09:50 13.08.2019
Օգոստոսի 12-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 40 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում՝ 400 քմ, 500 քմ, 1.5 հա, 1.5 հա, Դավթաշեն վարչական շրջանում՝ 1500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1500 քմ բուսածածկույթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 2000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 4000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 800 քմ, Նորք Մարաշ վարչական շրջանում՝ 2 հա,
Արագածոտնի մարզի Աշտարակ՝ 500 քմ, Թալին քաղաքներում՝ մոտ 200 քմ, Սասունիկ գյուղում՝ 1000 քմ, Արմաշ գյուղում՝ մոտ 500 քմ, Ղազարավան գյուղում՝ 5000 քմ,
Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 2000 քմ, Հայանիստ գյուղում՝ մոտ 2800 քմ,
Արմավիրի մարզի Պտղունք գյուղում՝ 800 քմ,
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ մոտ 1 հա, Գավառ քաղաքում՝ 600 քմ,
Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ 1000 քմ, Սարամեջ գյուղում՝ 5000 քմ,
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 1000 քմ, 1 հա, 1000 քմ, Աբովյան քաղաքում՝ 300 քմ, Նոր Գեղի գյուղում՝ 10 հա, Կոտայք գյուղում՝ մոտ 1000 քմ, Պռոշյան գյուղում՝ 2 հա, Զովունի գյուղում՝ 1500 քմ,
Շիրակի մարզի Արթիկ քաղաքում՝ 10 հա, Առափի գյուղում՝ մոտ 300 քմ,
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ 1000 քմ, Անտառաշատ գյուղում՝ մոտ 1 հա,
Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղում՝ մոտ 4 հա,
Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ մոտ 1000 քմ, Այգեձոր գյուղում՝ մոտ 40 հա մացառուտ,
Մասիս-Չարբախ ավտոճանապարհին՝ 5000 քմ,
Սևան-Երևան ավտոճանապարհին՝ 2 հա,
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...