12:47 01.08.2019
Գեղարքունիքի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019 թվականի առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները:
Ուսումնասիրությունը փաստում է, որ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 38 քրեական գործ: Այս ցուցանիշը եռակի ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ (նախորդ տարում՝ 12), իսկ նախորդ ողջ տարվա ցուցանիշից պակաս է ընդամենը 4-ով:
Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 7-ն արձանագրվել է կրթության, 20-ը՝ տեղական ինքնակառավարման, 1-ը՝ կադաստրային, 4-ը՝ բնապահպանության, 1-ը առողջապահության, 3-ը սոցիալական ապահովության պետական ծառայության, 1-ը՝ տրանսպորտի և կապի, 1-ը՝ պետական գույքի կառավարման ոլորտներում:
Առերևույթ կոռուպցիոն հանցագործությունները դրսևորվել են հիմնականում պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր չափերի յուրացում կամ վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք տալու, ստանալու, պաշտոնեական կեղծիք կատարելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, փաստաթղթերի կեղծման և դրանց տարբեր համակցությունների տեսքով:
2019 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում հարուցված 12 քրեական գործերով 23 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից՝ համայնքների 6 ղեկավար, համայնքային կազմակերպության 1 տնօրեն, դպրոցի 1 տնօրեն, վարկային կազմակերպության 1 կառավարիչ, անտառտնտեսության 1 տնօրեն և 11 այլ իրավասու պաշտոնատար անձինք, սոցիալական ապահովության ծառայության տարածքային 1 ղեկավար, և փոստային բաժանմունքի 1 աշխատակից: Ընդ որում, նշված անձանցից միայն 2-ի նկատմամբ է որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը, իսկ 2-ի նկատմամբ կիրառվել է գրավ:
Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 7 անձի վերաբերյալ 5 քրեական գործ, իսկ դատարանում ավարտվել է 6 քրեական գործ, նույնքան անձի վերաբերյալ, և բոլոր գործերով կայացվել է մեղադրական դատավճիռ:
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով ավարտված 8 քրեական գործերով արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 45.2մլն ՀՀ դրամ: Հատկանշական է, որ նշված պատճառված վնասը Գեղարքունիքի մարզի դատախազության աշխատակիցների գործուն ներգրավվածությմաբ գրեթե լամբողջությամբ վերականգնվել է՝ կազմելով 44.6 մլն ՀՀ դրամ: վերականգնվել է, իսկ մնացած մասը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվել է պատշաճ քրեադատավարական գործիքակազմ: Պետությանը պատճառված վնասի վերաբերյալ դատարանում գործեր չեն քննվել:
Պետական շահերի պաշտպանության ոլորտում քրեական գործի հարուցումը մերժված նյութերով Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից քաղաքացիական հայց է հարուցվել պետությանը պատճառված 1.2մլն ՀՀ դրամ վնասը բռնագանձելու վերաբերյալ, որի քննությունն ընթացքի մեջ է:
Բացի այդ, Գեղարքունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերով հարուցվել են 2 քրեական գործեր, որոնցով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 68.7մլն ՀՀ դրամ, որից վերականգնվել է 30 մլն դրամը: Գործուն միջոցներ են ձեռնարկվում վնասի մնացած մասը վերականգնելու ուղղությամբ:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...