16:32 03.08.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է այն արձանագրությունները, որոնք փոխում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրությունն ու իրավական կարգավիճակը: Արձանագրության համաձայն՝ պետությունները, որոնք ՀԱՊԿ-ի անդամ չեն հանդիսանում, կիսում են կառույցի սկզբունքներն ու նպատակները, ցանկանում են փոխշահավետ համագործակցություն զարգացնել կազմակերպության հետ, կարող են ստանալ գործընկերոջ կարգավիճակ:
Մեկ անգամ չէ, որ հայտարարվել է տարբեր հարթակներում, որ այս նախաձեռնության հիմնական «թիրախները» Ադրբեջանն ու Մոլդովան են։
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանի համար մտահոգիչ պետք է լինեն այս փոփոխությունները, որովհետև այս մտադրությունները, որոնք ի սկզբանե եղել են ոչ այնքան գործընկերոջ կարգավիճակի, որքան ՀԱՊԿ-ի լիարժեք անդամի մասով, սկսվել են 2014-2015 թվականներից, և պատահական չէր, որ մինչև վերջերս էլ Ադրբեջանում ժամանակ առ ժամանակ փորձում էին քննարկել ՀԱՊԿ-ի շրջանակներում որոշակի կարգավիճակ ստանալու հարցը, ընդ որում՝ դա անում էին նաև իշխանական պատգամավորները:
«Թերևս 2016 թվականի ապրիլյան պատերազմը, դրանից հետո հայկական կողմի դեմարշներն ինչ-որ ձևով պասիվացրին այս զրույցները, թեպետ անցած տարվա մայիսից դեռևս Յուրի Խաչատուրովի օրոք կարծեք թե սկսվեցին այս փաստաղթերի վրա աշխատանքները, և դա էլ ինչ-որ առումով կասեցվեց Յուրի Խաչատուրովին Հայաստանի կողմից ետ կանչելով: Այժմ տեսանելի է, որ Ռուսաստանը հաջորդ քայլն է կատարում, ըստ որում՝ բավական լուրջ մարտահրավեր ստեղծելով դաշնակցի՝ Հայաստանի համար»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի դեպքում դեռևս բարդ է ասելը, թե արդյո՞ք նրանք կդիմեն՝ թեկուզ գործընկերոջ կարգավիճակով, որովհետև դա բավական մարտահրավերներ կարող է պարունակել հենց իր համար: Ըստ քաղագետի՝ պետք է ի նկատի ունենալ, որ մոտ օրերս Միացյալ նահանգները և ՆԱՏՕ-ն նույնպես ճանաչեցին երկու երկրներին՝ որպես ոչ անդամ, բայց գործընկեր պետություններ, և թերևս Ռուսաստանը, որպես ՆԱՏՕ-ին հակակշիռ, ՀԱՊԿ-ի դեպքում է փորձում կառույցի ընդլայման խնդիրները լուծել:
«Իրականության մեջ նկատելի է, որ Ռուսաստանը 2-3 տարիների ընթացքում չկարողացավ որևէ այլ հետխորհրդային երկրի ընդգրկել ԵՏՄ և այդ նախագծում: Այս պահի դրությամբ՝ գոնե այն երկրներն են, որոնք միաժամանակ համարվում են ՀԱՊԿ անդամ պետություններ: Որպեսզի լուծի այդ խնդիրը, կարծում եմ՝ փորձում է, այսպես ասած, ՀԱՊԿ-ի ընդլայման հարցը լուծել, որովհետև հետխորհրդային երկրների համար թերևս անվտանգության խնդիրներն օբյեկտիվորեն ավելի առաջնային են, նույնիսկ քան տնտեսական զարգացման հարցերը: Ռուսաստանը փորձում է այդկերպ այլ պետությունների, հատկապես Ադրբեջանին, Մոլդովային ներգրավել նախ անվտանգության բլոկում, որից հետո արդեն նոր ԵՏՄ-ի մեջ»,- կարծում է Ստյոպա Սաֆարյանը:
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանը չպետք է թույլ տա, որ Ադրբեջանն անդամակցի ՀԱՊԿ-ին և պետք է կիրառի վետոյի իր իրավունքը:
«Հայաստանի կողմից հնարավոր քայլերից մեկը, բացի վետո կիրառելը, նաև պետք է լինի առայժմ այս արձանագրությունների վավերացման ժամանակ ուղղակի վերապահում կատարելը ԱԺ-ի կողմից, որ գործըկերոջ կարգավիճակ չեն կարող ստանալ այն պետությունները, որոնք անդամ երկրների համար պատերազմի սպառնալիք են ստեղծում»,-ասում է Ստյոպա Սաֆարյանը:
Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում:
22:55 31.07.2025
Մյունխենում մեղադրական դատավճիռ է կայացվել Բաքվից կաշառք ստացած Բունդեստագի պատգամավորների նկատմամբԳերմանական դատարանը բացահայտում է Իլհամ Ալիևի ստեղծած, այսպես կոչված, «ադրբեջանական լվացքատունը»: Մյունխենում մեղադրական դատավճիռ է կայացվել Բունդեսթագի ու ԵԽԽՎ նախկին պատգամավորների նկատմամբ, որոնք մեղադրվել են Բաքվի իշխանավորներից կաշարք ստանալու մեջ: Արևմտյան մամուլը գրում է, որ այսպիսի սկանդալ չի եղել Գերմանիայի ողջ պատմության ընթացքում: Ովքե՞ր էին ամբաստանյալի աթոռին ու ի՞նչ պատիժ են ստացել, կոնկրետ ինչպե՞ս էր […] ...
22:39 31.07.2025
Երևանում թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է «Opel»-ի վրաՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:45 սահմաններում Ագաթանգեղոս փողոցի և Տիգրան Մեծ պողոտայի խաչմերուկում Երևանի բնակիչ 32-ամյա Սուրեն Ս․-ն իր վարած թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսով բախվել է հետիոտնային լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Մուշեղ Մ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...
22:27 31.07.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
22:21 31.07.2025
Ադրբեջանի վրա ճնշումներ կան թե Եվրոպայից, թե ԱՄՆ-ից․ Հովսեփ ԽուրշուդյանԱյսօր «Հեռանկարը» հյուրընկալել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանին։ Անդրադարձ է եղել վերջին օրերի աշխարհաքաղաքական զարգացումներին, մասնավորապես Պաղեստինի պետության ճանաչման գործընթացին, ռուս-ամերիկյան հարաբերությունների նոր սրացումներին։ Հովսեփ Խուրշուդյանը խոսել է նաև Զանգեզուրի թեմայից։ Նրա կարծիքով ճանապարհի վերահսկողության արտապատվիրակումը լինելու է ամերիկյան կողմին։ «Լինելու է հայ-ամերիկյան համատեղ կոնսորցիում, որը կվերահսկի լոգիստիկ սպասարկման տեխնիկական հարցերը։ Այսինքն ներդրումներ […] ...
22:12 31.07.2025
Ռուբիո. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմն անհավանական էԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղղակի ռազմական բախումը անհավանական է, այն երբեք չի կարելի թույլ տալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox Radio-ին տված հարցազրույցում։ «Դե, դա նույնիսկ անհավանական է։ Հասկացեք, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև պատերազմը մի բան է, որը մենք երբեք չենք կարող թույլ տալ։ Սրանք աշխարհի երկու ամենամեծ միջուկային տերություններն […] ...