15:25 19.08.2019
Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչները բաց նամակ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Մեծարգո պարոն վարչապետ
Մեկ տարուց ավելի է, ինչ մենք՝ Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներս Ամուլսարի շուրջ տիրող ապօրինության զոհ ենք: Մի խումբ մարդիկ արդեն մեկ տարուց ավելի հանդես են գալիս համայնքների անունից՝ Լիդիանին դուրս մղելու իրենց ցանկությունը ներկայացնելով որպես ողջ համայնքի ցանկություն: Ցանկացած մարդ ունի կարծիք ունենալու իրավունք: Բայց հավասար իրավունքների երկրում, մարդկանց մի խումբն իրավունք չունի օրենքը շրջանցելով, ագրեսիայով ու համայնքը ահաբեկելու ճանապարհով հասնել իր նպատակներին՝ ոտնահարելով մյուսների իրավունքները:
Տարիներ շարունակ տարբեր շահեր հետապնդող մարդիկ տարածել են պատմություններ Ամուլսարի «վտանգների» մասին: Մեզանից շատերը՝ որըս Ամուլսարի շինարարության վրա աշխատելով, որըս մասնագետների հետ խոսելով, որըս համացանցը ուսումնասիրելով համոզվել ենք, որ «Լիդիանը» կառուցում է ամենաորակյալ ու ամենաանվտանգ հանքը Հայաստանում: Չնայած դրան, այս մարդիկ արդեն մեկ տարի զրկել են մեզ՝ օրենքով գործող ընկերությունում աշխատելու, կամ Ամուլսարի շնորհիվ մեր փոքր բիզնեսը զարգացնելու ու արժանապատիվ ապրելու հնարավորությունից: Այս ընթացքում մեր տեսակետը արտահայտելու, Ամուլսարի հանքին կողմ խոսելու ցանկացած փորձ հանդիպել է ճանապարհները փակողների և նրանց հովանավորների փոքրաթիվ, բայց լծակներ ունեցող խմբի կողմից տարբեր ճնշումների: Իսկական վախի մթնոլորտը Ջերմուկում և Գնդեվազում հենց այս ամիսներին է եղել:
Կառավարությունը, ինչպես և խոստացել էր, իրականացրեց Ամուլսարի նոր փորձաքննությունը, որը հաստատեց մեր այն համոզմունքը, որ մեր հողին ու ջրին ոչինչ չի սպառնում: Բայց ճանապարհները փակողների փոքրաթիվ խումբը շարունակում է համայնքի անունից հանդես գալով իրականում պաշտպանել ինչ-ինչ խմբերի շահեր, բացարձակ չկարևորելով բնապահպանական դրական փորձաքննությունը: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ամուլսարի փակ ճանապարհների հետևում ոչ մի բնապահպանական խնդիր չկա և ուրիշ շահեր են խառնված:
Պարոն վարչապետ
Մեր համայնքները հայտնվել են ամենածանր սոցիալական վիճակում, կան հարյուրավոր արտագաղթածներ: Մենք չունենք մեր ընտանիքները կերակրելու միջոցներ, մինչդեռ այս ընթացքում Ամուլսարի ճանապարհները փակողները խնդիր չունեն իրենց ընտանիքի ծախսը հոգալու հարցում: Ինչպե՞ս է սա հնարավոր իրավական երկրում:
Ժամանակն է վերջ տալ մի խումբ մարդկանց կողմից իրականացվող ապօրինությանը: Նրանք չեն ներկայացնում ու երբեք չեն ներկայացրել համայնքի տեսակետը: Դրա լավագույն ապացույցը նրանց կողմից կազմակերպող հանրահավաքներն են, որոնց լավագույն դեպքում մի քանի տասնյակ մարդ է մասնակցում: Մենք ենք համայնքը և մեր իրավունքները չպետք է ստորադասվեն ավելի բարձր գոռացող մարդկանց խմբի շահերին: Ամեն ինչ պետք է լուծվի օրենքով և մեր համայնքներում արդեն մեկ տարի ձգվող այս ամենաթողության մթնոլորտը պետք է օր առաջ վերանա»:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...