Զինված ուժերում 2019թ. առաջին կիսամյակում արձանագրվել է հանցագործությունների նվազում. ՀՀ զինվորական դատախազություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+25.09 oC

Զինված ուժերում 2019թ. առաջին կիսամյակում արձանագրվել է հանցագործությունների նվազում. ՀՀ զինվորական դատախազություն

21:58 26.07.2019

ՀՀ զինվորական դատախազությունը վերլուծել և ամփոփել է 2019թ. 1-ի կիսամյակի ընթացքում ՀՀ ԶՈւ–ի և այլ զորքերի զորամասերում հանցավորության ընդհանուր վիճակը, հանցագործությունների կանխման, բացահայտման, վիճակին, դրանց էֆեկտիվության մակարդակի բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունավետության վիճակը:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է ԶՈՒ և այլ զորքերում հանցագործության 425 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 509 դեպքի դիմաց, այսինքն հանցագործությունների քանակը նվազել է 84 դեպքով կամ 16.5%-ով: Ընդ որում, զինվորական հանցագործությունները նվազել են 58-ով, կամ 18.5%-ով, իսկ այլ, ընդհանուր բնույթի հանցագործությունները ` 26-ով, կամ 13.3%-ով:

2019թ. 1-ին կիսամյակում արձանագրված 425 հանցագործություններից ծանր և առանձնապես ծանր են եղել 66-ը, կամ 15.5%-ը, որոնցից 52-ը` ծանր, 14-ը` առանձնապես ծանր:  Հարկ է նշել, որ նախորդ տարվա համեմատ ծանր հանցագործությունները նվազել են 1 դեպքով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 7-ով կամ երեք անգամ:

Ընդ որում՝ արձանագրված 14 առանձնապես ծանր հանցագործություններից 5-ը եղել է սպանություն, որից 2-ը` հակառակորդի կողմից, 9-ը` սպանության փորձ, որից 8-ը` հակառակորդի կողմից:

ՀՀ ԶՈւ և այլ զորքերի զորամասերում 2019թ. առաջին կիսամյակում արձանագրված  հանցագործությունները, ըստ հանցատեսակների, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ունեն հետևյալ պատկերը.

  • զինվորական ենթակայության կարգի և զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունների դեմ ուղղված հանցագործություններ /ՀՀ քր.օր-ի 356-360 հոդվածներ/– 159 դեպք, ինչը 2018թ. 1-ին կիսամյակի համեմատ պակաս է 15-ով կամ  8.6%-ով:
  • զինվորական ծառայություն կրելու կարգի դեմ ուղղված հանցագործություններ /ՀՀ քր.օր-ի 361-364 հոդվածներ/՝-47 դեպք, կամ 2018թ. առաջին կիսամյակի համեմատ (84) 37-ով կամ 44%-ով պակաս,
  • հատուկ ծառայությունների կրման կարգի դեմ ուղղված հանցագործություններ /ՀՀ քր.օր-ի 365-368 հոդվածներ/-3 դեպք, որը 50 տոկոսով պակաս է 2018թ. առաջին կիսամյակի համեմատ՝ (6 դեպք),
  • ռազմական գույքն օգտագործելու և պահպանելու, զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու հետ կապված հանցագործություններ կամ  /369-374 հոդվածներ/ -11 դեպք, որը 1-ով կամ 10%-ով վելի է 2018թ. առաջին կիսամյակի համեմատ,
  • զինվորական պաշտոնեական հանցագործություններ /375-376 հոդվածներ/ -28 դեպք, որը 2018թ. նշված ժամանակահատվածի համեմատ (33) պակաս է  5-ով կամ 15.1%-ով:
  •  ռազմական տեխնիկայի օգտագործման կարգի դեմ ուղղված հանցագործություններ /ՀՀ քր.օր-ի 377-378 հոդվածներ/- 8, կամ 2018թ. նույն շրջանի համեմատ 1-ով պակաս:
  • ընդհանուր բնույթի 169 հանցագործություններից նվազում է արձանագրվել նաև կյանքի և առողջության, հասարակական կարգի և բարոյականության, հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցատեսակներով: 1-ական դեպքով ավելացել են միայն  անձի ազատության, պատվի և արժանապատվության, ինչպես նաև սեռական անձեռնմխելիության, իսկ 4-ով՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները:

2019թ. առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված 425 հանցագործություններից բացահայտվել է 414-ը, կամ 97.4 % -ը:

Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանցագործությունների նվազման հիմնական պատճառներից մեկը շփման գծում հակառակորդի կողմից կատարված հանցագործությունների համեմատական նվազումն է: Կարևոր նշանակություն է ունեցել նաև իրավապահ համակարգի, մասնավորապես ՀՀ զինվորական դատախազության աշխատակիցների և ՀՀ ՊՆ ՌՈ համապատասխան ոլորտները կարգավորող ստորաբաժանումների աշխատակիցների ամենօրյա և հետևողական աշխատանքը՝ ուղղված հատկապես յուրաքանչյուր դեպքին, զանցանքին կամ կարգապահական խախտմանն արագ արձանագանքելուն և դրանց համապատասխան ընթացք տալով  հետագայում դրանց հանցագործության վերածումը կամ տեղի ունեցած հանցագործությունն ավելի ծանր հանցագործության վերաճումը կանխելուն:

Այս համատեքստում դատախազների կողմից պարբերաբար, հատկապես ՀՀ զինված ուժերը նորակոչիկներով համալրելու շրջանում, այցելություններ են կատարվել զորամասեր, հանդիպումներ են կազմակերպվել զինծառայողների հետ, վերջիններիս հետ տարվել են բացատրական աշխատանքներ, զինծառայողների իրավագիտակցության բարձրացումն ապահովելու համար նրանց անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրվել հանցատեսակների պատժելիության մասին: ԶՈՒ և այլ զորքերում հանցագործությունների նվազմանը էապես նպաստել է նաև հանցագործության յուրաքանչյուր դեպքի կատարմանը նպաստող պայմանների ու պատճառների չեզոքացման ուղղությամբ օպերատիվ կերպով դատախազական ներգործության միջոցների կիրառումը, մասնավորապես պատկան մարմիններին դրան ուղղված միջնորդագրեր ներկայացնելու լիազորության գործադրումը, որի ուղղությամբ դատախազների նախաձեռնողականությունը վերջին շրջանում բարելավվել է մոտ 25 տոկոսով:

ԶՈՒ և այլ զորքերում հանցագործությունների բացահայտման ցուցանիշներն ավելի բարելավելու նպատակով դեռևս այս տարվա սկզբին, ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ պաշտպանության նախարարի կողմից առաջնային խնդիր էր դրվել զարգացնելու զորամասերի հրամանատարների՝ որպես հետաքննություն իրականացնող մարմինների, քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու մասնագիտական կարողությունները, ինչը ոչ միայն զորամասերում հանցավոր դրսևորումները բացահայտելու, այլ նաև զինծառայողներին հանցավոր վարքագծից հնարավորինս զերծ պահելու կանխպարգելիչ կարոր նշանակություն ունի: Այս ուղղությամբ կատարված աշխատանքները ևս նպաստել են հանցագործությունների ինչպես նվազմանը, այնպես էլ բացահայտման ցուցւանիշների որոշակի բարելավմանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 3-4-ը

13:30 04.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 3-4-ը

Բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 15-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության, 7-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 6 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 5 դեպք՝ հոգեկան ներգործության, 4 […] ...

ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթի խաղարկության եզրափակչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Մեքսիկայի հավաքականները

13:20 04.07.2025

ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթի խաղարկության եզրափակչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Մեքսիկայի հավաքականները

ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթի խաղարկության եզրափակչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Մեքսիկայի հավաքականները: Կիսաեզրափակչում ԱՄՆ-ի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Գվատեմալայի թիմին, իսկ մեքսիկացիները 1-0 հաշվով՝ Հոնդուրասի ընտրանուն: Մրցաշարի գլխավոր հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին Հյուսթոնում: Մեքսիկայի հավաքականը ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթի գործող հաղթողն է և ռեկորդակիրը տիտղոսների քանակով: Մեքսիկացիները տիտղոսին տիրացել են 7 անգամ։ ...

Շրջանառությունից հանվել է առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին ու մարիխուանա․ հերթական բացահայտումը

13:10 04.07.2025

Շրջանառությունից հանվել է առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին ու մարիխուանա․ հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ Հայաստան ներմուծելու վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունն են ստացել: Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Օրեր տևած համագործակցված նախապատրաստական աշխատանքից հետո իրավապահներն անցան տեղեկության իրացման գործին, որին մասնակցեցին նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ […] ...

Արդեն երրորդ անգամ անցկացվում է Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը

13:02 04.07.2025

Արդեն երրորդ անգամ անցկացվում է Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 4-ից 15-ն անցկացվում է Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը: Փառատոնը երրորդ տարին անընդմեջ շարունակում է մշակութային վերածնունդը՝ միավորելով միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների և հայ հանդիսատեսին ներկայացնելով բազմազան երաժշտական ​​ժանրեր: Այս տարվա փառատոնի կարևորագույն իրադարձությունը լեգենդար դաշնակահար, 2016 թվականի Քենեդիի կենտրոնի պատվավոր դափնեկիր Մարթա Արգերիխի հայաստանյան մեկնարկային կատարումն […] ...

Կոբախիձե. Եվրոպացի բյուրոկրատները չեն կարող ընդունել վրաց ժողովրդի կամքը

12:53 04.07.2025

Կոբախիձե. Եվրոպացի բյուրոկրատները չեն կարող ընդունել վրաց ժողովրդի կամքը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ «եվրոպական բյուրոկրատիայում» կան մարդիկ, ովքեր չեն կարող ընդունել վրաց ժողովրդի կամքը։ «Մենք տեսնում ենք, որ եվրոպական բյուրոկրատիայում կան մարդիկ, ովքեր չեն կարողանում հարմարվել վրաց ժողովրդի կամքին երկրի խաղաղության և զարգացման վերաբերյալ։ Բացի այդ, ԱՄՆ նախորդ վարչակազմում կային բազմաթիվ բյուրոկրատներ, որոնք նույնպես չէին կարողանում հաշտվել վրաց ժողովրդի կամքի հետ։ […] ...

114 տարվա պատմություն ունեցող «Բրեշիան» զրկվել է պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակից

12:45 04.07.2025

114 տարվա պատմություն ունեցող «Բրեշիան» զրկվել է պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակից

Իտալիայի երկրորդ՝ Բ Սերիայում հանդես եկող «Բրեշիան» պաշտոնապես զրկվել է պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակից և չի կարող մասնակցել նույնիսկ C Սերիային, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ «Բրեշիան» 2024/25 մրցաշրջանում 43 միավորով զբաղեցրել է 15-րդ տեղը և մեծ դժվարությամբ պահել տեղը Բ Սերիայում, սակայն չի վճարել 3 միլիոն եվրո պարտքը, ինչի հետևանքով այժմ ակումբին սպառնում է սնանկացում։ […] ...

BACK_TO_TOP