19:29 05.08.2019
Արցախի նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ելույթ է ունեցել և խոսել մի շարք խնդիրների մասին.
«Վաղը կազդարարվի ամառային 7-րդ Համահայկական խաղերի բացման մասին: Երբ Համահայկական խաղերի գործադիր կոմիտեն հրավիրել էր իր անդրանիկ նիստը Արցախում, ես, օգտվելով իմ իրավունքից, նրանց ուղղել եմ առաջադրանք-խնդրանք, որ այս խաղերը պետք է լինեն լավագույնը»:
Արցախի նախագահը նշեց, որ ներկա է եղել մի քանի փորձերի և համոզված է, որ մարզիկները պարգևելու են հաճելի, տպավորիչ և հիշարժան պահեր:
«Ես այսօր ուզում եմ խոսել Արցախին ընկած բաժնի մասին: Մենք այս տարիների ընթացքում չենք թաքցրել, որ մեր մեջ կրում ենք պաշտամունք մեր նախնիների հանդեպ: Նրանք այս տարիների ընթացքում ունեցել են անկումներ և վերելքներ, տվել են սուրբ երկիր: Այս սուրբ երկրի արժեքն է մարդը և մարդասիրությունը: 31 տարի առաջ արցախցիները ելել են ոտքի և, ի լուր աշխարհի, հայտարարել են, որ այլևս չեն համակերպվելու ազգային ինքնասիրության ոտնահարմանը: Մեր այդ հայտարարությանը առաջինն արձագանքել է Հայաստանը, և մենք այդ ժամանակվանից Հայաստան-Արցախ -Սփյուռք եռամիասնությունը ընդունել ենք որպես ապրելակերպ»:
Բակո Սահակյանը նշեց, որ հենց այդ եռամիասնության շնորհիվ են հաղթահարվել վերքերը, և Արցախը թևակոխել է կայուն զարգացման շրջան:
Արցախի նախագահը նշել է, որ իրենք նպատակ ունեն բարձր պահել հայ ժողովրդի արժանապատվությունը, և հայ ժողովրդի ամենամեծ ստեղծագործություններից մեկը Արցախյան ազատագրական շարժումն է:
Նա նշել է, որ Արցախը պատրաստ է ստեղծել նախադրյալներ հաջորդ հաղթանակների համար:
«Անկախ այս կամ իրադարձությունից՝ մենք գնալու ենք մեր երազանքների իրագործմանը և աշխատանքներ ենք իրականացնելու Արցախի անկախության համազգային ճանաչման համար»:
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...