հուզվել՝ վա՜յ, պորտմանս չկա, բժշկի էի գնում։ Ի՞նչ պիտի անի այս դեպքում միջին վիճակագրական քաղաքացին։ Երրորդ ընկերոջը նկարեցի ու իջեցրի տրանսպորտից, տուժածն էլ հետս։ Զանգեցի ոստիկանություն։ Ջեբկիրն արագ զանգեց ընկերներին, որ պորտմանը բերեն, հետ տան։ Ընթացքում սպառնում էր հեռախոսս ջարդել, բողոքում էր, թե յանի ինչի՞ եմ հասնելու, գործ տվող եմ, էս եմ, էն եմ, հայհոյում, սպառնում։ Ապշել էի, որ անցորդները, կանգառի մարդիկ դիտորդի նման զուտ որպես թատրոն նայում էին, չէին խառնվում։ Մինչ ոստիկանները կգային, ջեբկիրի ընկերը բերեց կնոջ դրամապանակը հետ տվեց։ Փողոցում մարդիկ սկսեցին ինձ ծափ տալ, հերոս ասել… Ես հերոս չեմ, ՀՀ քաղաքացի եմ, որը չի ուզում հանցագործների հետ ապրել նույն տեղում, իմ երեխաները չպետք է ապրեն էսպիսի անտարբեր, արատավոր հասարակությունում, որտեղ ուրիշի ցավը քո ցավը չի։
Հ. Գ. Հրապարակում եմ էդ երիտասարդների նկարները, որոնք փոխանցել եմ ոստիկանությանը»:
08:50 01.08.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 1-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 1-ին կքննարկի Ուկրաինայի հարցը՝ համաձայն կազմակերպության նախնական ծրագրի։ Հանդիպումը, որի թեման է «խաղաղության և անվտանգության պահպանումը Ուկրաինայում», նախատեսված է սկսել տեղական ժամանակով 15:00-ին (Մոսկվայի ժամանակով 22:00-ին): Հանդիպումը կազմակերպվել է Կիևի խնդրանքով: ...
08:38 01.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 01.08.2025
Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասինԱՄՆ առաջնորդի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը կայցելի Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նա մեկնում է Իսրայել, ապա, Ռուսաստան», -Սպիտակ տանը լրագրողներին ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը՝ պատասխանելով Ուիթկոֆի՝ արտասահմանյան այցելությունների մասին հարցին։ Ավելի վաղ ԱՄՆ կառավարությունը հայտարարել էր, որ Ուիթքոֆը օգոստոսի 1-ին կայցելի Իսրայել և Գազայի հատված։ Թրամփը չի նշել իր […] ...
08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...