Հայաստանի հավաքականի խաղերի տոմսերն արդեն վաճառքում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+22.09 oC

Հայաստանի հավաքականի խաղերի տոմսերն արդեն վաճառքում են

15:31 26.08.2019

Օգոստոսի 26-ից սկսվում է Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան – Իտալիա և  Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա խաղերի տոմսերի վաճառքը։ ՀՖՖ-ի գնային նոր քաղաքականության համաձայն՝ կրկին մեծամասնություն կկազմեն 1000 դրամ արժողությամբ տոմսերը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հայաստան-Իտալիա հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 5-ին՝ ժամը 20։00-ին, Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա մրցավեճը՝ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17։00-ին։ Տոմսերը կարելի է ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի՝ Վրացյան և Չարենցի փողոցներում տեղակայված տոմսարկղերից։ Տոմսարկղերը կգործեն ամեն օր՝ ժամը 12։00-ից 20։00-ը։ Միևնույն անձի կողմից 5 տոմսից ավելի ձեռք բերելու դեպքում ինքնությունը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է։ Կուտակումներից խուսափելու համար ՀՖՖ-ն հորդորում է խաղի օրը մարզադաշտ գալ մեկնարկից 2 ժամ առաջ։

Տոմսերի արժեքը՝ ըստ խաղերի.

Հայաստան – Իտալիա՝

Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատված -12000 դրամ

Արևմտյան տրիբունայի կողային հատվածներ – 10000 դրամ

Արևելյան տրիբունայի կենտրոնական հատված – 6000 դրամ

Արևելյան տրիբունայի կողային հատվածներ – 3000 դրամ

Հյուսիսային և հարավային տրիբունաներ – 1000 դրամ

Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա

Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատված – 9000 դրամ

Արևմտյան տրիբունայի կողային հատվածներ – 7000 դրամ

Արևելյան տրիբունայի կենտրոնական հատված – 5000 դրամ

Արևելյան տրիբունայի կողային հատվածներ – 3000 դրամ

Հյուսիսային և հարավային տրիբունաներ – 1000 դրամ

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP