23:00 21.08.2019
«Հյուսիս-Հարավ» արագընթաց մայրուղու «Տրանշ 5»-ն ընդգրկում է Գյումրիի շրջանցիկ և Գյումրի-Բավրա հատվածները, որոնց նախագիծն արդեն պատրաստ է: Այս մասին այսօր Մարմաշեն համայնքի վարչական շրջանների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է «Հյուսիս-Հարավ»-ի առաջատար ճարտարագետը:
Նա գյուղերում, այսպես կոչված, գույքագրման աշխատանքներ է կատարում: Գյուղապետերը նախագծային փոփոխությունների համար իրենց առաջարկություններն են ներկայացնում: Դրանք, ինչպես նախորդ տրանշի դեպքում, վերաբերում են գյուղատնտեսական տեխնիկայի համար անցումների կառուցմանը, ինչպես նաև հողերի օտարմանը:
Որտեղո՞վ է անցնելու արագընթաց մայրուղին, ի՞նչ հողակտորներ է ընդգրկելու և ինչպե՞ս է փոխվելու գյուղերի երթևեկությունը … Այս ամենը գրաֆիկական տեսքով արդեն պատրաստ է: Բոլոր գյուղերի ղեկավարներին առանձին-առանձին ներկայացվում է նախագծի իր գյուղին վերաբերող հատվածը: Սա աշխատանքային քննարկում է, որի ընթացքում նախագիծը պետք է փոփոխությունների ենթարկվի ու վերջնական պատկեր ստանան: Հերթական աշխատանքային քննարկումը Մարմաշեն խոշորացված համայնքի ներկայացուցիչների հետ էր:
Գյուղերի վարչական ղեկավարները նախագիծն ուսումնասիրել էին: Գյուղերը տարբեր են, բայց նախագծում բոլորին վերաբերող թերությունները նույնն են: Գյուղտեխնիկայի և անասունների համար անցումներ շատ քիչ են նախատեսված:
«Հյուսիս-Հարավ»-ի կառուցման բոլոր փուլերում ամենամեծ խնդիրներից մեկը հողերի օտարումն է եղել, նույնը նաև Գյումրի-Բավրա հատվածի դեպքում է: Մարմաշեն համայնքի բոլոր գյուղերում վարելահողեր են մնալու արագընթաց մայրուղու տակ: Ամենաշատը Շիրակ գյուղում է, 120 փոքր հողակտորներ էլ՝ Քեթիում: Գործընթացը դեռ սկսված չէ, բայց գյուղացիներին բացատրել են, որ այլընտրանք չունեն:
Օտարված հողակտորների վրա ճանապարհային ենթակառուցվածքներ են լինելու: Դեպի Աշոցք ճանապարհների ոլորապտույտ հատվածները կփոխարինվեն կամուրջներով ու թունելներով: Ու այս ամենը անորոշ ժամկետներով: «Հյուսիս-Հարավ»-ի «Տրանշ 5»-ի մեկնարկի ժամկետներ, որպես այդպիսին, չկան: Մինչ շինարարությունը դեռ մի քանի փուլ կա՝ օտարման գործընթացն է երկարատև, որից հետո արդեն վերջնական նախագիծը պետք է համալիր փորձաքննության ենթարկվի:
«Օտարման հարցերը լուծված չեն: Կարող է տևել 1, 1,5 կամ 2 տարի: Մենք ցանկություններով չենք աշխատում: Ռեալ ժամկետներ չկան»,- SHANTNEWS.am-ին ասել է «Հյուսիս-Հարավ»-ի ԾԻԳ առաջատար ճարտարագետ Արամ Գուգարացը:
Իսկ Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածներում արագընթաց մայրուղու շինարարությունը ժամկետներից ուշացել է: Չինական կազմակերպությունը թերացել է, նոր ժամկետների հարցում էլ ընկերության հետ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է բանակցում:
«Կային ժամկետներ, ժամկետներն արդեն անցել են: Նաև դա է մեր բանակցությունների կետերից մեկը: Տեսականորեն համարյա մեկուկես տարի անցել է առաջին ժամկետից: Հետո երկարացվեց, հիմա բանակցություններ են ընթանում»,- SHANTNEWS.am-ին ասել է «Հյուսիս-Հարավ»-ի ԾԻԳ առաջատար ճարտարագետ Արամ Գուգարացը:
Բանակցությունների ընթացքից են կախված նաև աշխատանքային ծավալները:
Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածներում, ըստ ճարտարագետի, այժմ շինարարական տեմպերը նվազել են:
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...