15:23 20.08.2019
ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դեմ եմ ՀՀ-ում հանքերի շահագործմանը և ամեն ինչ անելու եմ, որ մեր երկրում տնտեսությունը զարգանա ոչ թե բնության հաշվին, այլ բնության շնորհիվ, բայց․․․
Դեռևս 1 տարի 2 ամիս առաջ խնդրի լուծման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց միակ լուծումը, որը տեղավորվում էր իրավական ու ժողովրդավար պետության տրամաբանության մեջ. այն է, կասեցնելով հանքի շահագործումը` անառարկելի հեղինակությամբ ընկերությանը պատվիրել փորձաքննություն, որի հիման վրա էլ կկայացվի վերջնական որոշումը։ Չեմ հիշում որևէ առարկություն առաջարկի վերաբերյալ։
Ամեն բան արվել է 1 տարի 2 ամիս առաջ կառավարության և քաղաքացիների միջև «կնքված» քաղաքացիական պայմանագրի համաձայն։
Փորձաքննությունն արված է և եզրակացության մասին կարծում եմ տեղյակ ենք բոլորս։
«Իմ քայլը» խմբակցության երեկվա մոտ 5 ժամ տևած հանդիպումը ինձ թույլ է տալիս վստահ ասել, որ եթե Ամուլսարի հանքի շահագործման թույլատվությունը լիներ այս կառավարության որոշման տիրույթում, Ամուլսարը սար էր մնալու և վերջ, սակայն մենք ժառանգել ենք մի իրավիճակ, որի լուծումը պետք է լինի միայն օրենքի և փաստերի հիման վրա։
Միանշանակ է, որ հեղափոխությունից հետո Ամուլսարի հանքի շահագործումը կառավարության համար մշտապես եղել և մնալու է կարևորագույն հարցերից մեկը։
Որպես «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ` աջակցում եմ ՀՀ կառավարությանը և կիսում եմ քաղաքական պատասխանատվությունը»։
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...