Կլինի՞ արդյոք «Էլենի օրագրի» 3-րդ եթերաշրջան. մանրամասներ է հայտնել սցենարիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+32.09 oC

Կլինի՞ արդյոք «Էլենի օրագրի» 3-րդ եթերաշրջան. մանրամասներ է հայտնել սցենարիստը

10:53 21.08.2019

Facebook-ում և Instagram-ում «Շանթ» հեռուստաընկերության «Էլենի օրագիրը» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանի պահանջներով ֆլեշմոբեր են սկսվել: Սերիալի երկրպագուները համաձայն չեն սցենարիստի և աշխատանքային խմբի որոշման հետ, և ցանկանում են երրորդ եթերաշրջան:

SHANTNEWS.am-ի հետ զրույցում սերիալի սցենանրիստ Անի Մաղաքյանը նշեց, որ երրորդ եթերաշրջանը նպատակահարմար չեն գտել:

«Պատմության շարունակություն չտեսանք ո՛չ ես որպես սցենարիստ, ո՛չ պրոդյուսերը, ո՛չ ռեժիսորը: Այսինքն՝ միաձայն որոշեցինք, որ լավ կլինի նոր նյութով ներկայանալ ու արդեն 2 տարի էկրաններին եղած հերոսներին հանգիստ թողնենք»,- ասել է Անի Մաղաքյանը:

Սցենարիստը նաև հավելեց, որ նկատել է երկրպագուների պահանջները, որտեղ արդեն ակտիվ հեշթեգեր կան՝ #պահանջումենքԵրրորդԵթերաշրջան, ինչպես նաև երրորդ եթերաշրջանին նվիրված առանձին էջեր են բացել: Նույնիսկ անձնական նամակով են գրում, որոնց մի մասը սցենարիստը հրապարակել էր իր ֆեյսբուքյան էջում:

«Անիիիս, աղաչում եմ, երրորդ եթերաշրջան: Առանց Միկայի ու Անուշի չեմ դիմանա, խնդրում եմ, էլի, ես իրենցով եմ ապրում»,- գրել է սերիալի երկրպագուներից մեկը:

«Էլենի օրագրի» սցենարիստը, իհարկե, շատ ոգևորված է, որ մարդկանց չեն հոգնեցրել և նման պահանջարկ ունեցող սերիալ են նկարահանել, բայց նրա խոսքերով՝ լավ կլինի, որ այս լավ նոտայի վրա դադար տան:

Առաջիկա նախագծերի մասին Անի Մաղաքյանն առանձնացրեց «Թղթե երազանք» և «Երկուսով» սերիալները:

«Սեպտեմբերի 2-ից եթեր կգնա «Թղթե երազանք» 24 մասանոց սերիալը, որը նկարահանվել է Գյումրիում և բավականին սուր սոցիալական հարցեր է բարձրացնում: Մյուս սերիալը կոչվում է «Երկուսով», սիրո դրամատիկ պատմություն է»,- ասել է Անի Մաղաքյանը:

Նոր սերիալներում համագործակցել են «Էլենի օրագրից» հայտնի դերասանների հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակը

23:48 31.07.2025

Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակը

Հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...

Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայան

23:39 31.07.2025

Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայան

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարար

23:32 31.07.2025

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարար

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

23:19 31.07.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Հուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...

Պարույր Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026թ. նստաշրջանի փոխնախագահ

23:17 31.07.2025

Պարույր Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026թ. նստաշրջանի փոխնախագահ

Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026 թվականի նստաշրջանի փոխնախագահ: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի լրատվական ծառայությունը: ՄԱԿ -ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026 թ նստաշրջանի փոխնախագահներ են ընտրվել Հայաստանից՝ Պարույր Հովհաննիսյանը (Արևելյան Եվրոպայի պետություններ, ) Ալժիրից՝ Ամար Բենջաման (Աֆրիկայի պետություններ), Դոմինիկյան Հանրապետությունից՝ Վելինգտոն Դարիո […] ...

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

23:08 31.07.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

BACK_TO_TOP