17:24 13.08.2019
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով առերևույթ յուրացում կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել գլխավոր ճարտարագետին և ներկայիս ընկերության տնօրենի տեղակալ՝ տեխնիկական տնօրենին:
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունում չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործ հարուցվել է 2018թ. հոկտեմբերի 18-ին՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:
Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելով, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերի՝ 338,120,370 ՀՀ դրամ համախառն հաշվեկշռային արժեքով Տ-5 ՏՌԴՆ 40000/110/10 տիպի ուժային տրանսֆորմատորի հափշտակությունը:
Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության «Հյուսիսային» մասնաճյուղի թվով չորս աշխատակիցներ, հանդիսանալով ժամանակավորապես վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, այն է՝ գնահատման հանձնաժողովի նախագահ և անդամներ, «Հյուսիսային» մասնաճյուղի տնօրենի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության գլխավոր ճարտարագետի տեղակալի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, տեխնիկական վիճակի գնահատման համար հանձնաժողովին վստահված՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության «Հյուսիսային» մասնաճյուղին պատկանող «Վանաձոր 1» ենթակայանի Տ-5 ՏՌԴՆ 40000/110/10 տիպի ուժային տրանսֆորմատորի գազային ռելեի գործի ընկնելու պատճառը պարզելու նպատակով 2012 թվականի հոկտեմբերի 04-ին կազմել և հաստատել են փաստացի գործող տրանսֆորմատորի տեխնիկական անսարքության, շահագործումից հանելու և այն դուրս գրելու ենթակա լինելու վերաբերյալ կեղծ տեխնիկական ակտ:
Այնուհետև «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության գլխավոր ճարտարագետի տեղակալի կարգադրության համաձայն՝ տրանսֆորմատորը հանվել է շահագործումից, իսկ 2014 թվականի հունիսին դուրս է գրվել և ՀՀ կառավարության՝ 18.07.2013 թ. որոշման համաձայն՝ օտարվել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ որպես մետաղի ջարդոն 19.346.400 դրամով:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված տրանսֆորմատորը հետագայում օտարվել և տեղադրվել է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում գտնվող ՓԲ ընկերությանը պատկանող ենթակայանում ու առանց վերանորոգման աշխատանքների կատարման՝ 2018թ. ամռանը դրվել լարման տակ:
Արդյունքում՝ առանձնապես խոշոր չափերի՝ 338,120,370 ՀՀ դրամ համախառն հաշվեկշռային արժեքով Տ-5 ՏՌԴՆ 40000/110/10 տիպի ուժային տրանսֆորմատորը հափշտակվել է վատնման եղանակով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի «Հյուսիսային» մասնաճյուղի գլխավոր ճարտարագետին և նախկին գլխավոր ճարտարագետի տեղակալ, ներկայիս ընկերության տնօրենի տեղակալ՝ տեխնիկական տնօրենին, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...