Հուլիսը 20-րդ դարի ամենաշոգ ամիսն էր. մասնագետներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+19.5 oC

Հուլիսը 20-րդ դարի ամենաշոգ ամիսն էր. մասնագետներ

19:58 16.08.2019

2019 թվականի հուլիսը մարդկության պատմության մեջ կմնա որպես վերջին 140 տարվա ընթացքում ամենաշոգ ամիսը, հայտարարել են ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ղեկավարման ազգային ծառայության մասնագետները:

Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը 0,95 աստիճանով բարձր է եղել 20-րդ դարում գրանցված միջին ջերմաստիճանից: Ջերմաստիճանային ռեկորդը 2016 թվականին էր գրանցվել:

Ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել Հյուսիսային Ամերիկայում, Հարավային Ասիայում, Աֆրիկայի հարավում, Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում, Ատլանտյան օվկիանոսում և Խաղաղ օվկիանոսի հյուսիսային և արևմտյան  ափերում:

Ռեկորդային շոգի պատճառով Արկտիկայի և Անտարկտիդայի սառցադաշտերն ռեկորդային արագությամբ հալչում են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մրցույթ՝ գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով

15:27 16.05.2025

Մրցույթ՝ գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման հայտերի ընտրության մրցույթ։ Մրցույթին հայտ կարող են ներկայացնել ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագիր իրականացնող գիտական պետական կազմակերպությունները և բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ կոմիտեի orgs.hesc.am համակարգով։ Հայտը պետք է ներկայացնի այն կազմակերպությունը, որտեղ գիտական սարքը/սարքավորումը տեղակայվելու է։ Մրցույթի շրջանակում գնման գործընթացը կազմակերպելու է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն՝ «Գնումների […] ...

«Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային»

15:22 16.05.2025

«Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային»

Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է կատալոնական «Բարսելոնային» Իսպանիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Լա լիգայի 36-րդ տուրի արտագնա խաղում «Էսպանյոլին» հաղթելով՝ «Բարսելոնան» ապահովել է 2024/25 մրցաշրջանում երկրի չեմպիոնի տիտղոսը: «Բարսելոնան» Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ անհասանելի է դարձել մոտակա հետապնդող «Ռեալի» համար: Կատալոնական ակումբը երկրի չեմպիոն է հռչակվել պատմության մեջ 28-րդ անգամ: ...

Ընթանում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

15:19 16.05.2025

Ընթանում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում բանակցությունները տեղի են ունենում փակ դռների հետևում, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Բանակցությունների մեկնարկից առաջ պատվիրակություններին ողջունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երեք տարվա ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները տեղի են ունենում Ստամբուլում ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով։ ...

Էրեբունու և Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են խարդախության մեղադրանքով հետախուզվողի

15:15 16.05.2025

Էրեբունու և Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են խարդախության մեղադրանքով հետախուզվողի

Մայիսի 14-ին՝ ժամը 11.40-ին, Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին Տավուշի համայնքային ոստիկանների հետ: Մայրաքաղաքի Խանջյան փողոցում հայտնաբերվեց և բաժին տեղափոխվեց Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ 35-ամյա մի տղամարդ, որն այս տարվա փետրվարի 20-ից հետախուզվում էր մի քանի դրվագ խարդախությունների մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

15:05 16.05.2025

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների հասցեագրման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին: Այս համատեքստում փոխվարչապետը բարձր է գնահատել հումանիտար կարիքների հասցեագրման գործընթացում Եվրոպական Միության ցուցաբերած աջակցությունը: Անդրադառնալով առավել երկարաժամկետ կարիքների հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին՝ զրուցակիցները […] ...

SHANTNEWS

15:00 16.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP