18:05 14.08.2019
Ադրբեջանական իշխանամետ ռազմական-քարոզչական կայքերն օգոստոսի 13-ին հայտնել են, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը Տավուշի սահմանի մոտ 4 նոր դիրք է կառուցել:
«Արմենպրես»-ը վերլուծություն է հրապարակել, որով ներկայացնում է՝ ադրբեջանական իշխանական քարոզչական հարթակներն այդ երկրի ՊՍԾ հետ համագործակցությամբ հրապարակել են ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից լուսանկարներ՝ նշելով, թե ադրբեջանական սահմանապահները նշված հատվածում առաջխաղացում են գրանցել:
Հոդվածում խոսքը, մասնավորապես, 650-700 մ բարձրություն ունեցող Պապաքարի բարձունքի մասին է: Համացանցային բաց աղբյուրներից, այդ թվում՝ Google Earth և Planet Labs ընկերությունների տրամադրած արբանյակային լուսանկարներից պարզ է դառնում, որ Վրաստան-Ադրբեջան սահմանին տեղակայված բլրի վրա նախկինում ևս Ադրբեջանի զինուժն էր տեղակայված:
2018թ. հոկտեմբերին սահմանի այդ հատվածում բանակի փոխարեն սահմանապահ ծառայության ստորաբաժանումների տեղակայումից հետո կատարվել են որոշակի ինժեներա-ամրաշինական աշխատանքներ, սակայն ադրբեջանական սահմանապահ զորքերն այդպիսով ամրացել են Վրաստան-Ադրբեջան սահմանի հատվածում՝ ՀՀ սահմանից շուրջ 500-600 մ հեռավորության վրա:
2017թ. և 2019թ. ապրիլի 27-ին Google Earth-ի տրամադրած արբանյակային լուսանկարներում հստակ երևում է, որ, ի տարբերություն ադրբեջանական սահմանապահների, նշված հատվածում ՀՀ զինված ուժերը կատարել են մեծածավալ ինժեներա-ամրաշինական աշխատանքներ՝ գրանցելով շուրջ 1-1,5 կմ առաջխաղացում և ամրանալով Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով: Ադրբեջանական կողմում կառուցվել է նոր հենակետ և այդ հենակետ տանող ճանապարհ: Հիմնական աշխատանքները երկու կողմում իրականացվել են 2019թ. ընթացքում:
Ադրբեջանի ՊՍԾ և ՀՀ ԶՈւ դիրքերը Պապաքարի լեռների շրջանում 27.04.2019թ.
Ադրբեջանի և Հայաստանի ԶՈւ դիրքերը Պապաքարի լեռների շրջանում 2017թ.
2019թ. ապրիլ-օգոստոս ամիսների ընթացքում կողմերը շարունակել են ինժեներա-ամրաշինական աշխատանքները: Նշված ժամանակահատվածում, սակայն, ինչպես երևում է Planet Labs-ի տրամադրած օգոստոսի 11-ի արբանյակային լուսանկարից, էական փոփոխություններ չեն գրանցվել: ՀՀ ԶՈւ-ն շարունակել է ամրանալ առաջնագծի հատվածում, ադրբեջանական սահմանապահները՝ սահմանից շուրջ 500-600 մետր խորք ընկած տարածքում:
Նշված հատվածում կողմերի ենթակառուցվածքների և բնակավայրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական սահմանապահ զորքերը ինժեներա-ամրաշինական աշխատանքների արդյունքում որևէ մարտավարական, առավել ևս՝ ռազմավարական առավելության չեն հասել:
Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին տեղակայված է ադրբեջանական դիրքերից շուրջ 12-13 կմ հեռավորության վրա: Նույն հեռավորության վրա է տեղակայված նաև ՀՀ Զորական գյուղը: Գյուղը և մայրուղին ադրբեջանական դիրքերից բաժանված են Պապաքարի լեռների այլ բարձունքներով, որոնք բարձրությամբ գերազանցում են ադրբեջանական հենակետի տեղակայման վայրի բարձրությունը:
Ի տարբերություն ադրբեջանական դիրքերի, ՀՀ ԶՈւ տեղակայման վայրից Ադրբեջան-Վրաստան մայրուղին և Երկրորդ Շիխլի գյուղը շուրջ 6 կմ հեռավորության վրա են: Հայկական դիրքերը տեղակայված են շուրջ 600-650 մ բարձրության վրա, իսկ ադրբեջանական գյուղը և մայրուղին՝ 300-350 մ: Բաժանող տարածությունում ավելի ցածրադիր բլուրներ և ադրբեջանական գյուղի ցանքատարածություններ են:
ՀՀ ԶՈւ դիրքերը և ադրբեջանական Երկրորդ Շիխլի գյուղը
Այսպիսով պարզ է դառնում, որ ադրբեջանական իշխանական քարոզչական կայքի հրապարակած հոդվածում կատարված պնդումները որևէ փաստական հիմք չունեն: ՀՀ զինուժը իրականացրած լայնածավալ ինժեներա-ամրաշինական աշխատանքների շնորհիվ ոչ միայն կարողացել է կասեցնել ադրբեջանական սահմանապահների առաջխաղացումը, այլև ինքն է գրանցել առաջխաղացում՝ ամրանալով Պապաքարի լեռների շրջանում:
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...