Ռոբերտ Քոչարյանի գործը պատային վիճակում է. պաշտպաններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+26.09 oC

Ռոբերտ Քոչարյանի գործը պատային վիճակում է. պաշտպաններ

16:25 07.08.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մարտի 1-ի քրեական գործը պատային իրավիճակում է, պետությունը չի տալիս դատական գործուն համակարգ նրա իրավունքների պաշտպանության համար: Այսպիսի կարծիք են հայտնել Քոչարյանի  պաշտպանական խմբի անդամներն ու սահմանադրագետ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նրանց կարծիքով՝ գործը փաստացի հայտնվել է փակուղային վիճակում: Կա Վերաքննիչ դատարանի որոշում գործի վարույթը  վերսկսելու մասին, սակայն, հիշեցնենք՝  ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցված են, Քոչարյանը կալանքի տակ է, և չկա դատարան, որը կքննի նրա խափանման միջոցը փոխելու հարցը:

Փաստաբանները հիշեցրել են նաև, որ Վերաքննիչ դատարանի որոշումից հետո ընդհանուր իրավասության դատարանը 15-օրյա ժամկետում պետք է նշանակեր դատաքննությունը սկսելու, գործը կասեցնելու կամ կարճելու որոշում, ինչը մինչ այժմ չի կատարել: Գործի քննությունը վերսկսելու, դատավորի լիազորությունները կասեցնելու դեպքում նույն օրը գործը պետք է մակագրվեր այլ դատավորի:

Պաշտպաններին լրագրողները հարցրել են նաև BBC-ի ռուսական ծառայության լրագրողի կողմից այսօր հրապարակված հոդվածի մասին, որն անդրադառնում է Մարտի 1-ի դեպքերին և կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությանը: BBC-ն, ըստ այդ հոդվածի, ձեռք է բերել նախաքննական բացառիկ նյութեր, որոնցում քննչական մարմինը հավաստիացնում է, թե գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, որը 2008 թվականին ղեկավարել է ԼՂ-ից Հայաստան ուղարկված ռազմական միավորումները, 20 հոգանոց խումբ է ձևավորել, տեղավորել Բաղրամյան 26-ի նկուղում, որտեղ և նրանց մի քանի անգամ այցելել է Ռոբերտ Քոչարյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ակնկալվում է բարելավել տրանսպորտային միջոցները վարձույթով և լիզինգով տրամադրելու գործունեության հարկային միջավայրը

12:53 01.07.2025

Ակնկալվում է բարելավել տրանսպորտային միջոցները վարձույթով և լիզինգով տրամադրելու գործունեության հարկային միջավայրը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Բաբկեն Թունյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Խոսքը երկու տարի առաջ ընդունված վարձույթով մեքենաների, լիզինգային ընկերությունների հարկային խոչընդոտներին է վերաբերում, որոնք առաջարկվում է վերացնել: Շահութահարկի մարժան հանվում է: Կարգավորումները՝ այստեղ: Նախագծի վերջնական տարբերակում օրենքն ուժի մեջ էր մտնելու հուլիսի 1-ից, եւ […] ...

Վրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են ընտրությունները բոյկոտելու մասին

12:45 01.07.2025

Վրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են ընտրությունները բոյկոտելու մասին

Վրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հրաժարվել են մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Կուսակցությունների ներկայացուցիչների բոյկոտի մասին հայտարարությունը հրապարակվել է երկուշաբթի երեկոյան՝ հունիսի 30-ին, 1TV հեռուստաալիքով,հայտնում է Դոյչէ Վելլեն: Կուսակցությունները հայտարարել են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները համարում են «անօրինական ռեժիմի օրինականացում» և խոստացել են շարունակել դիմադրությունը՝ «օլիգարխիկ համակարգը» վերացնելու համար: Ութ ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությունը հանրությանը ներկայացրեց […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 1-ին

12:40 01.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 1-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...

ՃՏՊ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

12:31 01.07.2025

ՃՏՊ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

Հուլիսի 1-ին, ժամը 07:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղթալա-Շնող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին․ վարորդը մահացել է։  Մեկ ուղևոր հոսպիտալացվել […] ...

«Նոան» մարզական հավաքն  Ավստրիայում ավարտել է հաղթանակով

12:26 01.07.2025

«Նոան» մարզական հավաքն Ավստրիայում ավարտել է հաղթանակով

Պրեմիեր լիգայի չեմպիոն «Նոան» Ավստրիայի մարզական հավաքն ավարտել է հաղթանակով: Հայաստանի գավաթակիրը չորրորդ ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է Սերբիայի ուժեղագույն լիգան ներկայացնող «Ժելեզնիչար Պանչևոյին»: Սանդրո Պերկովիչի թիմից գոլ են խփել ֆրանսիացի Վիրջիլ Պինսոնն ու 18-ամյա հարձակվող Զավեն Խուդավերդյանը: «Նոան» նախորդ երեք խաղերում ևս հաղթել էր: ...

2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով․ Փաշինյան

12:21 01.07.2025

2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով․ Փաշինյան

2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետական բյուջե են մուտքագրվել 1 տրիլիոն 356 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա 1-ին կիսամյակի համեմատ ավել են 14․2 տոկոսով կամ 168.4 միլիարդ դրամով։ Շնորհակալություն […] ...

BACK_TO_TOP