12:15 29.08.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հարց ուղղեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին: Նա նշեց՝ հարցը վերաբերում է «Ջերմուկ գրուպ»-ի կողմից ներմուծվող ապրանքներին: Գրիգորյանը հայտնեց՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների ներմուծման և իրացման համար նախատեսված հարկատեսակ կա, այդ ցանկի մեջ առկա նյութերից ներմուծողները վճարում են:
««Ջերմուկ գրուպ»-ը, ներմուծելով և կազմակերպելով այդ պլաստիկե շշերի արտադրությունը, ապա այն օգտագործում է ջերմուկի արտադրության համար և չի հանդիսանում իրացնող կամ վաճառող, դա մաս է հանդիսանում արտադրության»,- ասաց նախարարը:
Գրիգորյանը պարզաբանում խնդրեց՝ վնասակար նյութերի համար նախատեսված հարկը գանձվո՞ւմ է, թե՞ ոչ:
ՀՀ վարչապետը, արձագանքելով նախարարի հարցմանը, կատակեց.
«Փաստորեն, «Ջերմուկի» արտադրությունն էլ է Ջերմուկի շրջակա միջավայրին վնաս, լիքը վնասակար արտադրություններ կան, մտածենք՝ ինչ անենք, փակենք, չփակենք»:
Տիգրան Խաչատրյանն ասաց, որ հարցը հատուկ չէ միայն «Ջերմուկին», Հայաստանում ջրեր կամ գազավորված ըմպելիքներ շշալցնող բոլոր կազմակերպությունները գրեթե նույն արտադրական գործընթացն ունեն. նյութը ներկրում են, շշալցնում:
«Չգիտեմ՝ որ պահին է առաջանում այդ վճարը կատարելու պարտավորությունը, բայց անկախ այս հարցից՝ եթե որևէ փուլում առաջանում է հարկային պարտավորություն, դրանք կատարվում են օրենքով սահմանված կարգով»,- ասաց նա:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ հայտնեց, որ եթե կոնկրետ ներմուծման փաստը համարվում է բնապահպանական վճարի գանձման օբյեկտ, ապա երբ ներմուծվեց, հարկը պահվում է մաքսային մարմնի կողմից:
«Ես սա տեսականորեն ասացի, քանի որ չգիտեմ ինչ նյութի մասին է խոսքը»,- ասաց Անանյանը:
Կառավարության անդամները որոշեցին հարցը դարձնել քննարկման առարկա:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...