10:55 17.08.2019
Լեռնային Ղարաբաղում ականազերծման իրականացման վերաբերյալ «Ամերիկայի Ձայն»-ի գրավոր հարցմանը պատասխանել են The HALO Trust կազմակերպության ներկայացուցիչները:
Արդյոք առկա՞ է ԼՂ-ում ականազերծման ծրագրին ԱՄՆ-ի աջակցության դադարեցման իրական վտանգ:
Լեռնային Ղարաբաղում իրականացվող ականազերծման ծրագիրը, որն իրականացվում է The HALO Trust-ի կողմից, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ծրագրի շրջանակներում նպաստել է Ղարաբաղի ամբողջ բնակչության 80 տոկոսից ավելիին՝ կտրուկ նվազեցնելով ականների և պայթուցիկների պատճառով տուժած քաղաքացիական անձանց թիվը: Հազարավոր ակր հող հնարավոր է եղել վերադարձնել անվտանգ և արդյունավետ օգտագործման: Այդուհանդերձ, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը վերջերս ազդարարեց մարդկային կյանքեր փրկող այս ծրագրի ֆինանսավորումը դադարեցնելու հավանականության մասին։
Թեև Միացյալ Նահանգները ներկա պահին միակ պետությունն է, որը ֆինանսավորում է Ղարաբաղում ականազերծման աշխատանքները, HALO Trust-ը միջոցներ է ստանում նաև մասնավոր բարեգարծական հիմնադրամների և անձանց կողմից: Միացյալ Նահանգների օգնությունը սակայն միշտ եղել է Ղարաբաղում իրականացվող HALO-ի ծրագրերի հիմնասյունը, դրա դադարեցումը կստիպի HALO-ին զգալիորեն նվազեցնել աշխատանքները Ղարաբաղում, որը նաև առանց աշխատանքի կթողնի այդտեղ բնակվող հարյուրավոր տղամարդկանց ու կանանց: Նման քայլը նաև անորոշ ժամանակով կհետաձգի ականներից զերծ Ղարաբաղի հեռանկարը: 2019-ի երկրորդ կեսին սպասվող ֆինանսավորման հնարավոր դադարեցումը HALO-ին բավարար ժամանակ և ռեսուրսներ չի տրամադրում, որպեսզի ականազերծման աշխատանքների իրականացումն ի վերջո հանձնվի տեղական կազմակերպություններին:
Անկախ վարչակազմի վերջնական որոշումից, HALO-ն չի նախատեսում հեռանալ Ղարաբաղից և մնում է նվիրված քաղաքացիական անձանց և նրանց ունեցվածքի պաշտպանությանը: Հույս ունենք, որ ծրագրի պահպանմանն ուղղված Կոնգրեսի երկու կուսակցությունների անդամների, վարչակազմը կվերանայի իր որոշումը: Այս ծրագրի շարունակական աջակցությունը ընդամենը համեստ ներդրում է, որը Ամերիկայի բարի կամքի վառ դրսևորում է և, որը իրական մարդասիրական օգնություն է աշխարհի մեկուսացված այս շրջանի համար:
Որքա՞ն գումար է անհրաժեշտ HALO Trust-ին Ղարաբաղում ականազերծման աշխատանքները լիարժեք ավարտելու համար և որքա՞ն ժամանակ կպահանջվի դրա իրականացումը:
Աշխատանքներն ավարտված չեն, ինչը ենթադրում է, որ Ղարաբաղի խաղաղ բնակչությանը սպառնացող այս գործոնը դեռ չեզոքացված չէ։ Հատկապես հաշվի առնելով, որ այս շրջանների բնակչության համար հողի հետ գործն ունի կենսական նշանակություն։ Մնացած ականների քանակը լիարժեք հաշվարկելու համար HALO Trust-ը ներկայումս Ղարաբաղում համապարփակ ուսումնասիրություն է իրականացնում: Մինչ այդ գործընթացի ավարտը, կանխատեսումներն իրատեսական չեն: Շարունակական ամերիկյան աջակցությունն անհրաժեշտ է նաև այդ ուսումնասիրությունը ժամանակին իրականացնելու համար:
16:30 30.06.2025
Արմեն Ասատրյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալՎարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Ասատրյանը նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Ասատրյանին նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ»,-ասվում է որոշման մեջ: ...
16:23 30.06.2025
«Բարսելոնայի» դարպասապահը հնարավոր է՝ տեղափոխվի «Մոնակո»«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը հնարավոր է տեղափոխվի «Մոնակո»։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն արդեն սկսել են բանակցությունները հնարավոր տրանսֆերի շուրջ: Ֆրանսիական ակումբն այս ամռանն արդեն համաձայնեցրել է Անսու Ֆատիի ու Պոլ Պոգբայի տեղափոխությունները: Հաջորդ թիրախը Տեր Շտեգենն է: Գերմանացի դարպասապահի ապագան շարունակում է անորոշ մնալ Ժոան Գարսիայի տեղափոխությունից հետո: ...
16:19 30.06.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀունիսի 30-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ հորդառատ։ Հուլիսի 1-ին, 3-5-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին կնվազի […] ...
16:14 30.06.2025
«Կրթվելը նորաձև է». ինչի՞ մասին էին շարժման հերթական հանդիպման ելույթներըՍտանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը: Մանրամասները` ռեպորտաժում: ...
16:03 30.06.2025
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱզգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 30-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Կարեւորվել են Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում խաղաղությունն ու կայունությունը ...
15:59 30.06.2025
Ջերմաստիճանի կտրուկ բարձրացում Եվրոպա մայրցամաքի մեծ մասումԱնցյալ շաբաթվա վերջին ջերմաստիճանի կտրուկ բարձրացում է արձանագրվել Եվրոպա մայրցամաքի մեծ մասում և շատ երկրների իշխանություններ արտակարգ նախազգուշացումներ են տվել, քանի որ ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ և կարող է նոր ռեկորդներ սահմանել ։Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ շաբաթ օրը երկրի հարավ-արևմուտքում գտնվող Էլ Գրանադո քաղաքում ջերմաստիճանը հասել է 46 աստիճան Ցելսիուսի։ Պորտուգալիայի, Իտալիայի […] ...