20:59 18.08.2019
Նորաձության միջազգային ցուցադրությունները, որպես կանոն, պաթետիկ են, շքեղ։ Ներկայացված մոդելները մեծամասամբ անօգտագործելի են առօրյա կյանքում: Պատճառն այն է, որ այդ ցուցադրությունները պարզապես շոու են, իսկ ներկայացած հագուստները՝ արվեստի գործեր: Սակայն դրանց դետալներից կարելի է հասկանալ, թե ինչն առաջիկայում կլինի նորաձև: Պարզապես պետք է կարողանալ «կարդալ» այդ մեսիջները:
Եվ այսպես՝ եկեք «շրջենք» ֆրանսիական նորաձևության պոդիումով և հասկանանք՝ ինչը նորաձև կլինի աշնանն ու ձմռանը:
Այս անգամ ամենապրագմատիկը ֆրանսիացիներն են․ նրանք ներկայացնում են այնպիսի մոդելներ, որոնք առավելագույնս մոտ են մեր առօրյային: Նորաձևության մայրաքաղաքի վերջին նորոթյուննները սկսենք «Շանելի» ցուցադրությունից: Նորաձևության տան նորանշանակ ղեկավար Վիրջինիա Վիարը, ով, ի դեպ, հանգուցյալ Կառլ Լեգերֆելդի աջ ձեռքն էր, ներկայացրել է լեգենդար դիզայների վերջին հավաքածուն, որը նա չհասցրեց ներկայացնել:
Նորաձևության մարաթոնը վերադառնում է «ի շրջանս յուր»՝ էլեգանտություն, կանացիություն, որը վերջապես դուրս է մղում անճոռնի ու plus-size հուդիներն ու կեդերը։
Հրաբխային գույներ
Կրակի հետ խաղալն ամենականացի սովորությունն է: Աշնանը կանայք դա կանեն բառի ուղղակի և անուղղակի իմաստներով: Հրաբխային գույներով կխաղան տղամադկանց զգացմունքների հետ ու կփորձարկեն նրանց դիմադրողականությունը: Հրաբխի բոլոր երանգներն այս աշնանն ընդունելի են ու գերնորաձև: Արնագույն կարմիրից մինչև շիկակարմիր ու շլացուցիչ դեղին․ համաձայնեք, որ իսկապես շքեղ գույներ են:
Մանուշակագույն
Ուլտամանուշակագույնը, որը 2018-ի թրենդն էր, դեռ վաղ է հնաոճ համարելը: Ոտքից գլուխ միագույն մանուշակագույնը միշտ հետաքրքիր տեսք է ապահովում, բացի այդ, նաև՝ առեղծվածային: Սեզոնի ամենանորաձև համադրությունները խաղերն են մեկ գույնի հետ, այսպես ասենք, նույն գույնի 50 երանգները:
Դույլ-գլխարկներ
Այսպիսի գլխարկներ առաջարկում են Նինա Ռիչչին, Դիորն ու Վալենտիոն: Բոլորն էլ հետաքրքիր զուգադիպությամբ համարյա միաժամանակ են առաջակել դրանք՝ որպես այս աշնան նորաձևություն։
Գլխաշորեր
Գլխաշորեր, գլխակապեր՝ այս դետալը գրեթե բոլոր կանանց հայտնի է մանկուց: Դժվար է ասել՝ այս դեպքում street style-ն են դիզայներները բերել պոդիու՞մ, թե՞ հակառակը՝ պոդիումից են գլխաշորերը տարել փողոց:
Չար լեզուներն ասում են, որ Ժակլինի Քենեդիի, Գրեյս Քելլիի ու Օդրի Հեփբերնի սիրած աքսեսուարը կրկին նորաձև է դարձել՝ այս անգամ ռեփեր A$AP Rocky-ի շնորհիվ․ գլխաշորով նա դուրս էր եկել Կարմիր գորգ:
Այժմ փարիզյան նորաձևությունն առաջարկում է կաշվե ու մետաքսե գլխաշորերից մինչև «տատիկի» միագույն, բազմագույն ու թավշե տեսակներ։ Ընտրեք, որն ուզում եք:
Արհեստական մորթի
Մուշտակները երբեք նորաձևությունից դուրս չեն գա: Դրանք միշտ ցուցադրվում են պոդիումներում, միայն թե՝ որոշակի փոփոխություների ենթարկված: Այս աշնանն ու ձմռանը ևս նորաձև են լինելու մորթե դետալներ ունեցող վերարկուներն ու մուշտակները: Միայն թե նորաձևությունը հետևողականորեն հրաժարվում է բնական մորթուց: Բնական մորթուն փոխարինում են դրանց էկո տարբերակները: Բնական մորթու դեմ պայրքարողների առաջամարտիկը Ստելլա Մաքքարթնին է: Նրա հետևորդների թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով:
Լուսանկարներ
Լանվինը, Վալենտինոն, Մեյսոն Մարգիելան առաջարկում են երևակայական կերպարներով, ծաղկային վառ պատկերներով տպագրված սյուժեներ: Ընդունելի են անգամ ամենաֆանտաստիկ ու առաջին հայացքից անընդունելի, աչքին «խորթ» թվացող լուծումները։
Լայն ուսեր
Շեշտված ուսերը կրկին նորաձև են: Դիզայներները վերջին տարիներին աստիճանաբար դրանք «լայնացնում» են: Ու ահա այս սեզոնին ուսերի լայնությունը մոտեցել է 80-ականների նորաձևությանը: Միայն թե դրանք ավելի սուր են ու հատու՝ դուրս են բոլոր-բոլոր թույլատրելի ու հնարավոր սահմաններից: Այդպիսի ուսերով վերնազգեստներ ցուցադրում են Իվ Սեն Լորանն ու Ջիվենշին:
Շախմատի տախտակ
Ամենատարբեր չափսերի վանդակներ ցուցադրվում են գրեթե բոլոր պոդիումներում: Վանդակավոր հագուստները դժվար թե մոտ ապագայում լքեն մեզ: Իսկ որպես թարմություն՝ դիզայներներն առաջարկում են անհամաչափ վանդակներ:
Ծնկից վերև հասնող կոշիկները մնում են ուժի մեջ: Դրանք կարող են լինել փայլուն, անփայլ, սրածայր կամ ոչ այնքան։ Կարող եք համադրել կարճ շրջազգեստների հետ, կամ դրանցում տեղավորել տաբատի եզրերը:
Ձեռնոցներ
Եվս մեկ աշնանային թրենդ․ երկար ձեռնոցները՝ փայլուն կամ անփայլ կաշվից, կարող են հրաշալիորեն լրացնել կերպարը ու թարմություն հաղորդել, անգամ դառնալ ամենակարևոր դետալը: Դրանք հրաշալի կհամադրվեն մետաքսե գլխաշորերի հետ, ու դուք կնմանվեք 20-րդ դարի ոճի հրեշտակներին՝ Էլիզաբեթ Թեյլորին, Օդրի Հեփբերնին, Գրեյս Քելլիին: Կամ կարող եք կրել մեկ ձեռնոց, ինչպես Մելանիա Թրամփը, ով նույնպես հավակնում է դառնալ ժամանակակից ոճի հրեշտակ:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...