23:00 11.08.2019
Շիրակի մարզի գյուղական տասնյակ բնակավայրերում կառուցված հուշարձաններն ու հարակից տարածքները անխնամ վիճակում են: 1960-ականներին գյուղերում համատարած տեղադրվում էին Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակի հուշակոթողներ: Ժամանակի քարոզչությունն այդպես էր թելադրում:
Ավելի քան կես դար առաջ կառուցված հուշարձանները վարձատրվող հասարակական աշխատանք ծրագրով մարզի մի քանի համայքներում վերականգնվում են, բարեկարգվում են նաև հարակից տարածքները:
Մարմաշեն գյուղի պուրակի 3 հուշարձանները կառուցվել են տարբեր ժամանակներում, ամեն մեկը հիշատակի ու հարգանքի իր խորհուրդն ունի՝ Հայոց ցեղասպանության, Հայրենական մեծ պատերազմի և 1988թթ. երկրաշարժի զոհերի հիշատակն են հավերժացնում:
Առաջինը 1968 թվականին կառուցվել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զոհված 75 մարմաշենցիների հիշատակի կոթողը: Գյուղի բնակիչ Գառնիկ Մարտիրոսյանի խոսքերով` գյուղացիները գումար են հավաքել այդ նպատակով` յուրաքանչյուրը 25 ռուբլի:
1988թ. երկրաշարժի հետևանքով հուշարձանի մի մասը վնասվել է, քանդված քարերը մինչև հիմա պահում են տարածքում, որը ևս տարիներով մնացել էր անխնամ: Իսկ եղած քարերը մամռակալել են տարածքի խոնավության պատճառով: Կառուցված հուշաղբյուրի ջուրը ջրահեռացման խողովակի բացակայության պատճառով անխնա հոսում է:
«Վարձատրվող աշխատանք» ծրագրի և համայնքի բյուջեի համաֆինանսավորմամբ և գյուղի աշխատուժով մի քանի օր է` սկսել են հուշարձանը վերանորոգել, տարածքը բարեկարգել, այդ ընթացքում էլ կկարգավորեն ջրահեռացման հարցը:
Մարմաշեն խոշորացված համայնքի վարչական ղեկավար Համլետ Տիգրանյանի խոսքով` այդ քարերը տեղադրվելու են, մաքրվելու են, տարածքում էլ սևահող է լցվելու, նստարաններ են դրվելու: Հուշարձանի շրջակայքից 4 մեքենա շինաղբ է տեղափոխվել: Տարածքը պարսպապատվելու է: Այն կվերածվի հանգստյան գոտու:
Հայրենական մեծ պատերազմում զոհված մայիսյանցիների հիշատակի կոթողը ևս վնասվել էր 1988-ի երկրաշարժի հետևանքով: Հավերժությունը խորհրդանշող սյուները խոնարհվել են: 10 տարի առաջ գյուղապետարանը նախաձեռնել էր հուշարձանի վերականգնումը:
Կոթողի հեղինակը՝ վաստակավոր ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանը, սյուների փոխարեն այդ ժամանակ նոր լուծում էր առաջարկել` սյուների տեղը ծաղկամաններ էին դրվել: Հուշարձանի վերականգման աշխատանքներն այսքանով սահմանափակվել էին: Հիմա համայնքի ու զբաղվածության կենտրոնի համաֆինանսավորմամբ տարածքի բարեկարգում են սկսել: Դարձյալ աշխատուժը գյուղից է, ժամանակավոր զբաղվածությունը ընդամենը մեկ ամսվա համար է, 6 բանվոր է աշխատում, որոնց օրավարձը կազմում է 3700 դրամ:
Վարձատրվող հասարակական աշխատանքի 4 ծրագիր Մարմաշեն խոշորացված համայնքն է իրականացնում, դրանցից մեկն էլ Հացիկ գյուղի գերեզմանատան պարսպապատումն է, որը դեռ չեն սկսել: Պատճառը աշխատուժի բացակայությունն է, ընդամենը 7 բանվորի հարցը չի լուծվում:
Զբաղվածության կենտրոնում գրանցված Հացիկ գյուղի գործազուրկները հրաժարվել են օրական 3700 դրամով աշխատել:
10:55 01.08.2025
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Արևմուտքին ահաբեկչությանը աջակցելու համարԱրևմտյան երկրները պետք է միջազգային իրավական պատասխանատվություն կրեն ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումներին աջակցելու համար: Այսպես է մեկնաբանել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան երկրների վերջերս արած համատեղ հայտարարությունը, որում Իրանին մեղադրում էին իրենց տարածքում դիվերսիաների և դիվերսիոն գործողությունների ենթադրյալ ակտիվացման մեջ: «Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և հակաիրանական հայտարարությունը […] ...
10:30 01.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 1-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 434 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...
10:15 01.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 1-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ կազմել է 20.5 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 01.08.2025
Bloomberg. Հնդկաստանը ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնելու ծրագրեր չունիՀնդկաստանը Միացյալ Նահանգներին տեղեկացրել է, որ հետաքրքրված չէ ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչ գնելով, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանի իշխանությունները քննարկում են Միացյալ Նահանգներից էներգակիրների ներմուծման ծավալը մեծացնելու հնարավորությունը Վաշինգտոնի հետ առևտրային տարաձայնությունները լուծելու համար։ Սակայն Հնդկաստանը չի պլանավորում ավելի շատ ռազմական տեխնիկա գնել Միացյալ Նահանգներից։ Փետրվարին, Հարավային Ասիայի […] ...
09:53 01.08.2025
ԱՄՆ Սենատը ներկայացրել է Ուկրաինային 54.6 միլիարդ դոլարի օգնության օրինագիծըԱՄՆ Կոնգրեսի Սենատ է ներկայացվել Ուկրաինային 54,6 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին օրինագիծ։ Այս մասին ասվում է Վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցում։ Օրինագծի հեղինակներն են հանձնաժողովի առաջատար դեմոկրատ Ջին Շահինը (դեմոկրատ, Նյու Հեմփշիր) և հանրապետական Լիզա Մուրկովսկին (հանրապետական, Ալյասկա): Ըստ տեքստի՝ Ուկրաինային պետք է տրամադրվի գրեթե 55 միլիարդ դոլարի օգնություն 2026 (սկսած 2025 […] ...
09:49 01.08.2025
Կդադարեցվի մի ջարք հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 1-ին ժամը 09:45-21:00-ն կդադարեցվի ք.Բերդ Մ.Մաշտոցի, Ռ.Մելիքյանի, Նորավան, Մ.Խորենացու 27 Ա-27Բ, 71 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: ...