12:02 17.08.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը օգոստոսի 17-ին «Իմ քայլը՝ հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ հայտարարեց՝ ներկայացվելու է Կոտայքի մարզի ողջ տնտեսական ներուժը: Նա ներկայացրեց չորս հիմնական ուղղություն, որ նախանշել են՝ որպես մարզի տնտեսական զարգացման հայեցակարգային ուղղություններ, դրանք են՝ ադամանդագործությունը, վերականգնվող էներգետիկան, ինտենսիվ այգեգործությունն ու տեխնիկական գյուղատնտեսությունը, ինչպես նաև տուրիզմն ու հյուրընկալությունը:
Պետրոսյանն ասաց, որ մշակվող ադամանդի հումքը ներմուծվում է, արտադրված ադամանդի մեծ մասը՝ արտահանվում: Նա հայտնեց՝ մարզի 700 քաղաքացի ադամանդագործական ձեռնարկություններում են աշխատում: Նշելով մարզի՝ ադամանդագործության կենտրոն դառնալու կարևոր գործոնները՝ մարզպետն առանձնացրեց. ունեն փորձ, միջազգային շուկայում մեծ ճանաչում և որակյալ մասնագետների առկայություն:
Էլետրաէներգիայի արտադրության տեսակարար կշիռը մարզի արդյունաբեր ծավալում կազմում է 45 տոկոս: Մարզպետն ասաց, որ ընդհանուր էլեկտրաէներգիայի 20 տոկոսը գեներացվում է Կոտայքում, նա նաև նշեց, որ մարզում նպաստավոր պայմաններ կան արևային կայաններ կառուցելու համար:
Կոտայքի մարզում գյուղատնտեսական նշանակության հողերը 155 հազար հեկտար են, որից վարելահողը 38 հազար հեկտար է: Մարզպետը ցավով նշեց, որ այդ 38 000 հեկտարի միայն 50 տոկոսն է մշակվում: Նա նաև հայտնեց՝ այստեղ է արտադրվում անասնապահական մթերքների 7,6 տոկոսը:
Պետրոսյանը շեշտեց՝ զբոսաշրջության ոլորտը ևս Կոտայքի մարզի համար կարևոր ներդրումային ուղղություն է. հարակից ենթակառուցվածքների, նպաստավոր բնակլիմայական պայմանների, պատմամշակութային և բնական հուշարձանների շնորհիվ մարզը կարող է դառնալ տարածաշրջանի զբոսաշրջային կենտրոններից մեկը, այն կարող է լինել ագրո, գյուղական, էկո, առողջարանային, ձմեռային և այլ տուրիզմի կենտրոն: Մարզպետը տեղեկացրեց՝ այժմ քայլեր են արվում համայնքային տուրիզմի ձևաչափի զարգացման ուղղությամբ:
16:23 30.06.2025
«Բարսելոնայի» դարպասապահը հնարավոր է՝ տեղափոխվի «Մոնակո»«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը հնարավոր է տեղափոխվի «Մոնակո»։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն արդեն սկսել են բանակցությունները հնարավոր տրանսֆերի շուրջ: Ֆրանսիական ակումբն այս ամռանն արդեն համաձայնեցրել է Անսու Ֆատիի ու Պոլ Պոգբայի տեղափոխությունները: Հաջորդ թիրախը Տեր Շտեգենն է: Գերմանացի դարպասապահի ապագան շարունակում է անորոշ մնալ Ժոան Գարսիայի տեղափոխությունից հետո: ...
16:19 30.06.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀունիսի 30-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ հորդառատ։ Հուլիսի 1-ին, 3-5-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին կնվազի […] ...
16:14 30.06.2025
«Կրթվելը նորաձև է». ինչի՞ մասին էին շարժման հերթական հանդիպման ելույթներըՍտանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը: Մանրամասները` ռեպորտաժում: ...
16:08 30.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 30-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․96 դրամ: ...
16:03 30.06.2025
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱզգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 30-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Կարեւորվել են Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում խաղաղությունն ու կայունությունը ...
15:59 30.06.2025
Ջերմաստիճանի կտրուկ բարձրացում Եվրոպա մայրցամաքի մեծ մասումԱնցյալ շաբաթվա վերջին ջերմաստիճանի կտրուկ բարձրացում է արձանագրվել Եվրոպա մայրցամաքի մեծ մասում և շատ երկրների իշխանություններ արտակարգ նախազգուշացումներ են տվել, քանի որ ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ և կարող է նոր ռեկորդներ սահմանել ։Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ շաբաթ օրը երկրի հարավ-արևմուտքում գտնվող Էլ Գրանադո քաղաքում ջերմաստիճանը հասել է 46 աստիճան Ցելսիուսի։ Պորտուգալիայի, Իտալիայի […] ...