Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատել է «Զվարթնոցի» գծային բաժնի պետին, Իջևանի և Տավուշի ոստիկանապետերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+12.09 oC

Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատել է «Զվարթնոցի» գծային բաժնի պետին, Իջևանի և Տավուշի ոստիկանապետերին

14:10 07.08.2019

Վալերիյ Օսիպյան, ՀՀ ոստիկանապետ

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մի շարք հրամաններ է ստորագրել կադրային փոփոխությունների վերաբերյալ:

SHANTNEWS.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ ոստիկանապետի հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Լևոն Բեգոյանն ազատվել է աշխատանքից և ուղարկվել կադրերի ռեզերվ:

Մեզ հայտնեցին, որ ոստիկանապետի համապատասխան հրամաններով կադրերի ռեզերվ են ուղարկվել ոստիկանության Իջևանի բաժնի պետ Գեորգի Միրզոյանը, Տավուշի բաժնի պետ Գագիկ Դալլաքյանը։

Միևնույն ժամանակ, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով՝ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Արմեն Անտոնյանը նշանակվել է ոստիկանության Տավուշի բաժնի պետի պաշտոնին, իսկ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ է նշանակվել Կարեն Հակոբյանը, որը գտնվում էր կադրերի ռեզերվում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին

17:17 16.05.2024

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկին: Արման Եղոյանը շնորհակալություն է հայտնել լեհ գործընկերոջն իր […] ...

Ալեն Սիմոնյանը Ժնևում մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաժողովի առաջին նիստին

17:06 16.05.2024

Ալեն Սիմոնյանը Ժնևում մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաժողովի առաջին նիստին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա» աշխարհաքաղաքական խմբի կողմից ընտրվել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի անդամ: Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Միջխորհրդարանական […] ...

Վարչապետն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին

16:33 16.05.2024

Վարչապետն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատար, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսին: Վարչապետը ողջունել է վերջինիս այցը Հայաստան և գոհունակություն հայտնել Հայաստան-ԵՄ համագործակցության մակարդակից: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման կարևորությունն ու ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ կյանքի կոչումը: Վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունն այսօր ընդունել է […] ...

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայ գերիներին

16:25 16.05.2024

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Տեսակցություն է եղել այն բոլոր անձանց հետ, որոնց Բաքվում գտնվելը հաստատված է ադրբեջանական իշխանությունների կողմից»,-նշել է Ամատունին՝ հավելելով, որ այդ մարդկանց […] ...

Հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ կհայտարավի վարժական հավաքներ

16:12 16.05.2024

Հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ կհայտարավի վարժական հավաքներ

Գործադիրի որոշմամբ հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը, ներառյալ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Վարժական հավաքներին նախատեսվում է ներգրավել մինչև 5151 քաղաքացու: Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով: Վարժական հավաքների ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող […] ...

Կիպրոսում ՀՀ դեսպանություն կստեղծվի

15:48 16.05.2024

Կիպրոսում ՀՀ դեսպանություն կստեղծվի

Կառավարության որոշմամբ Կիպրոսի Հանրապետությունում կստեղծվի ՀՀ դեսպանություն (նստավայրը` Նիկոսիա): Ըստ հիմնավորման՝ Հայաստանը և Կիպրոսը միմյանց ընկալում են որպես ավանդական բարեկամ երկրներ: Անցած տասնամյակների ընթացքում Հայաստանին և Կիպրոսին հաջողվել է զարգացնել ամուր միջպետական հարաբերություններ: Երկու երկրների միջև ներկայումս էլ ընթանում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, առկա է բազմաոլորտ երկկողմ օրակարգ։ Հայ-կիպրական հարաբերությունների շարունակաբար զարգացումը ընդգծվել է […] ...

BACK_TO_TOP