18:40 25.08.2019
Քաղաքի օրն ամեն տարի լավ առիթ է դառնում անցորդներին ու հյուրերին ներկայացնելու նաև պատանի ստեղծագործողների աշխատանքները։ Գյումրու գեղագիտական կենտրոնի սաների նկարները ոչ միայն բազմերանգ ու գունեղ են, նաև բազմատեսակ են՝ օգտագործված նկարչական նյութերով, որոնք գեղագիտական նոր ճաշակ են ձևավորում։ Իսկ երիտասարդական պալատի նախաձեռնությամբ «Վարպետների քաղաք Գյումրի» կտավը հենց տեղում էլ ստեղծվեց, ոչ միայն գյումրեցիների, նաև տեղացի ու արտասահմանցի հյուրերի վրձնով։
Գյումրու ռոք դպրոցի սաները մեր խնդրանքով իմպրովիզ են անում, ռոքի հնչյուններով Գյումրու մասին երգ կատարում, որն էլ անցորդներին ու հյուրերին Շիրազի փողոցի տոնական տրամադրությունն է թելադրում։ Ոչ հեռու, երիտասարդական պալատի սաների նախաձեռնությամբ նոր կտավ է ստեղծվում։ Վրձնով Գյումրու մասին իրենց սրտի խոսքն են թողնում բոլորը՝ մեծ, թե փոքր։ Ոչ միայն ցանկություններ, նաև տրամադրություն բարձրացնող նկարներ։
Գյումրիին ուղղված մաղթանքներ կտավի վրա նաև օտարերկրացի հյուրերն են թողնում։ Հունգարիայից եկած զբոսաշրջիկները պատահաբար անցնելիս են վրձինը վերցնում ու գրում, որ Գյումրին շատ են սիրում, որովհետև շատ են հավանել քաղաքն ու մարդկանց:
Անցած տարի կտավը «Վերածնվող Գյումրի»՝ այս տարի՝ «Վարպետների քաղաք Գյումրի» խորագիրն է կրում։ Կտավին շտապում է իր արվեստի մի հետքն էլ թողնել ժողովրդական նկարիչ Հրանտ Թաթոսը։
Սպասում էին, որ Արթիկում ծնված ու Շիրակի մարզում կայացած գեղանկարիչը մարզին նվիրված իր գործերից էր մի պատառիկ թողնելու, բայց այդպես չարեց։ Արդեն նկարած մի արև գտավ, ու վրան դրոշմեց 1 բառ միայն՝ Մինաս։ Ասում է, որ մեր հրաշք աշխարհի կարկառուն դեմքերից է Մինասը, ու եթե խոսքը նկարչության մասին է, ուրեմն՝ Մինաս:
Գյումրու հետ քաղաքի տոնը նշելու է եկել նաև Կոմանդոսը՝ Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը, ով արմատներով շիրակցի է, հիանում է ոչ միայն Գյումրու ճարտարապետությամբ ու պատմական անցյալով, այլև քաղաքի հանդեպ վերջերս ցուցաբերվող մեծ ուշադրությամբ։
Գյումրին իր առօրյայով ու կենցաղով նաև գեղագիտական կենտրոնի սաների աշխատանքներում է։ «Վրձնում եմ Գյումրին» խորագրով են նրանք ստեղծագործել, բնության պատկերներ ստեղծել նույնիսկ կտորով, թել ու ասեղով։ Այսօր սելֆիների պակաս չեղավ։ Հնամենի քաղաքի պատմությունն ու պատմական միջավայրը համեմված ժամանակակից ատրիբուտներով: Քաղաքի այս մեկ օրն էլ շատերի համար լավագույնը դարձավ տարվա մեջ:
10:55 01.08.2025
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Արևմուտքին ահաբեկչությանը աջակցելու համարԱրևմտյան երկրները պետք է միջազգային իրավական պատասխանատվություն կրեն ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումներին աջակցելու համար: Այսպես է մեկնաբանել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան երկրների վերջերս արած համատեղ հայտարարությունը, որում Իրանին մեղադրում էին իրենց տարածքում դիվերսիաների և դիվերսիոն գործողությունների ենթադրյալ ակտիվացման մեջ: «Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և հակաիրանական հայտարարությունը […] ...
10:30 01.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 1-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 434 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...
10:15 01.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 1-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ կազմել է 20.5 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 01.08.2025
Bloomberg. Հնդկաստանը ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնելու ծրագրեր չունիՀնդկաստանը Միացյալ Նահանգներին տեղեկացրել է, որ հետաքրքրված չէ ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչ գնելով, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանի իշխանությունները քննարկում են Միացյալ Նահանգներից էներգակիրների ներմուծման ծավալը մեծացնելու հնարավորությունը Վաշինգտոնի հետ առևտրային տարաձայնությունները լուծելու համար։ Սակայն Հնդկաստանը չի պլանավորում ավելի շատ ռազմական տեխնիկա գնել Միացյալ Նահանգներից։ Փետրվարին, Հարավային Ասիայի […] ...
09:53 01.08.2025
ԱՄՆ Սենատը ներկայացրել է Ուկրաինային 54.6 միլիարդ դոլարի օգնության օրինագիծըԱՄՆ Կոնգրեսի Սենատ է ներկայացվել Ուկրաինային 54,6 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին օրինագիծ։ Այս մասին ասվում է Վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցում։ Օրինագծի հեղինակներն են հանձնաժողովի առաջատար դեմոկրատ Ջին Շահինը (դեմոկրատ, Նյու Հեմփշիր) և հանրապետական Լիզա Մուրկովսկին (հանրապետական, Ալյասկա): Ըստ տեքստի՝ Ուկրաինային պետք է տրամադրվի գրեթե 55 միլիարդ դոլարի օգնություն 2026 (սկսած 2025 […] ...
09:49 01.08.2025
Կդադարեցվի մի ջարք հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 1-ին ժամը 09:45-21:00-ն կդադարեցվի ք.Բերդ Մ.Մաշտոցի, Ռ.Մելիքյանի, Նորավան, Մ.Խորենացու 27 Ա-27Բ, 71 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: ...