Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Անիի հրշեջ-փրկարարական ջոկատ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.29
  • 421.90
WEATHER
+21.09 oC

Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Անիի հրշեջ-փրկարարական ջոկատ

18:10 08.08.2019

Օգոստոսի 7-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում գտնվող Անիի հրշեջ-փրկարարական ջոկատ:

Նախարարը ծանոթացավ հրշեջ-փրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանը, ընթացիկ աշխատանքներին, ինչպես նաև զրուցեց ծառայություն մեջ գտնվող անձնակազմի հետ:

Նախարարը կարևորեց կարգապահությունը, հրշեջ-փրկարարների մասնագիտական կարողությունների և հմտությունների կատարելագործումը, որի արդյունքում անընդհատ պետք է բարձրանա փրկարարական տարբեր աշխատանքների որակը:

Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրեց նաև, որ կառավարությունը գումար է հատկացրել հրշեջ-փրկարարական ջոկատների վերանորոգման և տեխնիկական վերազինման համար:

Նախարար Ցոլակյանը փրկարարներին կոչ արեց շոգ եղանակի և արձակուրդային շրջանի հետ կապված ցուցաբերել բարձր զգոնություն, որպեսզի հնարավոր լինի պատշաճ կերպով արձագանքել մեծ թվով հրդեհներին և արտակարգ պատահարներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ Խաղաղության կորպուսի կենտրոնական գրասենյակի տնօրենի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

18:44 21.05.2024

ԱՄՆ Խաղաղության կորպուսի կենտրոնական գրասենյակի տնօրենի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ Խաղաղության կորպուսի կենտրոնական գրասենյակի տնօրեն տիկին Քերոլ Սպանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 21-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոան Ֆեյրլիի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ԱՄՆ-ից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար […] ...

Ալեն Սիմոնյանն ու Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում

18:37 21.05.2024

Ալեն Սիմոնյանն ու Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում

Ուկրաինական կողմի նախաձեռնությամբ մայիսի 21-ին տեղի է ունեցել զրույց տեսակոնֆերանսի ձևաչափով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի միջև: Զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում, Հայաստան-Ուկրաինա միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին

18:33 21.05.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի գրասենյակի ՄԱԿ մշտական համակարգող, ՄԱԿ-ի անվտանգության հարցերով պատասխանատու Ֆղանսուազ Ժակոբին: Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհավորել է նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում: «Անկախացումից ի վեր Հայաստանի Հանրապետությունն ու Միավորված ազգերի կազմակերպության համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ: Վստահ եմ նաև, որ ներկայումս ՄԱԿ-ի […] ...

Հայաստանի և Սլովենիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

18:26 21.05.2024

Հայաստանի և Սլովենիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Մայիսի 21-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Սլովենիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը, իսկ սլովենականը՝ Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Հյուսիսային Կովկասի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Դեյան Վլադիչը: Կողմերն ընդգծել են Հայաստանի և Սլովենիայի միջև քաղաքական երկխոսության […] ...

Սուրեն Պապիկյանն այցելել է գումարտակի՝ նոր կառուցված և շահագործման հանձնված մշտական տեղակայման վայր

18:19 21.05.2024

Սուրեն Պապիկյանն այցելել է գումարտակի՝ նոր կառուցված և շահագործման հանձնված մշտական տեղակայման վայր

Բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում մայիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորամասերից մեկին ենթակա գումարտակի՝ նոր կառուցված և շաբաթներ առաջ շահագործման հանձնված մշտական տեղակայման վայր: Պայմաններին ծանոթանալուց հետո Սուրեն Պապիկյանը զրուցել է զինծառայողների հետ, լսել նրանց կարծիքները կատարված աշխատանքի, ստեղծված պայմանների և ընձեռնված հնարավորությունների վերաբերյալ: Անձնակազմը վստահեցրել է, որ նոր վայրը թույլ […] ...

ՇՄ նախարարն ընդունել է Հայաստանում ՀԲ-ի գրասենյակի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման տարածաշրջանային տնօրենին

18:14 21.05.2024

ՇՄ նախարարն ընդունել է Հայաստանում ՀԲ-ի գրասենյակի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման տարածաշրջանային տնօրենին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի (WB) գրասենյակի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբայի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով գործընկերներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել համաշխարհային բանկին՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի բարեփոխումներին աջակցության և դրա զարգացմանն ուղղված համատեղ ջանքերի համար։ Իր հերթին պարոն Վահբան արդյունավետ և արդյունքահեն է գնահատել կողմերի […] ...

BACK_TO_TOP