15:03 06.08.2019
«Արագիլների աղտոտվածության դեպքին պետք է առավել լուրջ նայել և գործը քննել քրեական հարթության մեջ»,- այսօր՝ օգոստոսի 6-ին, անդրադառնալով բնապահպանական խնդիրներին, ասաց Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտի գիտաշխատող Լյուբա Բալյանը:
Նա տեղեկացրեց, որ արագիլներն արդեն երկար ժամանակ է՝ աղտոտված են, նույնիսկ հասուն առանձնյակները հասցրել են բների մեջ գտնվող ձագերին աղտոտել, իսկ արագիլներին լվանալն իր հետ կարող է խնդիրներ բերել:
«Մենք կապ հաստատեցինք մեր արտասահմանյան գործընկերների հետ, որ զբաղվում են նման խնդիրներով, և ստացանք մեծ ուղեցույց, որտեղ հստակ նկարագրվում էր, թե ինչպես պետք է մաքրել արագիլներին: Նրանք պնդում էին, որ վտանգավոր է: Նախ պետք է հասկանալ, թե ինչ նյութով է կարելի մաքրել: Մենք տարբեր լուծույթներ ենք փորձարկել՝ գտնելու համար արագիլների համար ամենաանվտանգը: Մոտ 60ր պետք է տևի այդ լողացնելու պրոցեսը և շատ զգույշ՝ առանց քերծելու, առանց վնասելու արագիլներին: Պետք է հետևել ջրի ջերմաստիճանին, պետք է նախապես կերակրել թռչուններին, որից հետո միայն լողացնել»,- ասաց Լյուբա Բալյանը:
Թեպետ լավ է, երբ հասարակությունն անհանգստանում է և փորձում է սեփական ուժերով լուծել որոշ բնապահպանական խնդիրներ, բայց արագիլների դեպքում հարցը չպետք է լուծվի հասարակության մակարդակով, ասում է ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը, իսկ Գիտությունների ազգային ակադեմիան կարծես գոյություն չունի, մինչդեռ ունենալով մասնագիտացված բաժին՝ պետք է զբաղվեր խնդրով:
«Անընդհատ լսում ենք բողոք, որ Հրազդան գետի հատվածում ամեն առավոտ բաց են թողնում վատ հոտով հեղուկ, փրփուր և այլն, եթե մենք լսում ենք, Բնապահպանական տեսչությունը նույնպես պետք է տեղյակ լինի, և եթե ցանկություն կա պարզելու, թե ովքեր են այդ տնտեսվարողները, ուրեմն կպարզեն: Թռչունների խնդիրը լրջացել է:
Բնապահպանները նաև ընդգծեցին, որ արագիլները, լինելով խոշոր, նկատվել են, բայց հսկողություն չի իրականացվել՝ հասկանալու համար՝ կա՞ն ուրիշ կենդանատեսակներ, որ ևս դրա պատճառով տուժել են և անկում են ապրելու:
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...