19:47 24.07.2019
Հուլիսի 24-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման հիմնական թեման ՎԶԵԲ-ի 2019-2024 թթ. երկրի ռազմավարության նախնական տարբերակի քննարկումն էր: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին առաջիկա 5-ամյա ժամանակահատվածում երկրի զարգացման առաջնահերթություններին համահունչ համագործակցության վերաբերյալ: Մասնավորապես, Դմիտրի Գվինդաձեն փոխվարչապետին ներկայացրեց բանկի կողմից մասնավոր ու հանրային հատվածում աջակցության շրջանակը, ծավալն ու գործիքները:
ՎԶԵԲ հետ համագործակցության առանցքային ուղղություններ են լինելու մասնավոր հատվածի մրցունակության բարձրացումը, կառավարման բարելավումը և գործարար միջավայրի բարեփոխումներին աջակցությունը, ինչպես նաև կայուն ենթակառուցվածքների զարգացումը:
Փոխվարչապետը կարևորեց նշված ուղղություններով բանկի հետ փոխգործակցությունը և, հատկապես, կայուն զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ծրագրերի ու ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղվող միջոցառումների արդյունավետ իրականացումը:
16:56 15.06.2025
Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվենԻսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հարվածել Իրանին: Միևնույն ժամանակ, նա մեղադրել է Թեհրանին միջազգային իրավունքը խախտելու մեջ և շնորհակալություն է հայտնել իր զրուցակցին «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին» աջակցելու համար: «Զրույցի ընթացքում նախարար Սաարը շեշտեց, որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը Իրանում կշարունակվի և դեռևս ունի […] ...
16:35 15.06.2025
Մենք պատերազմ չէինք ուզում, զբաղված էինք միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտությամբ․ ԱրաղչիԹեհրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ հակամարտությունը ընդլայնվի և տարածվի Մերձավոր Արևելքի այլ երկրներում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք չենք ուզում, որ պատերազմը ընդլայնվի, եթե, իհարկե, նրանք մեզ չպարտադրեն նման պայմաններ: Մենք չենք ուզում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում և տարածաշրջանում: Մենք ընդհանրապես չէինք ուզում այս պատերազմը: Մենք զբաղված էինք միջուկային ծրագրի […] ...
16:16 15.06.2025
Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել 1200 զինվորի մարմինԿիրակի օրը Ռուսաստանը ուկրաինական կողմին է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինծառայողների ևս 1200 մարմին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է աղբյուրը։ «Ռուսաստանը շարունակում է կատարել Ստամբուլի համաձայնագրերը։ Այսօր Ուկրաինային հանձնվեց Ուկրաինայի զինված ուժերի զոհված ևս 1200 զինվորի մարմին», – ասել է նա։ ...
15:56 15.06.2025
Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դիՀունիսի 15-ին, ժամը 13:12-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի ջրատարում դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին: ...
15:45 15.06.2025
Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունՀայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է։ Այս մասին նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած տեքստում։ «Հունիսի 15-ին Հայաստանը նշում է Պետական դրոշի օրը։ Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է։ Շնորհավորում ենք Հայաստանի դրոշի օրվա առթիվ»,-նշված է տեքստում։ ...
15:30 15.06.2025
Իսրայելը հատել է միջազգային իրավունքի կարմիր գիծը․ ԱրաղչիԻսրայելը հատել է միջազգային իրավունքի նոր կարմիր գիծը՝ հարձակվելով Իրանի միջուկային օբյեկտների վրա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: «Սիոնիստական ռեժիմը (Իսրայել) հատեց միջազգային իրավունքի նոր կարմիր գիծը՝ հարձակվելով միջուկային օբյեկտների վրա։ Սա միջազգային իրավունքի չափազանց լուրջ խախտում է, որն արգելված է ցանկացած հանգամանքներում», – ընդգծել է նախարարը։ Արաղչիի խոսքով՝ Իսրայելը «չի ճանաչում […] ...