15:53 24.11.2017
Ձվի շուկայում իրականացրած երկօրյա մոնիթորինգի արդյունքում արձանագրել է, որ դեֆիցիտի վերաբերյալ շրջանառվող տեղեկություններն անհիմն են: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը՝ մեկնաբանելով ձվի շուկայում գների բարձրացումը:
Սահակյանի խոսքով՝ այս պահին մայրաքաղաքի սուպերմարկետներում նման խնդիր գոյություն չունի, այդ ապրանքատեսակը վաճառվում է նույն ծավալներով, ինչ նախկինում.
«Ինչ վերաբերում է գնային փոփոխություններին, ապա պետք է նշեմ, որ ձուն դասվում է այն ապրանքների շարքին, որոնց գնագոյացումն էապես պայմանավորված է սեզոնայնությամբ: Տարվա այս ժամանակահատվածում, մի շարք հանգամանքներով, այդ թվում՝ նաև պահանջարկի էական ավելացմամբ պայմանավորված, նկատվում են գնային որոշակի տատանումներ: Մեր մոնիթորինգի համաձայն՝ այս պահին ձվի վաճառքի գինը տատանվում է միջինը 65-70 դրամի սահմաններում:
Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի այս ժամանակահատվածում ձվի գինը եղել է 63-67 դրամի սահմաններում: Ընդհանուր առմամբ, նախորդ ամիսների համեմատությամբ, գնային փոփոխությունը եղել է 2-3 դրամի սահմաններում»:
16:10 01.05.2025
Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել ՆախիջևանումԱդրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ զորավարժությունները տեղի են ունեցել առանձին համազորային բանակի 2025 թվականի պատրաստության պլանի համաձայն։ Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում ստորաբաժանումները տագնապ ազդանշանով առաջ են քաշվել նախապես սահմանված շրջաններ։ Ստուգվել են անձնակազմի մանևրելիությունը, ինչպես նաև հրամանատարական կազմի գործողությունները՝ օպերատիվ իրադրության պայմաններում։ Ադրբեջանի […] ...
16:00 01.05.2025
Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներովԱկտիվիստ Արթուր Չախոյանը հայտնել է, որ իրեն մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով։ Ֆեյսբուքի իր էջում նա գրել է, որ մեղադրանքը ներկայացվել է իրեն հիվանդանոցում։ Ապրիլի 30-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ ծեծկռտուքին միացել է նաև Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։ ...
15:44 01.05.2025
Ստամբուլում մոտ 300 մարդ է ձերբակալվել անօրինական բողոքի ակցիաներ անցկացնելու փորձի համարՍտամբուլի իշխանություններն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները կենտրոնական Թաքսիմ հրապարակի շրջակա տարածքներում՝ այնտեղ չարտոնված մայիսմեկյան ցույցերի անցկացումը կանխելու համար։ Ժամանակակից իրավաբանների ասոցիացիան հայտնել է, որ գրեթե 300 մարդ ձերբակալվել է չթույլատրված ինքնաբուխ բողոքի ցույցեր կազմակերպելու փորձի համար։ Շիշլիի շրջանում ոստիկանության կողմից ձերբակալվել է առնվազն 13 մարդ, հիմնականում՝ երիտասարդներ։ Ձերբակալություններ են կատարվել նաև Բեշիկթաշ շրջանում։ Իրավապաշտպանների խոսքով՝ […] ...
15:28 01.05.2025
Մահացել է մոլորակի ամենատարեց բնակիչըԻնա Կանաբարո Լուկասը՝ աշխարհի ամենատարեց բնակիչը, մահացել է 116 տարեկան հասակում: Այս մասին հայտնել է LongeviQuest կազմակերպությունը, որը զբաղվում է երկարակյացների մասին տեղեկատվության իսկության ստուգմամբ: «LongeviQuest-ը տխրությամբ հայտարարում է Բրազիլիայի Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի Պորտու Ալեգրի քաղաքում աշխարհի ամենատարեց մարդու՝ Ինա Կանաբարո Լուկասի մահվան մասին», – ասվում է հրապարակման մեջ։ Կազմակերպությունը պարզաբանել է, որ […] ...
15:22 01.05.2025
Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը վկայում է ամերիկյան իշխանությունների հակասական մոտեցման մասին․ ԲաղայիԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները նպատակ ունեն խաթարել զարգացող երկրների միջև հարաբերությունները, Թեհրանը կդիմադրի Վաշինգտոնի տնտեսական ճնշմանը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Իրանի և մի շարք այլ պետությունների ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ՝ Իրանի […] ...