Ռուսաստանն ու Թուրքիան Վրաստան զորք կմտցնեն, եթե ԱՄՆ-ը կամ ՆԱՏՕ-ն մտադրվեն Վրաստանում ռազմակայան տեղադրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+32.09 oC

Ռուսաստանն ու Թուրքիան Վրաստան զորք կմտցնեն, եթե ԱՄՆ-ը կամ ՆԱՏՕ-ն մտադրվեն Վրաստանում ռազմակայան տեղադրել

18:40 25.07.2019

Վրացի քաղաքագետ ու հրապարակախոս, «Գրուզինֆորմ »-ի գլխավոր խմբագիր Առնո Հիդիրբեգիշվիլին անդրադարձել է հուլիսի 29-ից օգոստոսի 3-ը Վրաստանի միանգամից 3 տարածքներում կայանալիք «Agile Spirit 2019» միջազգային բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժություններին: Դրանք Վրաստանում արդեն ավանդական բնույթ են կրում: Անց են կացվում 2011 թվականից ի վեր:

Միջազգային զորավարժություններին կմասնակցի ավելի քան 3 000 զինվոր՝ 14 գործընկեր ու ՆԱՏՕ-ի անդամ երկրներից՝ ԱՄՆ-ից, Բելգիայից, Բուլղարիայից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Լատվիայից, Լիտվայից, Չերնոգորիայից, Նորվեգիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Թուրքիայից, Ուկրաինայից ու Վրաստանից:

«Դրանք կլինեն ավելի լայնամասշտաբ զորավարժություններ: Այս տարի, նախորդի հետ համեմատ, կմասնակցի կրկնակի ավելի տեխնիկա: Սակայն, այս տարվա զորավարժություններին չեն մասնակցի Հայաստանն ու Ադրբեջանը, և դա պատահական չէ»,- հայտարարել է Հիդիրբեգիշվիլին՝ առանց մեկնաբանությունների:

Ռուսաստանի հետ ներկայիս լարված պայմաններում զորավարժությունների անցկացումը  քաղաքագետն այնքան էլ ցանկալի չի համարել, թեև գտնում է , որ Մոսկվան քայլեր չի ձեռնարկի, քանի դեռ Վրաստանը չի անցնում «կարմիր գիծը»: Սակայն, եթե, ՆԱՏՕ-ի ռազմածովային ստորաբաժանումների՝ Բաթումի ու Փոթիի նավահանգիստներ (հետագայում նաև Անակլիա) մուտքի ​​դիվանագիտական ​​թույլտվությունների պարզեցումից հետո, ԱՄՆ-ը կամ ՆԱՏՕ-ն որոշեն ռազմակայաններ տեղադրել այդ տարածքներում, պատկերը կտրուկ կփոխվի:

«Ռուսաստանն ու Թուրքիան առանց հապաղելու զորքեր կտեղակայեն Վրաստանի այդ տարածքներում ու տարածքային ջրերում: Թուրքիան կգրավի Աջարիան և վերահսկողության տակ կառնի Բաթումի նավահանգիստը: Ռուսաստանը մուտք կգործի Սամեգրելո և իր վերահսկողության տակ կառնի Փոթիի նավահանգիստը: Համապատասխանաբար, այդ տարածքային ջրերը կվերահսկվեն թուրքական ու ռուսական ռազմածովային ուժերի կողմից: Բնականաբար, Թուրքիան և Ռուսաստանը կլուծարեն Ղրիմի  պայմանագիրը»,- հայտարարել է վերլուծաբանը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է «Opel»-ի վրա

22:39 31.07.2025

Երևանում թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է «Opel»-ի վրա

Հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:45 սահմաններում Ագաթանգեղոս փողոցի և Տիգրան Մեծ պողոտայի խաչմերուկում Երևանի բնակիչ 32-ամյա Սուրեն Ս․-ն իր վարած թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսով բախվել է հետիոտնային լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Մուշեղ Մ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

22:27 31.07.2025

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ադրբեջանի վրա ճնշումներ կան թե Եվրոպայից, թե ԱՄՆ-ից․ Հովսեփ Խուրշուդյան

22:21 31.07.2025

Ադրբեջանի վրա ճնշումներ կան թե Եվրոպայից, թե ԱՄՆ-ից․ Հովսեփ Խուրշուդյան

Այսօր «Հեռանկարը» հյուրընկալել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանին։ Անդրադարձ է եղել վերջին օրերի աշխարհաքաղաքական զարգացումներին, մասնավորապես Պաղեստինի պետության ճանաչման գործընթացին, ռուս-ամերիկյան հարաբերությունների նոր սրացումներին։ Հովսեփ Խուրշուդյանը խոսել է նաև Զանգեզուրի թեմայից։ Նրա կարծիքով ճանապարհի վերահսկողության արտապատվիրակումը լինելու է ամերիկյան կողմին։ «Լինելու է հայ-ամերիկյան համատեղ կոնսորցիում, որը կվերահսկի լոգիստիկ սպասարկման տեխնիկական հարցերը։ Այսինքն ներդրումներ […] ...

Ռուբիո. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմն անհավանական է

22:12 31.07.2025

Ռուբիո. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմն անհավանական է

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղղակի ռազմական բախումը անհավանական է, այն երբեք չի կարելի թույլ տալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox Radio-ին տված հարցազրույցում։ «Դե, դա նույնիսկ անհավանական է։ Հասկացեք, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև պատերազմը մի բան է, որը մենք երբեք չենք կարող թույլ տալ։ Սրանք աշխարհի երկու ամենամեծ միջուկային տերություններն […] ...

SHANTNEWS

22:00 31.07.2025

SHANTNEWS

Ռուդիկ Մակարյանը՝ Moscow Open 2025-ի հաղթող

21:51 31.07.2025

Ռուդիկ Մակարյանը՝ Moscow Open 2025-ի հաղթող

Միջազգային վարպետ Ռուդիկ Մակարյանը դարձել է Moscow Open 2025 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Ռուդիկ Մակարյանըը 9 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և 1.5 միավորով առաջ է անցել երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցից։ Մրցաշարին մասնակցել են 8 երկրների հազարից ավելի շախմատիստներ։ ...

BACK_TO_TOP