Մեր խնդիրն է ստանալ հնարավորինս շատ արդյունք՝ ներդրված և ծախսված ամեն դրամի դիմաց. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+27.09 oC

Մեր խնդիրն է ստանալ հնարավորինս շատ արդյունք՝ ներդրված և ծախսված ամեն դրամի դիմաց. Փաշինյան

11:46 17.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը՝ հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ նշեց՝ Կոտայքի մարզն արդյունաբերական Հայաստանի ամենահզոր կենտրոններից մեկն է եղել:

«Հրազդանը, Չարենցավանը, Աբովյանը իսկապես Խորհրդային Հայաստանի արդյունաբերական տանող ուժն են եղել, այդ ուժի անբաժանելի մասը: Այս հանդիպումը ևս մեկ առիթ է՝ արձանագրելու, որ մենք Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք իսկապես որպես արդյունաբերական երկիր: Սա կարևոր արձանագրում է, որ մենք անընդհատ պիտի անենք, և ոչ միայն արձանագրումների մակարդակով խոսենք այս մասին, այլև մեր գործողությունները միտված լինեն հենց այդ նպատակի իրագործմանը»,- ասաց նա:

Վարչապետը նշեց՝ Կառավարությունը մշտական շփումների մեջ է ՀՀ արդյունաբերողների հետ, ընդգծեց՝ իրենց քաղաքական առաջնային խնդիրներից է ապահովել այնպիսի պայմաններ, որ արդյունաբերության  և արդյունաբերողների մրցունակությունը կզարգացնեն:

«Սա կարևոր ու նուրբ աշխատանք է, որ առաջիկայում պատրաստվում ենք անել: Մենք արդյունաբերությանը և արդյունաբերողներին աջակցելիս պետք է համոզված լինենք, որ իսկապես իրականացնում ենք նրանց ինստիտուցիոնալ կարողությունները հզորացնելու քաղաքականություն, ոչ թե կոպիտ ասած նրանց «նստեցնում ենք» աջակցության վրա՝ մեծ հաշվով թուլացնելով նրանց մրցունակությունը, գործունակությունը: Մենք պետք է իսկապես ինստիտուցիոնալ առումով զարգացնենք նրանց հնարավորությունները: Կոտայքի մարզը մեծ արդյունաբերական պոտենցիալ ունի»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նկատեց՝ Կոտայքը նաև մեծ զբոսաշրջային պոտենցիալ ունի: Նա նշեց՝ Ծաղկաձորը ՀՀ զբոսաշրջային ամենակարևոր ուղղություններից մեկն է, և Կոտայքում պետք է զարգանա նաև Կառավարության հաջորդ առաջնահերթությունը, որ հայտարարել են, այն է՝ զբոսաշրջությունը: Վարչապետն ասաց, որ բարձր տեխնոլոգիական ընկերություններ ևս կան Կոտայքի մարզում, Կառավարությունն այս ուղղությամբ ևս քաղաքականություն է վարում:

«Մեր խնդիրն է, որ ներդրված և ծախսված ամեն դրամի դիմաց ստացվի հնարավորինս շատ արդյունք»,- նշեց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմեն Ասատրյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ

16:30 30.06.2025

Արմեն Ասատրյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Ասատրյանը նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Ասատրյանին նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ»,-ասվում է որոշման մեջ: ...

«Բարսելոնայի» դարպասապահը հնարավոր է՝ տեղափոխվի «Մոնակո»

16:23 30.06.2025

«Բարսելոնայի» դարպասապահը հնարավոր է՝ տեղափոխվի «Մոնակո»

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը հնարավոր է տեղափոխվի «Մոնակո»։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն արդեն սկսել են բանակցությունները հնարավոր տրանսֆերի շուրջ: Ֆրանսիական ակումբն այս ամռանն արդեն համաձայնեցրել է Անսու Ֆատիի ու Պոլ Պոգբայի տեղափոխությունները: Հաջորդ թիրախը Տեր Շտեգենն է: Գերմանացի դարպասապահի ապագան շարունակում է անորոշ մնալ Ժոան Գարսիայի տեղափոխությունից հետո: ...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

16:19 30.06.2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հունիսի 30-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ հորդառատ։ Հուլիսի 1-ին, 3-5-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին կնվազի […] ...

«Կրթվելը նորաձև է». ինչի՞ մասին էին շարժման հերթական հանդիպման ելույթները

16:14 30.06.2025

«Կրթվելը նորաձև է». ինչի՞ մասին էին շարժման հերթական հանդիպման ելույթները

Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը: Մանրամասները` ռեպորտաժում: ...

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

16:03 30.06.2025

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 30-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Կարեւորվել են Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում խաղաղությունն ու կայունությունը ...

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացում  Եվրոպա մայրցամաքի մեծ մասում

15:59 30.06.2025

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացում Եվրոպա մայրցամաքի մեծ մասում

Անցյալ շաբաթվա վերջին ջերմաստիճանի կտրուկ բարձրացում է արձանագրվել Եվրոպա մայրցամաքի մեծ մասում և շատ երկրների իշխանություններ արտակարգ նախազգուշացումներ են տվել, քանի որ ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ և կարող է նոր ռեկորդներ սահմանել ։Իսպանիայի պետական ​​օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ շաբաթ օրը երկրի հարավ-արևմուտքում գտնվող  Էլ Գրանադո քաղաքում ջերմաստիճանը հասել է 46 աստիճան Ցելսիուսի։ Պորտուգալիայի, Իտալիայի […] ...

BACK_TO_TOP