12:00 22.07.2019
«ԳԼՈԲԱԼ ԷՅԷՄ»-ը Climate KIC-ի ClimateLaunchpad ծրագրի հետ համագործակցությամբ մեկնարկած «CLIMATELAUNCHPAD ՀԱՅԱՍՏԱՆ 2019» ՍՏԱՐՏԱՓ ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ մրցույթին դիմելու ժամկետը երկարաձգվել է:
Հայտները կարող եք լրացնել մինչև հուլիսի 29-ը:
ClimateLaunchpad-ը գլոբալ մրցույթ է, որի նպատակն է նվազեցնել կլիմայի փոփոխության բացասական հետևանքները՝ մաքուր տեխնոլոգիաների ոլորտի գաղափարները վերածելով հաջողակ բիզնեսների։ Մասնակիցներին առաջարկվում է երկօրյա ինտենսիվ բիզնես ճամբար, 6 շաբաթյա արագացված մենթորային (խորհրդատվական) դասընթաց, հնարավորություն ներկայացնելու գաղափարը, ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային ճանաչված ժյուրիի հանձնաժողովին:
Ներկայացվող բիզնես գաղափարը պետք է վերաբերի հետևյալ ոլորտներին.
• Էներգաարդյունավետություն
• Վերականգնվող էներգիա
• Սնունդ եւ գյուղատնտեսություն
• Ջրային ռեսուրսներ
• Արդյունաբերական տեխնոլոգիաներ
• Կամ ցանակացած գաղափար կլիմայի փոփոխության եւ մաքուր
տեխնոլոգիաների վերաբերյալ:
Եզրափակիչ փուլում ընտրված 2 լավագույն ազգային թիմերը հնարավորություն կստանան նոյեմբեր ամսին Ամստերդամում, մասնակցելու գլոբալ եզրափակիչ մրցույթին և ներկայացնելու իրենց գաղափարները Climate-KIC աքսելերատորի
խորհրդի անդամներին:
Գլոբալ եզրափակիչ փուլի լավագույն 3 ստարափներին կշնորհվի €10 000, €5000 և €2500 մրցանակներ, իսկ լավագույն 10 ստարտափները հնարավորություն կունենան մասնակցելու Climate-KIC-ի 18 ամսյա Ակսելերացիոն ծրագրին:
Նախքան դիմում հայտաձևերի վերջնական հանձնումը, խնդրում ենք համոզվել, որ՝
• Դեռ չեք սկսել ձեր բիզնեսը կամ սկսել եք ոչ շուտ քան մեկ տարի առաջ,
• Չունեք էական եկամուտ,
• Չեք ունեցել 200,000 եվրոյից ավել ֆինանսական ներդրում,
• Դուք դեռ չեք կազմակերպել ձեր ապրանքի, արտադրական լուծումի կամ նախատիպի վաճառք:
Ձեր դիմում-հայտաձևերը կարող եք լրացնել հետևյալ հղումով՝ http://climatelaunchpad.org/application-form/: Հարցեր ունենալու դեպքում կարող եք գրել [email protected] էլ. հասցեին:
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...