Քրեական գործով անցնող Բյուրակնի դպրոցի տնօրենը վերընտրվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

Քրեական գործով անցնող Բյուրակնի դպրոցի տնօրենը վերընտրվել է

22:00 13.08.2019

Երեկ  կայացել է Շիրակի մարզի Բյուրակնի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ Տնօրենի լիազորությունները դադարեցվել էին պաշտոնավարման  ժամկետը լրանալու պատճառով։ Մրցույթին կառավարման խորհրդի 8 անդամներից ներկա են եղել 7-ը, իսկ մինչ մրցույթի օրը, ժամկետների 3 տարին լրանալու պատճառով փոխվել էին Կառավարման խորհրդի, մարզպետարանի ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչները։

Տնօրենի թափուր պաշտոնի համար հայտ էր ներկայացրել միայն մեկ թեկնածու, որը դպրոցի ներկայիս տնօրեն Լուսինե Մելիքյանն էր։ Նա փակ և գաղտնի քվեարկության արդյունքում տնօրենի պաշտոնում վերընտրվել է 5 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ։

SHANTNEWS.am-ը մրցույթի ավարտից հետո փորձել է կապ հաստատել Լուսինե Մելիքյանի հետ, բայց նրա հեռախոսը մշտապես եղել է անհասանելի, իսկ կառավարման խորհրդի նախագահ, նույն դպրոցի ուսուցչուհի Ալինա Ֆարմանյանը մեր հետ հեռախոսազրույցի ընթացքում հրաժարվել է պատասխանել հարցերին ու անջատել է հեռախոսը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչը SHANTNEWS.am-ին փոխանցել է, որ չնայած մրցույթում ընթացակարգային խախտումներ չեն եղել, բայց միակ թեկնածուին կառավարման խորհրդի  անդամները՝ հատկապես դպրոցի ուսուցիչներն ու ծնողները, գրեթե հարցեր չեն ուղղել, նույնիսկ կառավարման խորհրդի նախագահը ծանոթ չի եղել թեկնածուի ներկայացրած զարգացման հայեցակարգային ծրագրին:

Հիշեցնենք, որ Բյուրակնի միջնակարգ դպրոցում երկար ժամանակ է՝ լարված վիճակ էր, աշակերտների ծնողները բազմիցս դժգոհություններ ու բողոք էին ներկայացրել տնօրենի անօրինական գործողությունների, դպրոցում տնօրենի և ուսուցիչներից շատերի միջև միջանձնային հարաբերությունները լարված էին: Ծնողները բողոքներ էին ներկայացրել այն մասին, որ իրենց երեխաներին ներկայացրել են որպես առողջական խնդիրներ ունեցող երեխաներ ու ընդգրկել ներառական կրթական ծրագրում: Դպրոցում 74 աշակերտներից 43-ը համարվել են  ներառական կրթության կարիք ունեցողներ:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի դատախազությունը քրեական գործ է հարուցել Բյուրակնի դպրոցի դեպքերի առնչությամբ ՔՕ 325 հոդվածի հատկանիշներով. այն է՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը:

Այս պահին ընթանում է նախաքննություն: Առերևույթ հանցագործության կատարման հատկանիշներ պարունակող կետեր հայտնաբերելու դեպքում կհարուցվեն նաև այլ քրեական գործեր:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

00:05 30.06.2025

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

23:59 29.06.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

23:45 29.06.2025

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

Հանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

23:30 29.06.2025

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

23:18 29.06.2025

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

23:00 29.06.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...

BACK_TO_TOP