Դավթաշեն համայնքի նախկին ղեկավարը մեղադրում է քաղաքապետին. քաղաքապետարանը՝ հիշեցնում քրեական գործը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

Դավթաշեն համայնքի նախկին ղեկավարը մեղադրում է քաղաքապետին. քաղաքապետարանը՝ հիշեցնում քրեական գործը

12:48 07.08.2019

Դավթաշեն համայնքի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը  ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի աղբահանության խնդրին, մեղադրել քաղաքապետին քաղաքացիներին մոլորեցնելու մեջ.

«Ճիշտ է, որ քաղաքապետն ասում է ՝ «Սանիթեք»-ը ներդրումներ չի անում։ Թող բացարձակ տպավորություն չլինի, թե այդ ընկերության փաստաբանն եմ, ես «Սանիթեք»-ին նայում եմ որպես միջազգային ներդրող, և այդուհանդերձ ե՞րբվանից և ինչու՞ «Սանիթեք»-ը դադարեցրեց ներդրումները։

Հիշեցնեմ ՝ անցյալ տարի Հայկ Մարությանի քարոզարշավի ժամանակվանից, երբ վերջինս իր բոլոր ելույթներում հայտարարում էր, որ ետ է վերցնելու այդ գործառույթը տվյալ ընկերությունից։ Որ մի ընկերությունը կշարունակեր գումար ներդնել՝ չիմանալով իր ճակատագիրը։Եվ թող քաղաքապետը չմոլորեցնի երևանցիներին, իբր թե քաղաքապետարանը ամեն կերպ փորձել է օգնել «Սանիթեք»-ին, ուղղակի ստում է, հնարավոր բոլոր միջոցներով խանգարել է ,դրա վառ ապացույցը վերոհիշյալ իր ելույթները քարոզարշավի ընթացքում։

Ինչևէ, ունենք աղբահանության խնդիր ,և այն լուծել է պետք։Ինչպես է՞ քաղաքային այս իշխանությունն ուզում լուծել. նոր համայնքային ընկերություն է հիմնում,արդեն գրեթե 3.5 միլիոն դոլար մեր բյուջեից ծախսել է, բացի դա էլ տարեկան 2 մլրդ. դրամ հատկացրել է այդ ընկերությանը, հիմա էլ ևս 1.7 մլրդ դրամ ,որի մի մասը մանկապարտեզների վերանորոգման բյուջեից ։(Հլը մի հարցնող լինի էդ վերանորոգման մրցույթները ինչու՞ մինչև հիմա չի եղել, որ դեռ էդ փողը տեղում է )։

Որ ժամանակին ասում էի սա երևանցիների հաշվին է լինելու, էն ո՞վ էր քրքրվելով համոզում ,որ չէ՛։ Հիմա էլ ասում եմ սա ՉԻ՛ արդարացնելու, ունենալու ենք ժամանակավոր արդյունք։ Այսօր էլ ասում է հիմա համայնքը կանի, հետո, երբ իրավիճակը կկայունանա, նոր կմտածենք այլ օպերատոր ներգրավելու մասին։Դե լավ է ընկեր, բա էդ առածդ մեքենաները ի՞նչ ես անելու, թե Երևանի բյուջեն քո համար « անքաղ բոստան է»՝ հիմա պաշտոնավարումդ մի քանի ամիս երկարացնելու համար մի քանի միլիարդ ծախսես ,հետո էլ «Երևանի հերն էլ անիծած, երևանցիների է՞լ»։Մնալու է կոկորդիդ»։
Հնչած մեղադրանքներին պատասխանել, սակայն,քաղաքապետարանում, չեն ուզում: Գրառմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ր հազարավոր մարդիկ գրառումներ են անում Ֆեյսբուքում, և բոլորը մեկնաբանելը խելամիտ չէ:Փոխարենը խոսնակը խոսեց Ռուսլան Բաղդասարյանի պաշտոնավարման ընթացքում հայտնաբերված խախտումներից.
«Միայն կասեմ, որ այն մարդը, ում կողմից արվել է այս գրառումը, իր պաշտոնավարման օրոք բազմաթիվ չարաշահումներ է թույլ տվել, որոնց առթիվ հարուցվել է քրեական գործ»:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

23:53 31.07.2025

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...

Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակը

23:48 31.07.2025

Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակը

Հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...

Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայան

23:39 31.07.2025

Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայան

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարար

23:32 31.07.2025

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարար

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

23:19 31.07.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Հուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...

BACK_TO_TOP