Մեծամորում բացվել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսի հուշարձանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

Մեծամորում բացվել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսի հուշարձանը

17:45 12.08.2019

Օգոստոսի 12-ին Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում հանդիսավորությամբ բացվել է ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Սաշա Գալստյանի հիշատակին նվիրված հուշարձանը: Ինչպես հաղորդում են պաշտպանության նախարարությունից, միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, զոհված զինծառայողների հարազատներ և ծնողներ:

Հուշարձանը կառուցվել է Սաշա Գալստյանի ծնողների ու մի խումբ բարերարների ջանքերով: Այն նպատակ ունի վերարժևորելու, վառ պահելու Գալստյանի ու ապրիլյան պատերազմի մյուս հերոսների հիշատակը: Հուշարձանի հեղինակ, քանդակագործ Արթուր Բաղդասարյանի խոսքերով՝ նախագծման հիմքում դրված է հավերժության խորհուրդն ու հայրենասիրության գաղափարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ նախագահի որդին հայտնել է, որ կարող է հեշտությամբ դառնալ երկրի նախագահի թեկնածու

20:00 29.06.2025

ԱՄՆ նախագահի որդին հայտնել է, որ կարող է հեշտությամբ դառնալ երկրի նախագահի թեկնածու

ԱՄՆ նախագահի որդին՝ Էրիկ Թրամփը, կարծում է, որ կարող է հեշտությամբ դառնալ երկրի նախագահի թեկնածու։ Այս մասին նա ասել է Financial Times (FT)-ին տված հարցազրույցում։ «Կցանկանայի՞, որ իմ երեխաները նույն փորձառությունն ունենան վերջին տասնամյակում, ինչ ես։ Գիտեք, եթե պատասխանը «այո» լիներ, կարծում եմ՝ դեպի ԱՄՆ նախագահություն քաղաքական ուղին հեշտ կլիներ, այսինքն՝ կարծում եմ՝ կարող եմ […] ...

«Ռոստովն» ու Բայրամյանը  չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ

19:38 29.06.2025

«Ռոստովն» ու Բայրամյանը չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ

«Ռոստովն» ու հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը դեռևս չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ, հաղորդում է Metaratings-ը: 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է հուլիսի 1-ին: Կողմերն անցկացրել են բանակցությունների առաջին փուլը, պայմանագրի որոշ կետեր դեռևս հստակեցված չեն: Առաջիկա օրերին կանցկացվի բանակցությունների վերջին փուլը: Այնուամենայնիվ, կողմերը շահագրգռված են շարունակել համագործակցությունը: Բայրամյանը «Ռոստովում» խաղում է 2010 թվականից […] ...

Մեծ Բրիտանիայում բողոքի ցույցեր են անցկացվել ԱՄՆ-ից միջուկային մարտագլխիկներ կրելու կարողություն ունեցող F-35 կործանիչների գնման դեմ

19:30 29.06.2025

Մեծ Բրիտանիայում բողոքի ցույցեր են անցկացվել ԱՄՆ-ից միջուկային մարտագլխիկներ կրելու կարողություն ունեցող F-35 կործանիչների գնման դեմ

Անգլիայի արևելքում՝ Նորֆոլկ քաղաքում, բողոքի ցույց է տեղի ունեցել ԱՄՆ-ից միջուկային մարտագլխիկներ կրելու ունակությամբ F-35A ինքնաթիռների գնման դեմ, հայտնել է Միջուկային զինաթափման արշավը (CND): «Այսօր Մարհեմի Թագավորական ռազմաօդային ուժերի բազայում տեղի ունեցավ բողոքի ցույց Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի ծրագրի լայնածավալ ընդլայնման դեմ։ Մենք պետք է դիմակայենք այն կառավարությանը, որը կրճատում է սոցիալական ապահովության և հանրային […] ...

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Իսպանիա

19:15 29.06.2025

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Իսպանիա

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով հունիսի 29-ից հուլիսի 2-ը կգտնվի Իսպանիայի Թագավորությունում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին, որը տեղի է ունենալու Սևիլիայում: Համաժողովի ընթացքում Հանրապետության նախագահը հանդես կգա ելույթով: Այցի շրջանակում նախագահ Խաչատուրյանը հանդիպումներ կունենա օտարերկրյա գործընկերների հետ։ Նախատեսվում է նաև հանդիպում Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ ...

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Իրանի կողմից միջուկային զենքի մշակման որևէ նշան չեն տեսել

19:10 29.06.2025

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Իրանի կողմից միջուկային զենքի մշակման որևէ նշան չեն տեսել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետները որևէ նշան չեն տեսել, որ Իրանի միջուկային ծրագիրը նպատակաուղղված է միջուկային զենք ստեղծելուն, սակայն դրա մասին լիարժեք տեղեկատվություն չկա, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Մենք չտեսանք դրան ուղղված ծրագիրը, բայց, միևնույն ժամանակ, իրանական իշխանությունները չէին պատասխանում որոշ շատ կարևոր հարցերի», – ասել […] ...

Անգլիայի Մ21 հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոն

18:50 29.06.2025

Անգլիայի Մ21 հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոն

Ֆուտբոլի Անգլիայի Մ21 հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ նվաճել է Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի կոչումը: Սլովակիայում կայացած եզրափակչում անգլիացիները 3-2 հաշվով հաղթել են Գերմանիայի Մ21 հավաքականին: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով: Լրացուցիչ ժամանակում` 92-րդ րոպեին, անգլիացիներից հաղթական գոլ է խփել ֆրանսիական «Մարսելի» հարձակվող Ջոնաթան Ռոուն: ...

BACK_TO_TOP