19:00 09.08.2019
Լիբանանահայ վերլուծաբան, «Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում խոսել է տարածաշրջանային զարգացումների և սպասվող իրողությունների մասին: Գանտահարյանի խոսքերով` Մերձավոր Արևելքում տեղի է ունենում ահաբեկչությունների արտահանում:
«Հակամարտությունները խորանում են, դրանք դարձել են հարափոփոխ, Սիրիայում էլ ելքը անհասկանալի է, և հաճախ ահաբեկիչները այլ վայրեր են տեղափոխվում, հատկապես դեպի Եվրոպա»,- ասել է լիբանանահայ վերլուծաբանը:
Սիրիայում ահաբեկիչները այսօր ավելի լոկալացված են, բայց դա չի նշանակում, որ նրանք էլ չկան, նրանք պահվում են որպես խաղաքարտ, որպեսզի անհրաժեշտության դեպքում կրկին ակտիվանան: Դրան ավելացնենք հարևան պետությունների և գերտերությունների ներգրավվածությունը, շահերը, քաղաքական սլաքները պարբերաբար բախվում են, ինչի հետևանքով տուժում են ժողովուրդները:
Սա կառավարելի քաոս է, ասել է Շահան Գանտահարյանը:
Հարցին՝ տեսնո՞ւմ է արդյոք Իրանի շուրջ ռազմական բախման վտանգ, Գանտահարյանը պատասխանել է, որ այս պահին դա սպասելի և կանխատեսելի չէ, մանավանդ որ ԱՄՆ ղեկավարն այդ առումով էլ անկանխատեսելի է՝ նախընտրում է լարվածությունը հասցնել գագաթնակետին, ապա մտնել բանակցության:
«Պատերազմները միշտ հանկարծակի են սկսվում, իսկ երբ դու պարբերաբար նախապատրաստվելու մասին ես խոսում, ապա ավելի շատ դա քաղաքական միավորներ հավաքելու և կերպար ձևավորելու նպատակ ունի»:
Շահան Գանտահարյանն անդրադարձել է նաև Թուրքիայի նեոօսմանական քաղաքականությանն ու Լիբանանի տարածաշրջանային դերին:
Թուրքիան ձգտում է իր ազդեցության տակ վերցնել Լիբանանը՝ հաշվի առնելով, որ այնտեղ կա թուրքմենական հոծ զանգված, որի թիվը գնալով մեծանում է, բացի դրանից՝ Թուրքիան մեծացնում է տնտեսական ակտիվությունը Լիբանանում:
«Արցախյան խնդրի դեմ պայքարելիս և ցեղասպանության առումով թուրքերը միշտ օգտագործում են քրիստոնյա հայեր- մահմեդականներ հակադրության խնդիրը, ինչը վտանգավոր է, և մենք պետք է դրան հատուկ ուշադրություն դարձնենք»,- ասել է Գանտահարյանը՝ միաժամանակ նշելով, որ մի շարք արաբական երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, հարաբերությունները սրելով Թուրքիայի հետ, փորձում են կապ ստեղծել Հայաստանի և հայ ժողովրդի հետ՝ օգտագործելով ցեղասպանության փաստը:
Դա, Շահան Գանտահարյանի համոզմամբ, մի խաղաքարտ է, որը օգտագործում են բազմաթիվ երկրներ, սակայն մենք պետք է ևս կարողանանք դրանից ճիշտ օգտվել:
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...