14:43 22.08.2019
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Վարդավառի օրը ԱԺ բակում գորգերի լվացմանը բյուջեից մի քանի միլիոն դրամի հատկացմանը: Նախարարը նշեց, որ կդժվարանա գնահատական տալ, քանի որ ծախսերը կատարվում են նախատեսվածի շրջանակներում և այն ընթացակարգերով, որոնցով պետք է կատարվեն:
«Հիմա դուք ինձանից ինչպիսի՞ գնահատական եք ակնկալում, չեմ պատկերացնում, բայց, որպես Ֆինանսների նախարարության ներկայացուցիչ՝ կարծում եմ՝ մեր նպատակը պիտի լինի ունենալ այդ ծախսերը՝ իրականացված բոլոր կանոնները պահպանելով: Եթե այդպես են իրականացվել՝ ամեն ինչ նորմալ է, խնդիր չկա»,- ասաց նա:
Հարցին՝ արժե՞ր 5 մլն դրամ տալ գորգ լվանալուն, Ջանջուղազյանը արձագանքեց՝ հիշեցնելով, որ հարցը քննարկվում է այն ժամանակ, երբ նախատեսվում է այդ ծախսը, հետևաբար երբ նախատեսվել է այդ ծախսը, հիմնավորվել է դրա նպատակայնությունը:
«Ինձ տալիս եք հարց, որ անմիջականորեն ինձ չի վերաբերում, պետք է հարցնել ծախսի պատասխանատու մարմնին: Կարծում եք՝ հարցի հասցեատերը ե՞ս եմ»,- ասաց նախարարը:
Դիտարկմանը, թե ի վերջո քաղաքացի է, Ջանջուղազյանն արձագանքեց.
«Բայց հիմա որպես քաղաքացի չեք ինձ կտտանքների ենթարկում, ես չեմ այդ հարցի հասցեատերը: Ամեն անգամ չէ, որ բոլոր առանձին վերցրած ծախսերի մասին պետք է մտածեմ, որովհետև եթե մտածեմ, այդ ծախսը այս տարի տեղի չի ունենա»:
22:12 03.05.2025
Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի Մայամիի Գրան պրիի սպրինտումԲրիտանական «Մաքլարենի» մրցարշավորդ Լանդո Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի 2025 թվականի աշխարհի առաջնության վեցերորդ փուլի՝ Մայամիի Գրան պրիի սպրինտում։ Նորիսի «Մաքլարենի» թիմակից ավստրալացի Օսկար Պիաստրին զբաղեցրել է երկրորդ տեղը։ Լավագույն եռյակը եզրափակել է «Ֆերարիի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը։ Պիաստրին սպրինտից հետո պահպանում է առաջատարի դիրքը մրցաշարային աղյուսակում՝ վաստակած 106 միավորով։ Նորիսը երկրորդն է (97), իսկ […] ...
21:48 03.05.2025
Երևանում «Ford Mustang»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մեքենաներինՄայիսի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Թբիլիսյան 7/8 շենքի մոտ՝ դեպի հանրահայտ «ԱՅԲ» կրթահամալիր տանող ճանապարհահատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Գրիգորյանը իր վարած «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...
21:36 03.05.2025
Առողջապահության նախարարությունը՝ Ավանեսյանի գլխավորությամբ, մասնակցել է համապետական շաբաթօրյակինԱռողջապահության նախարարությունը, նաև ԱՆ ենթակայության բժշկական կազմակերպությունները՝ նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ, մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Մաքրման աշխատանքներն իրականացվել են՝ «Նոր Արաբկիր» զբոսայգու տարածքում, ինչպես նաև ԱՆ ենթակայությամբ գործող բժշկական կազմակերպությունների հարակից տարածքներում` Երևանում և մարզերում: ...
21:14 03.05.2025
ՀՀ տարբեր տարածաշրջաններում շաբաթօրյակին մասնակցել են նաև միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերություններըՀՀ տարբեր տարածաշրջաններում շաբաթօրյակին մասնակցել են նաեւ միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունները։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: ...
21:00 03.05.2025
Axios. Թրամփը Սաուդյան Արաբիայում կհանդիպի տարածաշրջանային առաջնորդների հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է մայիսի կեսերին Սաուդյան Արաբիա կատարած իր այցի ընթացքում հանդիպել Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ գագաթնաժողովում Թրամփը ակնկալում է «ներկայացնել ԱՄՆ դերի իր տեսլականը» Մերձավոր Արևելքում, ինչպես նաև ուրվագծել իր վարչակազմի նպատակները տարածաշրջանում։ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և վարչապետ […] ...