ՄիԳ-29-ի կործանումից հետո Ադրբեջանի ՌՕՈւ-ն դադարեցրել է ուսումնամարզական թռիչքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+19.09 oC

ՄիԳ-29-ի կործանումից հետո Ադրբեջանի ՌՕՈւ-ն դադարեցրել է ուսումնամարզական թռիչքները

13:16 26.07.2019

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը դադարեցրել են ուսումնական թռիչքները Միգ-29 ինքնաթիռի կործանումից հետո, հայտնում է РИА Новости-ն:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի հայտարարել էր, որ ուսումնական վարժանքի ընթացքում ռազմական ինքնաթիռը կորել էր ռադարների տեսադաշտից և ընկել Կասպից ծովը:
«Միգ-29-ի կործանման հետ կապված Ադրբեջանի օդային ուժերը կանգնեցրել են Ադրբեջանի ողջ ավիացիոն զինատեսակների ուսումնական թռիչքները»,- ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ նշվում է, որ մարտական հերթապահությունները կատարվում են ըստ սահմանված կարգի, և Միգ-29-ի կործանման պատճառը հասկանալուն պես ուսումնական թռիչքները կվերսկսվեն:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը և հայ ժողովուրդը կիսում են Իրանի եղբայրական ժողովրդի հետ միասին այդ ողբերգական ցավը․ Ալեն Սիմոնյան

13:44 20.05.2024

Հայաստանը և հայ ժողովուրդը կիսում են Իրանի եղբայրական ժողովրդի հետ միասին այդ ողբերգական ցավը․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, որում, մասնավորապես, ասվում է. «Ձե՛րդ գերազանցություն, Խորը կսկիծով ընդունեցինք ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառավարության անդամների եւ նրանց ուղեկցող անձնակազմի զոհվելու գույժը: Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը կիսում են Իրանի եղբայրական ժողովրդի հետ միասին […] ...

Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21-ին Թավրիզում

13:40 20.05.2024

Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21-ին Թավրիզում

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և նրան ուղեկցողների հուղարկավորության արարողությունը տեղի կունենա երեքշաբթի օրը՝ մայիսի 21-ին, Թավրիզ քաղաքում, հայտնում է Tasnim գործակալությունը։ Հիշեցնենք, որ Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել։ ...

Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել Ռայիսիի մահվան կապակցությամբ

12:57 20.05.2024

Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել Ռայիսիի մահվան կապակցությամբ

Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել Իրանի զոհված նախագահ Էբրահիմ Ռաիսիի և նրան ուղեկցողների հիշատակին, երկուշաբթի օրը հայտարարել է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ «Ես հնգօրյա սուգ եմ հայտարարում և իմ ցավակցությունն եմ հայտնում Իրանի թանկագին ժողովրդին»,- Խամենեիի խոսքերն է մեջբերում Tasnim լրատվական գործակալությունը։ Նա նաև ընդգծել է, որ սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ Իրանի առաջին […] ...

ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան

12:27 20.05.2024

ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ռուսական լրատվամիջոցներում տարածվող լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվել է ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Հայաստան, որը, սակայն, հետաձգվել է։ «Հայաստանի Հանրապետություն բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկատվություն»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Ավելի վաղ ТАСС-ը […] ...

Իրանում վստահեցնում են, որ կառավարության աշխատանքը շարունակվելու է առանց խափանումների

10:21 20.05.2024

Իրանում վստահեցնում են, որ կառավարության աշխատանքը շարունակվելու է առանց խափանումների

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահը Իսլամական Հանրապետության կառավարության աշխատանքի խափանումներ չի առաջացնի։ Այս մասին ասվում է նախարարների կաբինետի՝ Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ Ինչպես նշվում է հաղորդագրությունում, կառավարության աշխատանքը շարունակվելու է «առանց խափանումների»։ ...

Ռաիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմիններն ուղարկվել են Թավրիզ

10:12 20.05.2024

Ռաիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմիններն ուղարկվել են Թավրիզ

Դատաբժշկական փորձագետները սկսել են Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների ինքնությունը պարզելու գործընթացը: Արևելյան Ատրպատական նահանգի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչը Tasnim-ին հայտնել է, որ նույնականացման գործընթացը բարդ է։ Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Քոլիվանդը Al Jazeera-ին հայտնել է, որ զոհերի մարմինները աղետի վայրից ուղարկվել են Թավրիզ քաղաք։ Որոնողական […] ...

BACK_TO_TOP