19:30 12.08.2019
Տարեցտարի մեծանում է զբոսաշրջիկների հոսքը դեպի Շիրակի մարզ։ Թեև հիմա զբոսաշրջիկներ ընդունելու ամենապիկ սեզոնը չէ, բայց մեծ է արտերկրից և հանրապետության մյուս մարզերից Գյումրիում հանգիստ փնտրողների ու մարզի գրավչությունը գնահատողների թիվը, ու սա այն պարագայում, երբ մարզի զբոսաշրջային ամբողջ ներուժը դեռ բացահայտված չէ:
Տուրիզմը զարգացման առաջին քայլերն է անում մարզում, ու դա շնորհիվ ոչ միայն տուրիստական կազմակերպությունների ու հյուրատների ակտիվ աշխատանքի, էլեկտրոնային քարոզչության, այլ նաև պետական մակարդակով հյուրընկալության հրավերների։ Զբոսաշրջիկների մեծ ներհոսքը, սակայն, չի պակասեցրել այն խնդիրները, որոնք խոչընդոտ են մարզում զբոսաշրջային բիզնեսի զարգացմանը։ Դրանք են ճանապարհների վատ վիճակն ու ենթակառուցվածքների բացակայությունը, նաև Գյումրի հասնելու տրանսպորտային լուրջ խնդիրները։
Բելգիացի զբոսաշրջիկ Քրիս Սոմերսը հայազգի հայտնի մարդկանցից ճանաչում է Շառլ Ազնավուրին, նաև կարդացել է Ստեփան Շահումյանի մասին։ Նրա այս խոսքերը սկզբում ծիծաղ, հետո զարմանք հարուցող էին, երբ օտարերկրացին գիտի բոլշևիկյան շարժման հայ առաջնորդի մասին: Բայց նրան Հայաստան է բերել համացանցում տեսած ֆիլմը։ Վեբ դիզայներ է, եկել է Գյումրի ու անմիջապես Արփի լիճ ուղևորվել։ Ինքն էլ, կինն էլ, տպավորված են Շիրակի մարզով: Ասում է` Արփի լիճ ճանապարհորդությունը մի տեսակ արկածախնդրություն էր, շատ են զվարճացել, երբ տաքսիով խորդուբորդ ճանապարհն էին հաղթահարում։ Հիացած է, ուտելիքը շատ է դուրը եկել, մարդիկ էլ, ասում է` շատ բարյացակամ են։ Նաև հավանել է մեր եկեղեցիներն ու վանքերը։ Նրա կինը նույնպես տպավորված է, Հայաստանի մասին Բելգիայում ընկերներից է լսել ու գիտի, որ հայերը շատ յուրահատուկ են, ընտանիքը շատ են կարևորում, բայց տնտեսական վիճակից ելնելով ստիպված են թողնել հայրենիքը, սակայն ամեն տարի վերադառնալ ու իրենց կարոտն առնել։ Այս զգացումը խորթ է իրենց համար։
Իսկ Սանկտ Պետերբուրգից Գյումրի եկած Մարիա Սնիտկոյի կարծիքը մինչ այստեղ գալը, բոլորովին այլ է եղել։ Ասում է, իրեն թվում էր, թե Գյումրին շատ ծայրամասային քաղաք է, մտածել է, որ նույնիսկ խանութ չկա։ Բայց եկել, տեսել ու բացահայտել է, որ այստեղ հրաշալի հյուրանոցներ կան, թանգարաններ, նույնիսկ հայկական հարսանիքի ականատեսն է եղել ու շատ հիացել, բայց այնուամենայնիվ, ինչ-որ բան մեզ մոտ կփոխեր, փողոցները կվերանորոգեր։
Շիրակի մարզ ժամանող զբոսաշրջիկների մեծ մասը Ռուսաստանի Դաշնությունից է: Սա, ըստ տուրիզմի կազմակերպիչ Վարդան Սրտաշյանի, հիմնականում պայմանավորված է «Շիրակ» օդանավակայանում իրականացվող չվերթներով։ Զբոսաշրջիկների մեծ հոսքը Մոսկվայից է: Տուրիզմը զարգացնելու համար, ըստ նրա, պետք է երկաթուղային տրանսպորտն ակտիվացնել, նաև օգտագործել մարզի օդային ներուժը։ Շիրակի մարզի տեսարժան վայրերը հաճախ են դուրս մնում հայաստանյան տուրերի ցանկից։ Սա է պատճառը, որ Գյումրիում տեղի կազմակերպություններն իրենց նախաձեռնությամբ են կազմակերպում դեպի մարզ շրջագայությունները:
«Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր Արսեն Վարդանյանն է ասում, որ հիմնականում 1 օրով են գալիս Գյումրի, բայց երբ զբոսաշրջիկները, այսպես ասած, իրենց ձեռքն են ընկնում, շրջագայության օրերն ավելացնում են՝ առաջարկելով ցույց տալ նաև Արփի լճի, Դարիք գյուղի և այլ հեռավար վայրերի գրավչությունը։ Գյուղական տուրիզմը նոր ուղղություն է Դարիկի օրինակով, երբ հեռավոր գյուղում կարելի է հետաքրքիր միջավայր բացահայտել, փորձում են մարզի մյուս գյուղերն էլ զբոսաշրջային կանգառների վերածել ու հյուրերի հետաքրքրությունը շարժել։
Սև ամրոցը մարզի այցեքարտն է, իսկ Վարդավառի միջոցառումն ապացուցեց, որ ավանդական ծեսերն էլ զբոսաշրջիկներ բերելու լավ առիթ կարող են լինել։
Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնի ղեկավար Նաիրա Գրիգորյանի խոսքերով` միայն Վարդավառի տոնի օրը, ըստ ոստիկանության տրամադրած տվյալների, 3000 մեքենա է Գյումրի մուտք գործել հանրապետության մյուս մարզերից, Երևանից և արտերկրից։
Մարզում ապրող մարդիկ ևս հետաքրքրություն ներկայացնող են: Մարդակենտրոն տուրիզմը լավագույնս կարելի է կիրառել Գյումրիում: Արվեստագետների, հումորի վարպետների, մարզական չեմպիոնների համար արժե գալ Գյումրի: Ծավալներով արտագնա տուրիզմին չի զիջում նաև ներգնան։ Ըստ Նաիրա Գրիգորյանի` շատ է պատահում, որ զբոսաշրջիկները հարցնեն` ո՞րն է այն սրճարանը, որտեղ սուրճ է խմում երկրի նախագահը կամ որտե՞ղ է նա գիշերում։
Տուրիստական կազմակերպությունները փորձում են օգտագործել հնարավոր բոլոր տարբերակները դեպի մարզ տուրիստների մեծ ներհոսքն ապահովելու համար, բայց ամեն անգամ բախվում են նույն խնդիրներին, որոնք այդպես էլ լուծում չեն ստանում։ Դրանք օտարալեզու ուղեցույցների, որոշ ծառայությունների բացակայությունն է ու առայժմ անլուծելի խնդիրը՝ ճանապարհները, որոնք տանում են մարզի հեռավոր տեսարժան վայրեր:
Տուրիզմի կազմակերպիչների համոզմունքը մեկն է. եթե պետք է տուրիզմը զարգանա, ուրեմն պետք է բացառել այն, ինչը տասնյակ տարիներ խոչընդոտել է դրան, այսինքն` ներկայացվել է նեգատիվ տեսանկյունից, որ ամենաաղքատ մարզն է, որտեղ երկրաշարժի հետևանքները դեռ վերացված չեն։
Հիմա մոտեցումը փոխվել է, զբոսաշրջիկների հետաքրքրությունը՝ նույնպես։
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
23:48 31.07.2025
Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակըՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...
23:39 31.07.2025
Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...
23:32 31.07.2025
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարարԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...
23:19 31.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...