11:10 02.08.2019
Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության թիմերի թիվը հասել է 10-ի: Այսուհետև դարձյալ կգործի ուժեղագույնների խմբից դուրս մնալու կանոնը: 2 շրջանից հետո 6 թիմ կպայքարի տիտղոսի և մրցանակային տեղերի, վերջին քառյակի թիմերը՝ բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար:
2019/2020թթ. առաջնությունը կմեկնարկի Գյումրիում. օգոստոսի 2-ին՝ ժամը 17-ին՝ «Շիրակը» կընդունի բրոնզե մեդալակիր «Բանանցին», որն ամենից շուտ ավարտեց իր եվրագավաթային ելույթը:
Իսկ այս անգամ եվրոպական ֆուտբոլը Գյումրի էր բերել Երևանի «Փյունիկը»: Հայաստանի փոխչեմպիոնը Չեխիայի «Յաբլոնեցին» հյուր գնալուց հետո «Հանրապետական» մարզադաշտում կխաղա «Լոռիի հետ: Նախորդ մրցաշրջանում «Փյունիկն» ու «Լոռին» 8 անզիջում խաղ են անցկացրել. լարված ու հետաքրքիր պայքար է սպասվում նաև օգոստոսի 4-ին, սկիզբը՝ ժամը 19:30-ին:
«Հանրապետականում» օգոստոսի 2-ին «Արարատը» կընդունի բարձրագույն խմբի նորեկ «Երևանին», խաղի սկիզբը՝ ժամը 19:30-ին: «Երևանը» առաջին խմբի առաջնությունն ավարտել է 2-րդ տեղում, միևնույն ժամանակ «Արարատը» եզրափակել է բարձրագույն խմբի աղյուսակը: Օգոստոսի 3-ին՝ ժամը 19-ին՝ ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում նախատեսվել է «Գանձասար-Կապան»-«Նոա» հանդիպումը:
Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» հետ խաղերի նախապատրաստությամբ պայմանավորված՝ հետաձգվել է Հայաստանի չեմպիոնի՝ «Արարատ-Արմենիայի» մրցավեճը գավաթակիր «Ալաշկերտի» հետ:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...