Մենք մեզ չենք համարում ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի և ՊԱԿ-ի իրավահաջորդը. ԱԱԾ պատասխանը Լևոն Բարսեղյանի հարցադրումներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+10.09 oC

Մենք մեզ չենք համարում ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի և ՊԱԿ-ի իրավահաջորդը. ԱԱԾ պատասխանը Լևոն Բարսեղյանի հարցադրումներին

21:43 11.08.2019

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում հայտնում է, որ ստացել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հղած իր մի քանի հարցի պատասխանը:

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հանձնարարությամբ Լևոն Բարսեղյանի կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ  պարզաբանում է ներկայացրել ԱԱԾ տնօրենի օգնական Վահագն Բոյաջյանը: Լևոն Բարսեղյանի հարցերից մեկը մասնավորապես վերաբերել է Ազգային անվտանգության հայկական մարմինների հիմնադրմանը:

Ստորև ներկայացնենք պատասխանից մի հատված.

«Մենք մեզ չենք համարում ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի և ՊԱԿ-ի իրավահաջորդը։ Ավելին՝ գիշեր-ցերեկ Հայաստանի և նրա ժողովրդի անվտանգությունն ապահովող մեր աշխատակիցները չեն կարող նույնացվել կամ համեմատվել ստալինյան դահիճների և գուլագների պատժիչների հետ։ Խորհրդային տարիներին տեղի ունեցած զանգվածային բռնություններն ու հետապնդումները մեզանում դատապարտվել են՝ վաղուց և մեկընդմիշտ։

Ավելին, կարծում եմ, որ նման թեմաների արծարծումն այսօր ժամանակավրեպ է։ Մեր երկրի հասարակական և քաղաքական օրակարգում չկա բանավեճ ամբողջատիրական համակարգի լավ կամ վատ լինելու մասին։ Փոխարենն այսօր մենք ունենք շատ ավելի հրատապ և արդիական խնդիրներ, որոնց լուծմամբ պայմանավորվելու է մեր երկրի տեսանելի ապագան»:

Հարցերի մի մասին էլ, ինչպես ասվում է գրառման մեջ, Արթուր Վանեցյանն իրավասու չէ պատասխանել:

«Ձեր հարցերի մի առանձին խումբ վերաբերում է պատմական իրադարձություններին և դրանց տրվող, երբեմն, հակասական գնահատականներին։ Արդյո՞ք Հայաստանի խորհրդայնացումը կարելի է համարել բռնազավթում կամ ոչ, արդյո՞ք Խորհրդային Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ էր կամ ոչ և այլն։ ԱԱԾ տնօրենը պատմաբան չէ, քաղաքագետ չէ։ Նրա գործառույթներն այլ են։ Նա չի կարող պատասխանել նման հարցերի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էբրահիմ Ռաիսին և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով․ Mehr

08:10 20.05.2024

Էբրահիմ Ռաիսին և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով․ Mehr

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին զոհվել է ուղղաթիռի վթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ ուղղաթիռում նրա հետ եղած անձինք ևս զոհվել են։ Ուղևորերի շարքում էր նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։ ...

Իրանում հայտնել են, որ Ռաիսիի ուղղաթիռի ուղևորներից մեկը երկու անգամ կապի է դուրս եկել

00:05 20.05.2024

Իրանում հայտնել են, որ Ռաիսիի ուղղաթիռի ուղևորներից մեկը երկու անգամ կապի է դուրս եկել

Թավրիզ քաղաքի իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը, ով եղել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռում, երկու անգամ կապի է դուրս եկել և բողոքել վատ ինքնազգացողությունից։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մեհդի Սաֆարին։ «Միջադեպի սկզբում հաջողվել է երկու անգամ կապի դուրս գալ Թավրիզի իմամի հետ, նա ասել է, որ իրեն լավ չի […] ...

Ճշտվել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը․ Tasnim

23:35 19.05.2024

Ճշտվել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը․ Tasnim

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի ճշգրիտ վայրը պարզվել է, և այնտեղից ազդանշան է ստացվել անձնակազմի անդամներից մեկի հեռախոսից, ասել է Արևելյան Ատրպատական նահանգի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարը։ «Մի քանի րոպե առաջ ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկի հեռախոսից ազդանշան է ստացվել»,- մեջբերում է Tasnim գործակալությունը Արևելյան Ատրպատական նահանգի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարին։ ...

Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ԱԳՆ

21:07 19.05.2024

Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ԱԳՆ

Հայաստանը պատրաստ է տրամադրել ողջ անհրաժեշտ աջակցությունը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնման համար։ Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Ցնցված ենք Իրանի լուրերից: Մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, Արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահյանի և բոլորի հետ են: Մինչ փրկարարական աշխատանքները շարունակվում են, Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ […] ...

Առնվազն 40 արագ արձագանքման խմբեր որոնում են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը

19:07 19.05.2024

Առնվազն 40 արագ արձագանքման խմբեր որոնում են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը

Առնվազն 40 արագ արձագանքման խմբեր որոնում են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը, հաղորդում է Իրանի պետական ​​Press TV հեռուստաալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարվել է երկրի հյուսիս-արևմուտքում։ «Ներկայումս արագ արձագանքման 40 խմբեր որոնողական աշխատանքներ են իրականացնում նախագահ Ռաիսիին և երեք այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը գտնելու համար», – ասվում […] ...

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում

17:21 19.05.2024

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում (Ավստրիա)։ Նախարար Միրզոյանը կմասնակցի Միջուկային անվտանգության նախարարական համաժողովին, որն անցկացվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կենտրոնակայանում «Ձևավորելով ապագան» խորագրի ներքո։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների պաշտոնյաների հետ։ Միջուկային անվտանգության համաժողովի նպատակն է ապահովել գլոբալ ֆորում նախարարների, քաղաքականություն մշակողների և […] ...

BACK_TO_TOP