Պարզաբանում՝ «Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» քրեական գործի վերամակագրման ընթացակարգի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+34.09 oC

Պարզաբանում՝ «Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» քրեական գործի վերամակագրման ընթացակարգի վերաբերյալ

16:11 14.08.2019

Դատական դեպարտամենտը պարզաբանում է տարածել «Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» քրեական գործի վերամակագրման ընթացակարգի վերաբերյալ: Բարձրագույն դատական խորհրդի հանձնարարությամբ կատարվել է համապատասխան ուսումնասիրություն, որի արդյունքում տեղեկացվում է.

«Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» քրեական գործով «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 20.05.2019թ. որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից 25.06.2019թ. որոշում է կայացվել բողոքը բավարարվելու և քրեական գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու մասին: Հիշյալ որոշման դեմ (15.07.2019թ., 18.07.2019թ., 25.07.2019թ., 29.07.2019թ.) ներկայացվել են վճռաբեկ բողոքներ: Միաժամանակ հարկ է նշել, որ «Ռոբերտ Քոչարյանը և մյուսներ»-ի վերաբերյալ քրեական գործը ՀՀ վճռաբեկ դատարան է ստացվել (մուտքագրվել) 06.08.2019թ.:

Այսպես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը» վերտառությամբ 414.2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելը» վերտառությամբ 414.3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից երեք ամսվա ընթացքում»:

Այսպիսով, թեպետ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի` «Գործերի վերաբաշխումը» վերտառությամբ 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Եթե դատավորը գործուղվել է, նրա գործուղման ժամկետն ավարտվել է, նա տեղափոխվել է այլ դատարան, տեղի է ունեցել դատավորների պաշտոնների փոխանակում, տվյալ գործով հայտնել է ինքնաբացարկ, նախկինում մասնակցել է տվյալ գործի քննությանը, գործի հարուցումը մերժել է, որի վերաբերյալ որոշումը սահմանված կարգով վերացվել է, նրա լիազորությունները կասեցվել, դադարել կամ դադարեցվել են, ապա տվյալ դատավորին հանձնված գործերը վերաբաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատավորների միջև»: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ռոբերտ Քոչարյանը և մյուսներ»-ի վերաբերյալ քրեական գործը 06.08.2019թ. մուտքագրվել է ՀՀ վճռաբեկ դատարան և այն գտնվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 5-րդ մասի և 414.3-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորումների տիրույթում, նշված պայմաններում չեն կարող իրացվել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումները:

Ամփոփելով վերոգրյալը՝ հարկ է նշել, որ «Ռոբերտ Քոչարյանը և մյուսներ»-ի վերաբերյալ քրեական գործն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ստացվելուն պես կիրացվի «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համապատասխան պահանջը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը 3-րդ մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում

21:03 30.07.2025

Հայաստանը 3-րդ մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում

Աթենքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի Մ17 առաջնությունում 60 կգ․ քաշային Զավեն Մեժլումյանը նույնպես հաղթեց փոքր երզափակչում և նվաճեց բրոնզե մեդալ։ Սա հայաստանի հավաքականի երրորդ մեդալն էր ԱԱ-ում։ Մինչ այդ 51 կգ քաշային Մարատ Աճեմյանն էր դարձել բրոնզե մեդալակիր։ Իսկ երեկ 65 կգ․ քաշային կարգում Աշխարհի չեմպիոն էր դարձել Ջանես Նազարյանը։ ...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:54 30.07.2025

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Հյուսիսային պող․ 5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 37, 39, 41 շենքեր, Կորյունի փ. 6, 6ա, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 […] ...

ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցի

20:41 30.07.2025

ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցի

Գազայի հատվածում վերջերս սովից մահացել է առնվազն 154 մարդ, այդ թվում՝ 89 երեխա։ Այս մասին հայտնել է արմատական ՀԱՄԱՍ շարժումը Telegram ալիքում։ «Մինչ օրս սովից մահացել է 154 պաղեստինցի, այդ թվում՝ 89 երեխա, առողջապահական համակարգի գրեթե լիակատար փլուզման ֆոնին ամեն օր հարյուրավոր մարդիկ տառապում են թերսնումից», – ասվում է հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ի տվյալներով՝ սննդամթերքի, դեղորայքի […] ...

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

20:25 30.07.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

20:14 30.07.2025

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

Հուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...

SHANTNEWS

20:00 30.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP