20:53 16.08.2019
Գյումրու փողոցաշինական մեծ ծրագրի ժամկետներ, որպես այդպիսին, գոյություն չունեն, և առանձին փողոցներում ասֆալտապատման ժամկետներն ուղղակիորեն առնչվում են քաղաքի օրվա և Անկախության տոնի անցկացման հետ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է դեռևս առկա թերություններից ու աշխատանքների ընթացքից:
Օրեր առաջ քաղաքաշինության տեսչական մարմինը խախտումներ էր հայտնաբերել «Կումայրի» պատմական միջուկի 3 փողոցներում: Պարզել էին, որ Վարպետաց, Շիրազի և Ղորղանյան փողոցների էլեկտրասյուներում բացակայում են հողանցումները: Թերությունները սեղմ ժամկետներում պետք է վերացվեն, քանի որ այս փողոցները նախատեսվում է շահագործման հանձնել օգոստոսի 25-ին ՝ Գյումրու օր տոնակատարության ժամանակ:
«Հնարավոր է, որ նաև լինի այնպես, որ որոշ մաս քանդվի: Շինարարների աշխատանքի ժամանակ եղել են թերություններ, որոնք քաղաքապետարանն ու շինարարը միասին աշխատելու և վերացնելու են: ՎԶԵԲ ծրագրի առաջին փուլն այս տարի կավարտենք: Վերջացնելու ենք, ընդունենք մինչև հոկտեմբերի 15-ը: Աշխատանքի տեմպերը էլի այնպիսին չեն, ինչպիսին ես կուզենայի, որ աշխատեին, բայց կարելի է ասել, որ 10 անգամ ավելացել են ծավալները: Ակնհայտ է, որ մնացել են միայն ասֆալտապատման աշխատանքները»,- ասել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Շինարարի մեղքով գործի ձգձգման մեկ դեպք քաղաքապետը նշեց, ինչի համար տույժ ու տուգանքներ կիրառվել են: Խոսքը համեմատաբար ավելի փոքր ծավալներով շինարարության մեջ ընդգրկված ընկերության մասին է: Մուշ 2-2-ի հրապարակի կառուցումը ոչ մի կերպ ավարտել չեն կարողանում:
Գյումրու քաղաքապետը ներկայացրել է նաև սուբվենցիոն ու բարեգործական միջոցներով Գյումրիում կատարվող աշխատանքները։ Սուբվենցիոն 4 ծրագիր է գործադիրը Գյումրիում համաֆինանսավորում: Քաղաքային գրադարանը քաղաքապետարանի շենք կտեղափոխվի, այստեղից էլ ՔԿԱԳ-ի շենքը գրադարանի տարածք կտեղափոխվի, 6 փողոցներ էլ փոքր հատվածներով կհիմնանորոգվեն: Բնակարանաշինական 2 ծրագիր էլ «ԱՌԴԱ» և «Հայաստան» համահայկական հիմնադրամներն են ֆինանսավորում:
Կրթական միակ ծրագիրն էլ Գյումրիում Թումոյի նոր շենքի կառուցումն է: Կրթական հիմնադրամը նաև կենտրոնական այգու բարեկարգման պարտավորությունն է ստանձնել, իրավապահ մարմիններին են դիմել՝ այգու տարածքը այլ կառույցներից ազատելու համար:
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
23:48 31.07.2025
Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակըՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...
23:39 31.07.2025
Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...
23:32 31.07.2025
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարարԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...
23:19 31.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...