ՊՆ և ԱԻՆ աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու և խարդախության քրգործով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+13.09 oC

ՊՆ և ԱԻՆ աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու և խարդախության քրգործով

19:05 24.11.2017

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակիցների, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների, այդ թվում` կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության և առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքեր: Արդյունքում մեղադրանք է առաջադրվել 7 անձի:

Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Արագածոտնի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ Թալինի զինվորական կոմիսարիատի սպա Մուրադ Պողոսյանը զինակոչիկին երեք տարի ժամկետով տարկետում տրամադրելու համար վերջինիս հորը` նույն մարզի բնակիչ Աշոտ Խամոյանին առաջարկել է իր միջոցով պաշտոնատար անձանց 6.000 ԱՄՆ դոլար կաշառք տալ: Ա. Խամոյանը համաձայնվել և ՊՆ սպային է փոխանցել նրա պահանջած գումարը, սակայն վերջինս, զինակոչիկին զորակոչից ազատելու լիազորություն չունենալով, որևէ գործողություն չի կատարել այդ ուղղությամբ և որևէ պաշտոնատար անձի գումար չի տվել: Արդյունքում` Ա. Խամոյանի որդին 2016թ.-ի դեկտեմբերին բժշկական հանձնաժողովի կողմից ծառայության համար պիտանի է ճանաչվել:

Այնուհետև նույն ՊՆ աշխատակիցը, Ա. Խամոյանից խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու իր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով, վերջինիս առաջարկել է ավելացնել ևս 4.000 ԱՄՆ դոլար, իբր, իր միջոցով բժշկական հանձնաժողովի անդամներին փոխանցելու և որդուն ծառայությունից վերջնականապես ազատելու համար: Սակայն Մուրադ Պողոսյանը դարձյալ որևէ պաշտոնատար անձի գումար չի փոխանցել, այլ հափշտակել է այն:

Բացի այդ, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Խամոյանը, արդեն ծառայության մեջ գտնվող որդուն կաշառքի դիմաց բժշկական հոսպիտալ տեղափոխելու և հնարավորության դեպքում զինծառայությունից ազատելու գործընթացը կազմակերպելու հարցի շուրջ համաձայնության է եկել Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքի ղեկավար Կամսար Ղորղանյանի հետ` վերջինիս տալով 1.200 ԱՄՆ դոլար: Կ. Ղորղանյանն էլ, հարցըկարգավորելու նպատակով, կաշառքի գումարը փոխանցել է ԼՂՀ Շուշի քաղաքի բնակիչ Դավիթ Հովսեփյանին և նրա միջոցով` Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի բժիշկ Կարեն Ջանիկյանին: Վերջինս էլ կաշառքի դիմաց կազմակերպել է Ա. Խամոյանի որդու տեղափոխումը զորամասից Ստեփանակերտի հոսպիտալ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև Կ. Ղորղանյանի կողմից կատարված մեկ այլ հանցավոր արարք: Մասնավորապես, պարզվել է, որ վերջինս փորձել է իր ծանոթ պաշտոնատար անձին` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից Պապ Եփրեմյանին կաշառք տալու միջոցով իր համագյուղացի Ազատ Աբրահամյանին աշխատանքի ընդունել նշված նախարարությունում: Ա. Աբրահամյանը, նախնական պայմանավորվածության համաձայն, 500 ԱՄՆ դոլար կաշառքը փորձել է տալ ՀՀ ԱԻՆ պաշտոնյային, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, քանի որ Պ. Եփրեմյանը աշխատանքի ընդունելու լիազորություններ չի ունեցել:

Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել.

Մուրադ Պողոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը,

Աշոտ Խամոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով,

Կամսար Ղորղանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով և 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով,

Դավիթ Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով,

Կարեն Ջանիկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով,

Պապ Եփրեմյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով,

Ազատ Աբրահամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով:

Վերը նշված անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում․ կան տուժածներ

23:23 30.04.2025

ՃՏՊ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում․ կան տուժածներ

Ապրիլի 30-ին, ժամը 18:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Kia», «Porsche», «Kia» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների […] ...

Ժամերի ընթացքում կարող է պատերազմ սկսվել Պակիստանի և Հնդկաստանի միջև․ ինչպիսի՞ն կլինի Հայաստանի դիրքորոշումը

23:12 30.04.2025

Ժամերի ընթացքում կարող է պատերազմ սկսվել Պակիստանի և Հնդկաստանի միջև․ ինչպիսի՞ն կլինի Հայաստանի դիրքորոշումը

Երկու միջուկային գերտերությունների միջև աճող ուժային առճակատումը սպառնում է ողջ մոլորակի կայունությանը: Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլա Թարարը հայտարարել է, որ կան հետախուզական հավաստի տվյալներ, որոնք ապացուցում են, որ մոտակա 24 ժամվա ընթացքում Հնդկաստանի զինուժը անցնելու է լայնածավալ հարձակման ու պատերազմն անխուսափելի է: Նրա խոսքերով, Պակիստանը պատրաստ է արժանի հակահարված տալ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […] ...

«Լիվերպուլը» դեմ չէ իր աստղին վաճառել «Ռեալին»

22:55 30.04.2025

«Լիվերպուլը» դեմ չէ իր աստղին վաճառել «Ռեալին»

Մադրիդի «Ռեալը» շարունակում է լրջորեն հետաքրքրվել «Լիվերպուլի» արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիստերի ծառայություններով։ Ակումբը պատրաստ է բաց թողնել արգենտինացի ֆուտբոլիստին, եթե ստանա 100 միլիոն եվրոյի առաջարկ։ Նշվում է, որ «Ռեալը» բարձր է գնահատում Մակ Ալիստերի խաղային որակները, սակայն պահանջվող գումարը համարում է չափազանց բարձր։ Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով […] ...

Կոտայքի մարզում «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել հաստաբուն ծառին

22:42 30.04.2025

Կոտայքի մարզում «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել հաստաբուն ծառին

Ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Քանաքեռավան գյուղում, ժողովրդին հայտնի «Կորեայի ձոր»-ում Երևանի բնակիչ 40-ամյա Գոռ Վ․-ն իր վարած «Mitsubishi Pickup» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes ML 350» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ

22:31 30.04.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ

Ապրիլի 30-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ու ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է […] ...

Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետ

22:19 30.04.2025

Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետ

Արդյո՞ք Իրանի նախագահի Ադրբեջան այցելությունից հետո կթուլանա երկու երկրների միջև լարվածությունը և որո՞նք էին Մասուդ Փեզեշքիանի գլխավոր ուղերձները Բաքվում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա խոսել է նաև հնարավոր զարգացումների մասին, որոնց արդյունքում կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP