15:00 21.08.2019
Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանն օգոստոսի 21-ին ընդունեց Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդի շրջանի առևտրաարդյունաբերության պալատի պատվիրակությանը:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատվիրակության կազմում ընդգրկված էին շրջանի պատկան մարմինների, հատուկ նշանակության տեխնիկա և բուժսարքավորումներ արտադրող ձեռնարկությունների ներկայացուցիչներ:
Ողջունելով հյուրերին՝ Արկադի Բալյանը հակիրճ ներկայացրեց ԱԻ բնագավառում հայ-ռուսական բազմակողմանի համագործակցությունը՝ մասնավորապես Ռուս-հայկական հումանիտար կենտրոնի գործունեությունը:
«Նիժնի Նովգորոդի շրջանի արտահանման ներուժի զարգացման կենտրոնի» ղեկավար Սերգեյ Զվոնկովը, շնորհակալության հայտնելով հանդիպման համար, նշեց, որ ռուսական կողմը բաց է համագործակցության զարգացման բոլոր առաջարկների համար՝ վստահություն հայտնելով, որ շրջանի արտադրական ներուժը ի զորու է բավարարել ԱԻ բնագավառում Հայաստանի բոլոր պահանջները:
Այնուհետև ձեռնարկությունների ներկայացուցիչները ԱԻ փոխնախարարին ներկայացրեցին կազմակերպությունների արտադրանքը՝ զրահապատ և թրթուրավոր տեխնիկա, հակասողանքային, շինությունների ներսում մարդկանց տեղաշարժման և բժշկական սարքավորումներ:
Արկադի Բալյանը խոստացավ նախարարության մասնագետների հետ միասին մանրամասն ծանոթանալ ներկայացված առաջարկներին և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարել ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով ռուսական կողմին ներկայացվող անհրաժեշտ տեխնիկայի և սարքավորումների ցանկում:
12:02 01.07.2025
Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետՀուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։ ...
11:58 01.07.2025
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին. կան տուժածներՀունիսի 30-ին, ժամը 19:30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «Opel» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...
11:56 01.07.2025
Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդՀնդկաստանի հարավային Թելանգանա նահանգում գտնվող դեղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, հայտնում է BBC-ն: Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի աշխատանքային ժամերին Sigachi Industries-ի ստորաբաժանումներից մեկում, ինչի հետևանքով մի քանի վիրավոր կա և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկանությունը գործ է հարուցել ընկերության դեմ։Իշխանությունները հայտնել են, որ պայթյունի ժամանակ շենքում գտնվել […] ...
11:53 01.07.2025
Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերինՀունիսի 28-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Արարատի մարզից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, ինչպես նաև շինությունների տանիքների, գովազդային վահանակների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին՝ հետամուտ լինելով քամուց […] ...
11:53 01.07.2025
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունիՀամաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են կառույցի երևանյան գրասենյակից, տեղեկացնելով, որ Զարկոնեն պաշտոնը ստանձնել է 2025 թ. հուլիսի 1-ից։Ֆաբրիցիո Զարկոնեն ծագումով իտալացի է, ունի ավելի քան երկու տասնամյակի փորձ զարգացման ոլորտում, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Ենթասահարական Աֆրիկայում։ Նա կշարունակի […] ...