18:16 16.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Բյուրեղավան քաղաքի 34-ամյա բնակչի կողմից ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վերջինս ձերբակալվել է:
Նախնական տվյալներով` 2019թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Երկաթուղայինների 1-ին հասցեում հավաքված մի խումբ անձինք, նկատելով, որ իրենց է մոտենում ծառայություն իրականացնող օպերատիվ խումբը, դիմել են փախուստի, որի ընթացքում նրանցից մեկը գոտկատեղից դուրս է բերել և գետին նետել ատրճանակին նմանվող առարկա:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում պարզվել է ատրճանակը գետնին նետած տղամարդու ինքնությունը, որը Բյուրեղավան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1985 թվականին: Վերջինս ձերբակալվել է:
Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ առգրավվել են թվով երկու հատ ատրճանակին նմանվող առարկաներ՝ լիցքավորված 9մմ տրամաչափի, համապատասխանաբար, 8 և 7 փամփուշտներով, ինչպես նաև «Magnum» գրառմամբ գաղտնի փականով դանակ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Կատարվում են մեծածավալ և անհետաձգելի քննչական, դատավարական գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի վայրից ակոսափող հրազեն հանդիսացող «ПМ» տեսակի առանց գործարանային համարի ատրճանակների, ռազմամթերք հանդիսացող 9մմ տրամաչափի, համապատասխանաբար, 7 և 8 մարտական փամփուշտները իրացրած, դրանք ապօրինի ձեռք բերած և կրած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:23 30.06.2025
«Բարսելոնայի» դարպասապահը հնարավոր է՝ տեղափոխվի «Մոնակո»«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը հնարավոր է տեղափոխվի «Մոնակո»։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն արդեն սկսել են բանակցությունները հնարավոր տրանսֆերի շուրջ: Ֆրանսիական ակումբն այս ամռանն արդեն համաձայնեցրել է Անսու Ֆատիի ու Պոլ Պոգբայի տեղափոխությունները: Հաջորդ թիրախը Տեր Շտեգենն է: Գերմանացի դարպասապահի ապագան շարունակում է անորոշ մնալ Ժոան Գարսիայի տեղափոխությունից հետո: ...
16:19 30.06.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀունիսի 30-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ հորդառատ։ Հուլիսի 1-ին, 3-5-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին կնվազի […] ...
16:14 30.06.2025
«Կրթվելը նորաձև է». ինչի՞ մասին էին շարժման հերթական հանդիպման ելույթներըՍտանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը: Մանրամասները` ռեպորտաժում: ...
16:08 30.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 30-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․96 դրամ: ...
16:03 30.06.2025
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱզգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 30-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Կարեւորվել են Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում խաղաղությունն ու կայունությունը ...
15:59 30.06.2025
Ջերմաստիճանի կտրուկ բարձրացում Եվրոպա մայրցամաքի մեծ մասումԱնցյալ շաբաթվա վերջին ջերմաստիճանի կտրուկ բարձրացում է արձանագրվել Եվրոպա մայրցամաքի մեծ մասում և շատ երկրների իշխանություններ արտակարգ նախազգուշացումներ են տվել, քանի որ ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ և կարող է նոր ռեկորդներ սահմանել ։Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ շաբաթ օրը երկրի հարավ-արևմուտքում գտնվող Էլ Գրանադո քաղաքում ջերմաստիճանը հասել է 46 աստիճան Ցելսիուսի։ Պորտուգալիայի, Իտալիայի […] ...