Եթե «կռիշ» ունենայի, կաշառք չէի փոխանցի. Սիլվա Համբարձումյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Եթե «կռիշ» ունենայի, կաշառք չէի փոխանցի. Սիլվա Համբարձումյան

16:24 31.07.2019

«Սիլվա Համբարձումյանն ընդդեմ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի» քրեական գործով դատական նիստից առաջ գործարար Սիլվա Համբարձումյանը խոսել է դատավարության ձգձգման պատճառների մասին:

«Դատավարությունն անընդհատ հետաձգվում է, քանի որ գործում ընդգրկված են մեծ թվով մարդիկ: Երեք-չորս հոգին փախած են, մեկը կալանավորած է, մեկն էլ ստորագրությամբ է շրջում քաղաքում: Կարևոր դեմքին՝ Արամ Հարությունյանին էլ չեն կարողանում գտնել: Հետաքրքիր լուր կարդացի այսօր, Մանե Սողոմոնյանն էր գրել` Արամ Հարությունյանը քաղաքում է, ինչո՞ւ չեն կարողանում նրան գտնել»,- ասել է Սիլվա Համբարձումյանը:

Խոսելով փախուստի մեջ գտնվող ամբաստանյալների մասին՝  նա նշել է, որ մեկը Սուրեն Ավագյանն է, մյուսը՝ Սևանի հոգեբուժարանի նախկին տնօրենը, ով, Սիլվա Համբարձումյանի տվյալներով, գտնվում է ԱՄՆ-ում, և նրան այնտեղ կալանավորել են, իսկ երրորդն, իհարկե, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն է:

«Բոլորը պնդում են, որ Արամ Հարությունյանը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Ես կարծում եմ, որ ինքն է լավ թաքնվում, քանի որ իրավապահները դժվար թե չուզենային նրան գտնել: Այս մասին կա նաև վարչապետի հրամանը»,- ասել է Համբարձումյանը:

Ինչ վերաբերում է կաշառք վերցնելու դրվագով մյուս մեղադրյալ Սամվել Մայրապետյանին, ով բուժման նպատակով այժմ Գերմանիայում է, Համբարձումյանի համոզմամբ` Մայրապետյանն իսկապես ծանր հիվանդ է:

«Հույս ունեմ, որ մոտ ապագայում դա էլ հանգուցալուծում կստանա: Նրան մեկ անգամ շատ ծանր վիճակում տարել են Գերմանիա: Կբուժվի, վերադառնա»:

Գործարարը խոսել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կաշառք տալու դրվագի մասին: Հիշեցնենք՝ Քոչարյանը դիմել է դատարան և մեղադրում է Համբարձումյանին զրպարտության համար:  Գործարարն ասել է, որ առայժմ դատարանից  ծանուցում չի ստացել, և ինքը չի զրպարտում:

«Ես երբեք զրպարտությամբ չեմ զբաղվում: Ես ՀՀ-ում առաջին գործարար տիկինն եմ և, կարելի է ասել, գործարար տղամարդը: Իմ բիզնեսն 90-ականներից է, և նման դեպք չի եղել: Ես «կռիշ» էլ չեմ ունեցել:Ես ինքս իմ խելքով, իմ ուժերով եմ առաջ գնացել: Եթե «տանիք» ունենայի, ես չէի փոխանցի կաշառք: Ես կաշխատեի: «Տանիք» չունեմ, ես պարտավոր էի դա անել, որ կարողանայի հանրապետությունում աշխատել: Եվ վերջապես, որ էսօր մարդիկ ցույցեր են անում նախկին իշխանության  համար, ովքե՞ր են էդ  ցույց անողները` բոմժերն են և փողով ցույցի գնացողները: Ոչ մեկը նախկին իշխանությունից գոհ չէ` իմ նման գործարարները»,- ասել է Սիլվա Համբարձումյանը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

BACK_TO_TOP