Հանրությանը կներկայացվեն Առաջին աշխարհամարտում հայ ռազմագերիների կյանքն ու ճակատագրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+16.09 oC

Հանրությանը կներկայացվեն Առաջին աշխարհամարտում հայ ռազմագերիների կյանքն ու ճակատագրերը

20:00 20.08.2019

Երևանի պետական համալսարանի ցեղասպանագիտության ֆակուլտետի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ օգոստոսի 31-ին Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում հանրությանը կներկայացվի «Հայրենիքից հեռու, հայրենիքում. հայ ռազմիկների ճակատագիրն Առաջին աշխարհամարտում» ժամանակավոր ցուցադրությունն ու համանուն պատկերագիրքը: Սա ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտի հետազոտական նախագիծն է, որի շրջանակներում ներկայացվելու է ռուսական բանակի կազմում կռվող արևելահայ զինվորների փորձառությունը հայրենիքից հեռու՝ ռազմաճակատում, ավստրոհունգարական գերության մեջ նրանց առօրյա կյանքը, փախուստը կամ ազատությունը, վերադարձը հայրենիք և հետագա կյանքը։

«Ռազմագերիների հետքերով Հայաստանի Հանրապետության բազմաթիվ գյուղեր այցելելով՝ տեղի տարեցների (այդ թվում՝ ռազմագերիների բարեկամների) օգնությամբ գրի ենք առել յուրաքանչյուր ռազմագերու հետագա ճակատագիրն ու նրանց ժառանգների պատմությունները։ Դրանք պատմում են պատերազմի պատճառով հայրենիքից ստիպված հեռանալու, ռուսական բանակի կազմում կռվելու, թշնամու ձեռքն ընկնելու, փախուստի կամ ազատ արձակվելու շնորհիվ հայրենիք վերադառնալու, ինչպես նաև հայրենիքում հետագա ճակատագրի մասին։ Դժվարին ժամանակներում գրված պատմությունները նույնքան տարբեր են, որքան իրենք՝ ռազմագերիները։ Հայրենիքից հեռու՝ պատերազմում և գերության մեջ, նրանք հաճախ են առերեսվել անասելի տառապանքների՝ ցավ, կարոտախտ, կսկիծ, միևնույն ժամանակ վայելելով մարդասիրության ու հարգանքի պահեր՝ հաճախ նոր հմտություններ յուրացնելով»,- նշում է Յասմին Դում-Թրագուտը։

Ցուցադրությունը հագեցած է լինելու եզակի արխիվային լուսանկարներով, տեսաֆիլմերով, ցուցանմուշներով, որոնց միջոցով և ուղեկցվող բացատրական տեքստերով փորձ է արվելու վեր հանել զինվորների ոչ սովորական կյանքի ուղին: Ցուցադրության կարևոր մաս են կազմելու 100 տարվա վաղեմություն ունեցող հայ ռազմագերիների երգն ու արտասանությունը: Հատկապես հուզիչ է ռազմագերիներից Արշակ Մանուկյանի ձայնագրության արձանագրությունը, որտեղ նշվում է հետևյալը. հայ՝ ծնվել է Լծենում, ապրել Եկատերինոսլավում, 30 տարեկան, մասնագիտությամբ հրուշակագործ: Երգում է «Կռունկ Հայաստանի» երգը՝ կոչելով այն «դժբախտ գերու թռչուն», 15 օգոստոսի, 1915 թ.:
Լինել ռազմագերի, ապրել, հաղթահարել անհաղթահարելին՝ բռնություն, սով, հիվանդություններ, սթրես, մահ կամ վերադարձ հայրենիք, փորձել ինտեգրվել հասարակության մեջ, որի վերաբերմունքը միանշանակ չէր. ռազմագերիներից շատերին դեռ վիճակված էր լինելու կրել դավաճանի պիտակը:

Ցուցադրությունը յուրահատուկ հարթակ է՝ տեսնելու ցանկացած պատերազմի ծանրագույն հետևանքներից մեկը: Առաջին աշխարհամարտի ընթացքում միայն Ավստրո-Հունգարիայում կառուցվել են ռազմագերիների 50 ճամբարներ՝ շուրջ 1 միլիոն զինվորի և 10 հազար սպայի համար: Ճամբարների կեսից ավելին տեղակայված էին ներկայիս Ավստրիայի տարածքում:

«Սա իր բնույթով եզակի հետազոտություն է, հետևաբար ցուցադրությունը՝ նույնպես: Արվում են հարցադրումներ, որոնք ավելի քան հարյուր տարվա հեռավորությունից միմյանց են կապում Առաջին աշխարհամարտի թոհուբոհում ոչ իրենց կամքով հայրենիքից հեռու հայտնված հայ մարդկանց անցյալն ու ներկան։

Հայ ռազմագերիների կյանքն Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից երկրների ճամբարներում գրեթե ուսումնասիրված չէ։

Լինելով հայրենիքից հեռու՝ նրանք ապրել են հայրենիքի կարոտով։ Տարբեր են եղել նրանց ճակատագրերը. մեծ մասը կարողացել է վերադառնալ հայրենիք՝ ընտանիքի գիրկը, կամ նոր ընտանիք ձևավորել, մի մասը՝ զոհ դարձել ստալինյան բռնություններին, իսկ մյուս մասն էլ խաղաղ ապրել՝ թաքցնելով գլխով անցածը։ Յասմին հետազոտողն ու Յասմին մարդը կարողացել է վեր հանել նախկին ռազմագերիների հետագա կյանքի բազմաթիվ նրբությունները։ Յասմինն իր հայ գործընկերների անշահախնդիր օժանդակությամբ կարողացել է գտնել նրանցից շատերի ժառանգներին, զրուցել նրանց հետ, ուրախացել, հուզվել ու տխրել նրանց հետ՝ նորություններ հաղորդելով ու ստանալով»,- նշում է ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը։

Սույն ցուցադրության մեջ և համանուն պատկերագրքում օգտագործված նյութերի զգալի մասը ձեռք է բերվել Ավստրիայի, Հայաստանի և Ռուսաստանի արխիվներից։ Հետազոտական թիմին հիմնականում հաջողվել է Հայաստանի գյուղերում գտնել նախկին ռազմագերիների բարեկամների հետքերը, նրանց անմիջական ժառանգներին: Վերջիններիս հիշողությունները, նրանց տրամադրած ընտանեկան լուսանկարները, տարբեր արխիվային փաստաթղթերը թույլ են տվել ամբողջացնել ու շարադրել հայ ռազմագերիների կյանքի պատմությունները՝ որոշ բացառություններով: Ռազմագերիների ժառանգներից շատերը գիտեին իրենց բարեկամների՝ գերության մեջ եղած լինելու մասին, սակայն ոմանց համար դա նորություն էր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP