19:38 07.08.2019
Սերունդների երկխոսություն, որը երաժշտության նկատմամբ սիրո գենետիկական փոխանցման ապացույցն է: Երկու սերունդների համատեղ կատարմամբ համերգաշրջանն ամփոփել է Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը: Ջութակի կատարումներով հանդես են եկել նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Երվանդ Վարոսյանն իր 8-ամյա դստեր հետ և Բելգիայում բնակվող գյումրեցի ջութակահար Արման Սիմոնյանն իր որդու հետ: Սերունդների կապը երաժշտությունն ամրապնդում է, ինչպես նաև ապահովում է սերնդափոխության նախադրյալները:
Մենակատարները փոքրիկներն են, մեծերը` նրանց նվագակցողները` Եվան ու Էրիկը, 8 տարեկան են: Մեկը Գյումրու թիվ 1 երաժշտական դպրոցի, մյուսը Բրյուսելի արվեստի դպրոցի սան է: Երկուսն էլ ջութակի դասարանում են սովորում, բայց սա միակ բանը չէ, որ նրանց միավորում է: Երկու փոքրիկների հայրիկներն էլ ջութակահար են՝ Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Երվանդ Վարոսյանը և Բրյուսելի եվրոպական դպրոցի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Արման Սիմոնյանը: Երաժշտության նկատմամբ սերը գենետիկորեն է փոխանցվել, մանկական խաղերին ու հեքիաթներին զուգահեռ երեխաների բառապաշարում հայտնի կոմպոզիտորների ջութակի կոնցերտների անվանումներն են: Արման Սիմոնյանը իր որդու՝ Էրիկի ուսուցիչն է:
Ինքն էլ է 4 տարեկանում առաջին անգամ ջութակն առել ձեռքը: Երբ 10-ը տարեկան էր, ընտանիքը Լենինականից տեղափոխվել է Մոսկվա, ապա Բելգիա: Հիմա Բելգիայում մոտ 30 աշակերտ ունի ջութակի իր դասարանում: Էրիկը նրանցից մեկն է: Բայց տղայի համար այլ ուսուցիչ է փնտրում: Բացատրում է՝ սիրող ծնող ու խիստ ուսուցիչ լինել միաժամանակ դժվար է: Տարբեր մեծ նվագախմբերի կազմում ելույթ ունենալուց հետո Արման Սիմոնյանն իր նվագախումբն է ստեղծել, որի կազմում 60-ից ավելի երաժիշտներ են: Նրանց շարքերում հայեր քիչ կան:
«Հայ աշակերտ 2 կամ 3-ը ունեմ: Մոտ 25-30 աշակերտ ունեմ և մեծ նվագախումբ, որի կազմում 650 երեխա է: Նվագախմբում 9-18 տարեկան երեխաներ են: Բոլորը եվրոպական դպրոցի սաներն են ու նվագում են սրտով: Հիմա այստեղ Գյումրիում 2 երեխա է մեր հետ նվագում, եթե այդ 2-ը դառնա 22, արդեն կունենանք կատարողական արվեստի մակարդակի բարձրացում»,- SHANTNEWS-ին ասել է Բրյուսելի եվրոպական դպրոցի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Արման Սիմոնյանը:
Համերգաշրջանը Գյումրու սիմֆոնիկ նվագախումբն ավարտեց սերունդների երկխոսությամբ, հաջորդիվ նոր ծրագրերով ու գուցե ապագա երաժիշտների նոր սերնդի մասնակցությամբ հանդես գալու ակնկալիքով:
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
23:48 31.07.2025
Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակըՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...
23:39 31.07.2025
Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...
23:32 31.07.2025
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարարԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...
23:19 31.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...