14:52 06.08.2019
Պանամայի իրավապահները քրեական գործ են հարուցել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ փողերի լվացման մեղադրանքով: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Պորտնովի Telegram-ի ալիքը:
Նրա խոսքերով՝ Պանամայի իշխանությունները նախ ստուգել են, թե ինչպես են Պորոշենկոն և նրա մերձավորները Պանամայում պահել իրենց փողերը, անշարժ գույքը, ակտիվները, ինչպես են խուսափել Ուկրաինայի բյուջե մուծել հսկայական հարկեր և «լվացել» հափշտակած գումարները: Հետո Պորտնովը ցուցմունք է տվել Պորոշենկոյի դեմ՝ երդվելով, որ կասի միայն ճշմարտությունը: Դրանից հետո նախկին նախագահի դեմ քրեական գործ է հարուցվել:
«Մենք հաստատ գիտենք, որ Պորոշենկոյի ֆինանսական և առևտրային գործարքներն օֆշորային գոտիներում իրականացվել են Ուկրաինայի համար ամենածանր օրերին, երբ ուկրաինացիներ էին զոհվում: Հետաքննության առաջին արդյունքները ցույց կտան, թե ինչպես և ինչով էր առևտուր անում Պորոշենկոն, երբ ուղարկում էր ուկրաինացիներին պատերազմ»,- գրել է իրավաբանը: Նա հույս է հայտնել, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը միջնորդություն կներկայացնի նախկին նախագահի ամբողջ շարժական և անշարժ գույքը կալանքի տակ դնելու մասին:
12:31 01.07.2025
ՃՏՊ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած17:02 30.06.2025
Քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը12:31 01.07.2025
ՃՏՊ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածՀուլիսի 1-ին, ժամը 07:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղթալա-Շնող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին․ վարորդը մահացել է։ Մեկ ուղևոր հոսպիտալացվել […] ...
12:26 01.07.2025
«Նոան» մարզական հավաքն Ավստրիայում ավարտել է հաղթանակովՊրեմիեր լիգայի չեմպիոն «Նոան» Ավստրիայի մարզական հավաքն ավարտել է հաղթանակով: Հայաստանի գավաթակիրը չորրորդ ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է Սերբիայի ուժեղագույն լիգան ներկայացնող «Ժելեզնիչար Պանչևոյին»: Սանդրո Պերկովիչի թիմից գոլ են խփել ֆրանսիացի Վիրջիլ Պինսոնն ու 18-ամյա հարձակվող Զավեն Խուդավերդյանը: «Նոան» նախորդ երեք խաղերում ևս հաղթել էր: ...
12:21 01.07.2025
2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով․ Փաշինյան2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետական բյուջե են մուտքագրվել 1 տրիլիոն 356 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա 1-ին կիսամյակի համեմատ ավել են 14․2 տոկոսով կամ 168.4 միլիարդ դրամով։ Շնորհակալություն […] ...
12:17 01.07.2025
Այգում կանեփ կար, նկուղում` թմրանյութ. Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացել էին հավաստի տեղեկություն, որ աշտարակցի 54-ամյա մի տղամարդ այգում աճեցնում է կանեփ և ապօրինի պահում թմրանյութ: Հունիսի 27-ին տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում զննվեց Աշտարակի Թամազյան փողոցում գտնվող նրա բնակության վայրը: Այգում հայտնաբերվեց կանեփի 14 բույս, իսկ նկուղում` պոլիէթիլենային տոպրակ, […] ...
12:02 01.07.2025
Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետՀուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։ ...