Ովքեր են օգնել Ադրբեջանին. Լապշինի նոր գրառումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+29.09 oC

Ովքեր են օգնել Ադրբեջանին. Լապշինի նոր գրառումը

11:40 22.09.2017

 Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր  puerrtto.livejournal.com բլոգում այս անգամ ներկայացրել է, թե որ երկրներն են Ադրբեջանին օգնություն տրամադրել իր գործով քննության ընթացքում: Ուսումնասիրելով իր գործի՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության հավաքած նյութերը՝ նա ուշադրություն է դարձրել օտար երկրների հետ նրանց նամակագրությանը, որոնց Ադրբեջանը դիմել է «բլոգեր Լապշինի հանցագործությունների» հետաքննության հարցում օգնության խնդրանքով: Լապշինը նշում է, որ Ադրբեջանը դիմել է 8 երկրի՝ Բելառուսին, Ռուսաստանին, Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին, Իսրայելին, Թուրքիային և Իրանին: «Երկրների ցանկից արդեն կարելի է ապշել, քանի որ ի՞նչ կապ ունի այստեղ 2011 թվականին Ղարաբաղ այցելության հետ Մոլդովան կամ Իսրայելը»,- գրել է Լապշինը՝ նշելով, որ թերևս, ինչպես պարզ է դարձել իր նախկին գրառումներից, խելամիտ իմաստ փնտրել հարկավոր չէ: Լապշինը թվարկել է, թե ինչ տեղեկատվություն են այդ երկրները տրամադրել Ադրբեջանի հարցումներին: Երկրները, որոնք Ադրբեջանին ոչ մի տեղեկատվություն չեն տրամադրել, երեքն են՝ Իսրայելը, Ռուսաստանը և Իրանը:  Ընդ որում՝ Իսրայելը և Իրանն Ադրբեջանին անգամ չեն պատասխանել, իսկ Ռուսաստանը պատասխանել է, որ հարցումը պատշաճ կերպով չի տրամադրվել: Երկու երկիր սահմանափակվել է կարճ ֆորմալ պատասխաններով. Մոլդովան և Թուրքիան տեղեկացրել են երկրից իր մուտքի և ելքի մասին: Երեք երկիր, Լապշինի խոսքով, Ադրբեջանին տրամադրել է հնարավորինս ամեն տեսակի տեղեկատվություն, անգամ այնպիսի տեղեկություններ, որոնք նրանցից չէին էլ խնդրել: «Բելառուսը տրամադրել է մուտքի և ելքի մասին տեղեկություններ, ինչպես նաև փաստաթղթեր Մինսկի մեկուսարանից: «Ուկրաինան՝ քաղաքացիության ստացման մասին տեղեկություն, անձնական տվյալներ, մուտքեր և ելքեր, հարևանների արձագանքներ՝ հաշվի առնելով, որ ես երբեք չեմ ապրել Ուկրաինայում»,- գրել է Լապշինը: Վրաստանը տեղեկություններ է տրամադրել հայ-վրացական սահմանի բոլոր հատումների, այդ թվում՝ նույն ժամանակահատվածում Հայաստանի սահմանը հատող և Լապշինին անծանոթ տասնյակ անձանց մասին տվյալներ, Բաթումում բնակարանի գնման մասին փաստաթղթեր, մուտքի և ելքի, Bank of Georgia-ում բանկային հաշվի մասին տեղեկություններ: Լապշինը գրել է, որ Ադրբեջանի հետ համագործակցության հարցում ամենամեծ ակտիվությունը ցուցաբերել են այն երկրները, որոնք Ադրբեջանից նավթ և վարկեր են ստանում: «Կարծում եմ նաև, որ Հայաստանի (և բոլոր մյուս երկրների) քաղաքացիները, որոնք Վրաստանում անշարժ գույք են գնում, պետք է հաշվի առնեն, որ ամբողջ տեղեկատվությունը կարող է փոխանցվել երրորդ երկրներին, ընդ որում՝ առանց ձեր իմացության»,- գրել է նա: 

Վահագն

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

17:50 16.08.2025

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 09.00-ից 13.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...

Զելենսկին կրկին Թրամփից երաշխիքներ է խնդրել Ուկրաինայի համար

17:42 16.08.2025

Զելենսկին կրկին Թրամփից երաշխիքներ է խնդրել Ուկրաինայի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում Վլադիմիր Զելենսկին կրկին խնդրել է Միացյալ Նահանգներին և եվրոպական երկրներին երաշխիքներ տրամադրել Ուկրաինայի համար։ «Մենք պետք է հուսալիորեն և երկարաժամկետ երաշխավորենք Ուկրաինայի անվտանգությունը՝ Եվրոպայի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ», -գրել է Զելենսկին իր Telegram ալիքում՝ նաև կրկնելով ցանկությունը, որ Ուկրաինայի համար կարևոր բոլոր հարցերը քննարկվեն Կիևի իշխանությունների մասնակցությամբ։ Բացի այդ, […] ...

Նիդեռլանդները ողջունում է Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

17:30 16.08.2025

Նիդեռլանդները ողջունում է Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Նիդեռլանդների իշխանությունները ողջունում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ և խրախուսական են համարում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու հեռանկարը, հայտարարել է Թագավորության վարչապետի պաշտոնակատար Դիկ Շոֆը։ «Մենք ողջունում ենք նախագահ Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում երկարատև խաղաղության հասնելու համար։ Խրախուսելի է տեսնել, որ այժմ հեռանկար կա Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի […] ...

ԵՄ երկրները չեն կարողացել համատեղ հայտարարություն ընդունել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ

17:21 16.08.2025

ԵՄ երկրները չեն կարողացել համատեղ հայտարարություն ընդունել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ

ԵՄ երկրները չկարողացան արագորեն ընդունել ընդհանուր հայտարարություն Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի վերաբերյալ, ուստի, սահմանափակվեցին ԵՄ ղեկավարության, ԵՄ 27 երկրներից հինգի ղեկավարների և նրանց միացած Մեծ Բրիտանիայի հայտարարությամբ։ Հայտարարության տեքստը X-ում հրապարակել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Փաստաթուղթը չի պարունակում աջակցություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական թեզին՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման անհրաժեշտության մասին՝ առանց նախնական […] ...

«Tribune de Genève». Թրամփը Պուտինին վերադարձրեց միջազգային ասպարեզ

17:09 16.08.2025

«Tribune de Genève». Թրամփը Պուտինին վերադարձրեց միջազգային ասպարեզ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում կայացած գագաթնաժողովում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մեծ վերադարձ պարգևեց միջազգային ասպարեզ, ասվում է Tribune de Genève թերթի հոդվածում։ Այս գնահատականների համաձայն, Ռուսաստանի առաջնորդի Ռուսաստանից դուրս կատարած ուղևորությունը «ինքնին բացառիկ» է պատժամիջոցների ֆոնին։ «Սակայն այն փաստը, որ նա գնացել էր Միացյալ Նահանգներում պատվով ընդունելության, բացարձակապես անհավանական էր Դոնալդ Թրամփի վերադարձից […] ...

«Ռեալը» նույնպես պայքարում է Դոնարումայի համար

17:00 16.08.2025

«Ռեալը» նույնպես պայքարում է Դոնարումայի համար

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Ջանլուիջի Դոնարումայի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ «Ռեալը» ցանկանում է թիմ հրավիրել ՊՍԺ-ի ֆուտբոլիստին, քանի որ հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան արդեն 33 տարեկան է, նրա պայմանագրի ժամկետի ավարտին էլ մնացել է 2 տարի։ 26-ամյա Դոնարուման առայժմ բանակցում է «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն […] ...

BACK_TO_TOP